(ուժը կորցրել է 07.10.10 ՀՕ-128-Ն օրենք)
i
010.0040.310300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 
 2000 թ. մարտի 24-ին
 
i
ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
| ՀՈԴՎԱԾ 1. | 
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ | 
 
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սիգարների, սիգարելաների և սիգարետների (այսուհետ` ծխախոտի արտադրանք) համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի, և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման և վճարման կարգը:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ծխախոտի արտադրանքի վրա:
 
| ՀՈԴՎԱԾ 2. | 
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ | 
 
1. Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող և հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` վճարողներ):
2. Ծխախոտի արտադրանք ներմուծող քաղաքացիները վճարող են համարվում 400 հատ սիգարետը կամ սիգարելան և 10 հատ սիգարը գերազանցող մասի համար:
 
| ՀՈԴՎԱԾ 3. | 
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ | 
 
i
1. Վճարողները, տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, հաստատագրված վճարը հաշվարկում և վճարում են հետևյալ չափերով`
 
._________________________________________________________________________.
|Ապրանքի       |Ապրանքի      |Հաստատագրված վճարի չափը (դրամ 1000 հատի     |
|ծածկագիրը ըստ |անվանումը    |համար)                                      |
|արտաքին       |             |____________________________________________|
|տնտեսական     |             |2011 թվականի  |2012 թվականի  |2013 թվականի  |
|գործունեության|             |համար         |համար         |համար         |
|ապրանքային    |             |______________|______________|______________|
|անվանացանկի   |             |Ներմուծ|Ներքին|Ներմուծ|Ներքին|Ներմուծ|Ներքին|
|              |             |վող ար-|արտա- |վող ար-|արտա- |վող ար-|արտա- |
|              |             |տադրան-|դրու- |տադրան-|դրու- |տադրան-|դրու- |
|              |             |քի     |թյան  |քի     |թյան  |քի     |թյան  |
|              |             |համար  |ապրան-|համար  |ապրան-|համար  |ապրան-|
|              |             |       |քի    |       |քի    |       |քի    |
|              |             |       |համար |       |համար |       |համար |
|______________|_____________|_______|______|_______|______|_______|______|
|2402 10 000 11|սիգարներ`    | 550000|300000| 550000|300000| 550000|300000|
|              |ծխախոտ       |       |      |       |      |       |      |
|              |պարունակող   |       |      |       |      |       |      |
|______________|_____________|       |      |       |      |       |      |
|2402 90 000 11|սիգարներ`    |       |      |       |      |       |      |
|              |այլ          |       |      |       |      |       |      |
|______________|_____________|_______|______|_______|______|_______|______|
|2402 10 000 12|սիգարելաներ` |  15000| 11000|  15000| 11000|  15000| 11000|
|              |ծխախոտ       |       |      |       |      |       |      |
|              |պարունակող   |       |      |       |      |       |      |
|______________|_____________|       |      |       |      |       |      |
|2402 90 000 12|սիգարելաներ` |       |      |       |      |       |      |
|              |այլ          |       |      |       |      |       |      |
|______________|_____________|_______|______|_______|______|_______|______|
|2402 20 900 11|սիգարետներ`  |   7000|  5500|   7500|  6250|   8000|  7000|
|              |ծխախոտ       |       |      |       |      |       |      |
|              |պարունակող,  |       |      |       |      |       |      |
|              |ֆիլտրով      |       |      |       |      |       |      |
|______________|_____________|       |      |       |      |       |      |
|2402 20 100 11|սիգարետներ`  |       |      |       |      |       |      |
|              |մեխակ        |       |      |       |      |       |      |
|              |պարունակող,  |       |      |       |      |       |      |
|              |ֆիլտրով      |       |      |       |      |       |      |
|______________|_____________|       |      |       |      |       |      |
|2402 90 000 13|սիգարետներ`  |       |      |       |      |       |      |
|              |այլ, ֆիլտրով |       |      |       |      |       |      |
|______________|_____________|_______|______|_______|______|_______|______|
|2402 20 900 12|սիգարետներ`  |   3250|  1950|   3250|  1950|   3250|1950  |
|              |ծխախոտ       |       |      |       |      |       |      |
|              |պարունակող,  |       |      |       |      |       |      |
|              |առանց ֆիլտրի |       |      |       |      |       |      |
|______________|_____________|       |      |       |      |       |      |
|2402 20 100 12|սիգարետներ`  |       |      |       |      |       |      |
|              |մեխակ        |       |      |       |      |       |      |
|              |պարունակող,  |       |      |       |      |       |      |
|              |առանց ֆիլտրի |       |      |       |      |       |      |
|______________|_____________|       |      |       |      |       |      |
|2402 90 000 14|սիգարետներ`  |       |      |       |      |       |      |
|              |այլ, առանց   |       |      |       |      |       |      |
|              |ֆիլտրի       |       |      |       |      |       |      |
._________________________________________________________________________.
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 28.11.11 ՀՕ-279-Ն օրենք)
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 28.11.11 ՀՕ-279-Ն օրենք)
(3-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-279, 05.05.05 ՀՕ-87-Ն, 25.05.06 ՀՕ-81-Ն, 26.12.08 ՀՕ-254-Ն, 07.10.10 ՀՕ-127-Ն, 28.11.11 ՀՕ-279-Ն օրենքներ)
 
 
1. Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
2. Վճարողները`
ա) ծխախոտի արտադրանքի ներմուծման, արտադրության և իրացման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.
բ) գործունեության այդ մասով հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված այլ հարկեր, ինչպես նաև գործունեության այլ տեսակների համար` օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր այլ վճարները.
գ) սույն օրենքի 3 հոդվածի առաջին կետի համաձայն հաշվարկված հաստատագրված վճարներից հաշվանցում են վճարողները կողմից հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի արտադրության գծով ապրանքների և ծառայությունների գնումների դիմաց ստացված` այլ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները.
դ) սույն օրենքով հարկման ենթակա գործունեության մասով ազատվում են իրենց գրանցման վայրի հարկային մարմիններին ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվարկներ ներկայացնելու պարտավորությունից:
3. Վճարողների համար ծխախոտի արտադրանքի ներմուծման, արտադրության և իրացման մասով կասեցվում են մաքսատուրքի և (կամ) ավելացված արժեքի հարկի ու ակցիզային հարկի գծով օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:
4. Վճարողները, ինչպես նաև սույն օրենքի համաձայն վճարող չհամարվող` հանրապետության տարածքում ծխախոտի արտադրանք իրացնող անձինք Հայաստանի Հանրապետություն ներմուծված և հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքի իրացման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի դրույքաչափի և գումարի նշում չեն կատարում: Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով` անկախ հաստատագրված վճարների վճարումից:
5. Սույն օրենքի համաձայն վճարող չհամարվող` Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտի արտադրանք իրացնող անձինք դրա իրացման գծով ապրանքների (շրջանառության ծախքերին վերաբերող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների) դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են ապրանքների ձեռքբերման արժեքին (շրջանառության ծախքերին)` իրացման ընդհանուր շրջանառության մեջ ծխախոտի արտադրանքի իրացման շրջանառության տեսակարար կշռին համապատասխանող չափով:
 
| ՀՈԴՎԱԾ 5. | 
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ | 
 
1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
i
2. Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը վճարվում է ամսվա արդյունքներով` մինչև հաջորդ ամսվա 25-ը: Վճարողներն այդ ժամկետում իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով:
3. (5-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրել է 05.05.05 ՀՕ-87-Ն օրենք)
 
i
| ՀՈԴՎԱԾ 6. | 
ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ-ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ | 
 
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
 
| ՀՈԴՎԱԾ 7. | 
ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ | 
 
Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
| ՀՈԴՎԱԾ 8. | 
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ | 
 
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 1-ից:
 
31 մարտի 2000 թ.
ՀՕ-40 u.Ա