Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ ԵՎ ԿԼԱՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ ԵՎ ԿԼԱՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱ ...

 

 

041.1491.071118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2018 թվականի N 1491-Ա

 

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ ԵՎ ԿԼԱՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Կլարա Գասպարյանին 2018 թվականի նոյեմբերի 14-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` Սանկտպետերբուրգյան 7-րդ միջազգային մշակութային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Լիլիթ Մակունցի և Կլարա Գասպարյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ գործուղման օրապահիկի ծախսերը` «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Լիլիթ Մակունցի և Կլարա Գասպարյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման գիշերակացը և ներքին փոխադրությունները կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.11.2018
N 1491-Ա
Որոշում