Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ, ՂՐՂԶՍՏԱՆԻ, ԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ, ՂՐՂԶՍՏԱՆԻ, ԲԵԼԱՌՈՒՍԻ, ՈՒԿՐ ...

 

 

041.1604.291118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2018 թվականի N 1604-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ, ՂՐՂԶՍՏԱՆԻ, ԲԵԼԱՌՈՒՍԻ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ, ՄՈԼԴՈՎԱՅԻ, ՏԱՋԻԿՍՏԱՆԻ, ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԼԱՏՎԻԱՅԻ, ԼԻՏՎԱՅԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի ընտրական հանձնաժողովների, Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության, Համաշխարհային ընտրական մարմինների ընկերակցության պաշտոնական պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների, պաշտոնական ճաշի, կեցության ծախսերի և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը` 6,689.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.11.2018
N 1604-Ա
Որոշում