041.1515.001118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2018 թվականի N 1515-Ա
ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին 2018 թվականի նոյեմբերի 26-28-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Խաչատրյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Խաչատրյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ