Սեղմել Esc փակելու համար:
ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԲԵԼԳ ...

 

 

041.1526.001118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 2018 թվականի N 1526-Ա

 

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2018 թվականի նոյեմբերի 27-28-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության աերոնավիգացիոն պլանավորման խմբի 60-րդ հանդիպմանը, 2018 թվականի նոյեմբերի 28-30-ը` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության բարձրագույն խորհրդի 50-րդ նիստին, 2018 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը` Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)` Դանիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի ոլորտի կոմերցիոն ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումներին և 2018 թվականի դեկտեմբերի 3-6-ը` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանսի մասնակից պետությունների քաղաքացիական ավիացիայի իշխանությունների գլխավոր տնօրենների 151-րդ հանդիպմանը և «Ավիացիայի զարգացման պահպանումը» խորագրով 11-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Տաթևիկ Ռևազյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ), Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) և Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի արտաբյուջետային միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն, Բելգիայի Թագավորություն և Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.11.2018
N 1526-Ա
Որոշում