Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...

 

 

041.1518.001118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2018 թվականի N 1518-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 6-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2018 թվականի նոյեմբերի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Արմեն Գրիգորյանի, Արմինե Մարգարյանի և Արեգ Քոչինյանի օրապահիկը և ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արմեն Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Արմեն Եդիգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գրիգորյանի, Արմինե Մարգարյանի և Արեգ Քոչինյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Անվտանգության խորհրդի քարտուղարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թվականի նոյեմբերի 15-ի

N 1518-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Գրիգորյան       - Անվտանգության խորհրդի քարտուղար (պատվիրակության

                         ղեկավար)

 

    Ա. Մարգարյան       - Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական

 

    Ա. Աբրահամյան      - Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական

                         անվտանգության վարչության ռազմաքաղաքական

                         համագործակցության բաժնի պետ

 

    Ա. Եդիգարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության

                         սպառազինությունների վերահսկման և միջազգային

                         անվտանգության վարչության պետ

 

    Ա. Քոչինյան        - Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.11.2018
N 1518-Ա
Որոշում