Սեղմել Esc փակելու համար:
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒ ...

 

 

041.1594.291118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2018 թվականի N 1594-Ա

 

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանին 2018 թվականի դեկտեմբերի 5-7-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք` զինված ընդհարման դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության մասին միջկառավարական կոմիտեի 13-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Տիգրան Գալստյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին, իսկ գործուղման օրապահիկի և գիշերակացի ծախսերը` «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գալստյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.11.2018
N 1594-Ա
Որոշում