041.1460.051118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 նոյեմբերի 2018 թվականի N 1460-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2018 թվականի նոյեմբերի 10-11-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Արսեն Գասպարյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Վահե Հակոբյանինը, Սոֆյա Նավասարդյանինը, Հայարփի Հակոբյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Ղազար Ղազարյանինը, Աշոտ Մկրտումյանինը և Արթուր Գասպարյանինը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2018 թվականի նոյեմբերի 10-ին` Երևան-Փարիզ, իսկ նոյեմբերի 11-ին` Փարիզ-Երևան երթուղիներով:
5. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. նոյեմբերի 5-ի
N 1460-Ա որոշման
ԿԱԶՄ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-11-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետի պաշտոնակատաար
Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի տիկին
Հ. Տոլմաջյան - Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և
լիազոր դեսպան
Ա. Գասպարյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի օգնական
Ա. Մխիթարյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Ա. Եղոյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
գլխավոր մասնագետ (07.11.2018 թ.-11.11.2018 թ.)
Ս. Նավասարդյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում
առանձին գործառույթներ համակարգող
Հ. Հակոբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
արարողակարգային միջոցառումների պատասխանատու
Վ. Ասլանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր
Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր
Գ. Մովսեսյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Գ. Առաքելյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Հ. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(07.11.2018 թ.-11.11.2018 թ.)
Ղ. Ղազարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Մկրտումյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Գասպարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Գ. Գրիգորյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(07.11.2018 թ.-11.11.2018 թ.)