041.1483.071118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2018 թվականի N 1483-Ա
ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանին 2018 թվականի նոյեմբերի 12-15-ը գործուղել Ուկրաինա (Կիև)` Էներգիայի կայուն զարգացման 9-րդ միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Ղուլարյանի` Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Ղուլարյանի` Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ