040.1326.001118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 նոյեմբերի 2018 թվականի N 1326-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ» ավիաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ» ավիաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 22-ի
N 1326-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |ԱՏԳ | Անվանումը |Չափի|Քանակը| Արժեքը |
|ը/կ|ԱԱ-ի | |միա-| | (դրամ) |
| |ծածկա- | |վորը| | |
| |գիրը | | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|1. |9405 |Քաղաքացիական ինքնաթիռի լուսատու սարքեր |կգ | 5| 264598|
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|2. |7326 |Քաղաքացիական ինքնաթիռի մետաղյա կցորդիչ |կգ | 0,5| 19686|
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|3. |9025 |Ջերմաստիճանի տվիչներ` քաղաքացիական |կգ | 24| 13869863|
| | |ինքնաթիռի համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|4. |9032 |էլեկտրոնային թերմոստատներ` քաղաքացիական|կգ | 7,5| 45053370|
| | |ինքնաթիռի համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|5. |7311 |Թթվածնի բալոն` քաղաքացիական ինքնաթիռի |կգ | 27| 216555|
| | |համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|6. |9015 |Քաղաքացիական ինքնաթիռի |կգ | 22| 16073051|
| | |օդերևութաբանական սարք | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|7. |7318 |Հեղյուս` քաղաքացիական ինքնաթիռի համար |կգ | 2| 89485|
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|8. |9026 |Հեղուկի հոսքաչափ` քաղաքացիական |կգ | 0,7| 27074|
| | |ինքնաթիռի համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|9. |9014 |Քաղաքացիական ինքնաթիռի բարձրություն |կգ | 16| 3369176|
| | |որոշող սարքեր | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|10.|9032 |էլեկտրոնային թերմոստատ` քաղաքացիական |կգ | 5,5| 77670|
| | |ինքնաթիռի համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|11.|9032 |Օդաճնշական կարգավորիչ` քաղաքացիական |կգ | 5| 67842|
| | |ինքնաթիռի համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|12.|9026 |Հեղուկի ծախսաչափ` քաղաքացիական |կգ | 1| 295572|
| | |ինքնաթիռի համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|13.|9029 |Պտուտաչափեր` քաղաքացիական ինքնաթիռի |կգ | 1,5| 73703|
| | |համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|14.|9026 |ճնշման տվիչներ` քաղաքացիական ինքնաթիռի |կգ | 7| 28787|
| | |համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|15.|9026 |Մակարդակի տվիչ` քաղաքացիական ինքնաթիռի |կգ | 9| 19402348|
| | |համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|16.|9026 |Ճնշաչափեր` քաղաքացիական ինքնաթիռի համար|կգ | 4| 3935149|
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|17.|9104 |Քաղաքացիական ինքնաթիռի ժամացույց |կգ | 1,7| 28131648|
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|18.|3917 |Քաղաքացիական ինքնաթիռի պլ. ճկախողովակ` |կգ | 1| 201778|
| | |կցամասերով | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|19.|3917 |Քաղաքացիական ինքնաթիռի պլ. ճկախողովակ` |կգ | 17| 3500502|
| | |կցամասերով | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|20.|9405 |Քաղաքացիական ինքնաթիռի լուսատու սարքեր |կգ | 17| 9412832|
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|21.|9032 |Վառելիքի հոսքի ավտոմատ կարգավորիչ սարք`|կգ | 4,7| 33482|
| | |քաղաքացիական ինքնաթիռի համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|22.|4016 |Ռետինե միջադիրներ` քաղաքացիական |կգ | 2| 34145|
| | |ինքնաթիռի համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|23.|9032 |ճնշման ավտոմատ կարգավորիչներ` |կգ | 1| 13126653|
| | |քաղաքացիական ինքնաթիռի համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|24.|9014 |Ինքնաթիռի բարձրությունը որոշող սարք` |կգ | 2| 17679127|
| | |քաղաքացիական ինքնաթիռի համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|25.|4011 |Քաղաքացիական ինքնաթիռի անվադողեր |կգ | 244,4| 1540679|
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|26.|7311 |Թթվածնի բալոն` քաղաքացիական ինքնաթիռի |կգ | 2,5| 70374|
| | |համար | | | |
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|27.|9030 |Վոլտմետր` քաղաքացիական ինքնաթիռի համար |կգ | 0,5| 1349974|
|___|_______|_______________________________________|____|______|_________|
|28.|9030 |Ամպերմետր` քաղաքացիական ինքնաթիռի համար|կգ | 0,5| 158766|
|_______________________________________________________________|_________|
| Ընդամենը |178103889|