ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
I. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1985 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Օրենսգրքի 26 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարչական իրավախախտումների առանձին տեսակների համար պատասխանատվությունը բարձրացնելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող է տուգանք սահմանվել` քաղաքացիների նկատմամբ` մինչև երկու հազար ռուբլի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև երեք հազար ռուբլի»:
2. Օրենսգրքի 42 հոդվածի սանկցիայում «քաղաքացիների նկատմամբ մինչև տասը ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «քաղաքացիների նկատմամբ` մինչև երկու հարյուր ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հինգ հարյուր ռուբլու չափով» բառերով:
3. Օրենսգրքի 6 գլխի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 6
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ»
4. Օրենսգրքի 48 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 48. Հողի սեփականության իրավունքի խախտումը
Հողամասեր ինքնակամ զբաղեցնելը շինարարության կամ օգտակար հանածոների հանքավայրերի մշակման հետ չկապված նպատակներով, կամ էլ հողի օտարման կարգը խախտող գործարքներ կնքելը, եթե այդ գործողությունները կատարվել են առաջին անգամ և դրանցով զգալի վնաս չի հասցվել սեփականատիրոջը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` հինգ հարյուրից մինչև երկու հազար ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` մեկ հազարից մինչև երեք հազար ռուբլու չափով»:
5. Օրենսգրքի 49 և 50 հոդվածների սանկցիաներում «քաղաքացիների նկատմամբ մինչև հիսուն ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «քաղաքացիների նկատմամբ հարյուրից մինչև հինգ հարյուր ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգ հարյուրից մինչև մեկ հազար ռուբլու չափով» բառերով:
6. Օրենսգրքի 54, 55, և 56 հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ հարյուրից մինչև հինգ հարյուր ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգ հարյուրից մինչև մեկ հազար ռուբլու չափով»:
7. Օրենսգրքի 58 հոդվածի սանկցիայում «մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «հիսունից մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերով:
8. Օրենսգրքի 61 հոդվածի առաջին և երկրորդ մասերի սանկցիաներում «մինչև հիսուն ռուբլու» և «մինչև հարյուր ռուբլու» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարյուրից մինչև հինգ հարյուր ռուբլու» և «հինգ հարյուրից մինչև մեկ հազար ռուբլու» բառերով:
9. Օրենսգրքի 62 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ հարյուրից մինչև երեք հարյուր ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեք հարյուրից մինչև հինգ հարյուր ռուբլու չափով»:
10. Օրենսգրքի 63 հոդվածում.
առաջին մասի սանկցիայում «քաղաքացիների նկատմամբ մինչև հիսուն ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «քաղաքացիների նկատմամբ հիսունից մինչև երկու հարյուր ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` երկու հարյուրից մինչև հինգ հարյուր ռուբլու չափով» բառերով.
երկրորդ մասի սանկցիայում «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «երկու հարյուրից մինչև հինգ հարյուր ռուբլու չափով» բառերով:
11. Օրենսգրքի 66 հոդվածի սանկցիայում «քաղաքացիների նկատմամբ մինչև հիսուն ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «քաղաքացիների նկատմամբ հարյուրից մինչև երեք հարյուր ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեք հարյուրից մինչև հինգ հարյուր ռուբլու չափով» բառերով:
12. Օրենսգրքի 114 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 114. Արգելված տեղերում անասուններ պահելը
Արգելված տեղերում անասուններ պահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հարյուրից մինչև հինգ հարյուր ռուբլու չափով»:
13. Օրենսգրքի 153 և 154 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 153. Բնակելի տարածություն կամ ժամանակավոր կացարան ինքնակամ զբաղեցնելը
Պետական, հանրային, բնակարանային-շինարարական կոոպերատիվների և անհատական բնակարանային ֆոնդերի տներում բնակելի տարածություն ինչպես նաև ժամանակավոր կացարան ինքնակամ զբաղեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հինգ հարյուրից մինչև մեկ հազար ռուբլու չափով:
Հոդված 154. Բնակելի տներ, կցաշենքեր, ավտոտնակներ և այլ տնտեսական ու կենցաղային շինություններ ինքնակամ կառուցելը
Բնակելի տներ, կցաշենքեր, ավտոտնակներ և այլ տնտեսական ու կենցաղային շինություններ ինքնակամ կառուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ մեկ հազարից մինչև երկու հազար ռուբլու չափով:
Նույն արարքը որը կատարվել է պաշտոնատար անձի թողտվությամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ մեկ հազար հինգ հարյուրից մինչև երկու հազար ռուբլու չափով»:
14. Օրենսգրքի 157 և 162 հոդվածները շարադրել հետեևյալ խմբագրությամբ.
«Հոդված 157. Քաղաքներում և մյուս բնակավայրերում կանաչ տնկիները վնասելը կամ ինքնակամ հատելը
Կանաչ տնկիների վնասումը, դրանց ինքնակամ, առանց տեղական խորհրդի գործադիր կոմիտեի թույլտվության հատումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից իրենց տնօրինության տակ գտնվող կանաչ տնկիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ հինգ հարյուրից մինչև մեկ հազար ռուբլու չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` մեկ հազար հինգ հարյուրից մինչև երկու հազար ռուբլու չափով»:
«Հոդված 162. Ոչ սահմանված տեղերում առևտուր անելը
Ոչ սահմանված տեղերում առևտուր անելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հիսունից մինչև երկու հարյուր ռուբլու չափով` առևտրի առարկաների բռնագրավմամբ:
Ոչ սահմանված տեղերում արդյունաբերական ապրանքների առևտուր անելը`
առաջացնում է տուգանքի նշանակում երկու հարյուրից մինչև երեք հարյուր ռուբլու չափով` առևտրի առարկաների բռնագրավմամբ:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում են տուգանքի նշանակում հինգ հարյուրից մինչև մեկ հազար ռուբլու չափով` առևտրի առարկաների բռնագրավմամբ»:
15. Օրենսգրքի 236 հոդվածի երկրորդ մասում.
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմաների (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից) խախտումների համար` Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` մինչև երկու հարյուր ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հինգ հարյուր ռուբլու չափով, իսկ օդային տրանսպորտում` քաղաքացիների նկատմամբ մինչև երեսուն ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ մինչև հիսուն ռուբլու չափով.
քաղաքների և շրջանների գլխավոր պետական սանիտարական բժիշկները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` մինչև հարյուր ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ մինչև երեք հարյուր ռուբլու չափով»:
2-րդ կետից հանել «ԽՍՀՄ գլխավոր պետական սանիտարական բժիշկը և նրա տեղակալները» բառերը:
16. Օրենսգրքի 239 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 239. Ջրային ռեսուրսների պահպանության մարմինները
Ջրային ռեսուրսների պահպանության մարմինները քննում են սույն օրենսգրքի 50, 61-63 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեի մարմինները քննում են սույն օրենսգրքի 61-63 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` ստորերկրյա ջրերի աղտոտման և աղբակալման դեպքում կամ ջրահավաքներում ջրապահպանման ռեժիմը խախտելու դեպքում, որն առաջ է բերում այդ ջրերի աղտոտում:
Սույն հոդվածի առաջին մասում թվարկված մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
Հայաստանի Հանրապետության ջրերի օգտագործման կարգավորման և պահպանության գլխավոր պետական տեսուչը ու նրա տեղակալները, ջրերի օգտագործման կարգավորման և պահպանության գլխավոր պետական ավազանային (տերիտորիալ) տեսուչները և նրանց տեղակալները. Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեի նախագահի` ստորերկրյա ջրերի պահպանության վերահսկողության հարցերը տնօրինող տեղակալը` տուգանք քաղաքացիների նկատմամբ մինչև հինգ հարյուր ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև մեկ հազար ռուբլու չափով.
ջրերի օգտագործման կարգավորման և պահպանության ավագ պետական տեսուչները և տեսուչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ մինչև երեք հարյուր ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգ հարյուր ռուբլու չափով»:
17. Օրենսգրքի 310 հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունը «147» թվից հետո լրացնել «162» թվով:
II. Հայաստանի Հանրապետության 1961 թվականի մարտի 7-ի օրենքով հաստատված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
i
1. Օրենսգրքի 27 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տուգանքի չափը սահմանվում է, ելնելով կատարած հանցագործության ծանրությունից, հաշվի առնելով հանցավորի գույքային դրությունը, հիսունից մինչև երեք հազար ռուբլու սահմաններում, իսկ շահադիտական հանցագործությունների համար` մինչև հինգ հազար ռուբլու սահմաններում»:
i
2. Օրենսգրքի 170 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով երկու տարի ժամանակով, կամ տուգանքով մեկ հազարից մինչև երկու հազար ռուբլի»:
i
3. Օրենսգրքի 171 հոդվածում.
առաջին մասի դիսպոզիցիայում «հիսուն», «հարյուր» և «հարյուր հիսուն» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարյուր», «երկու հարյուր» և «երեք հարյուր» բառերով.
առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուրիշ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով հինգ հարյուրից մինչև մեկ հազար ռուբլի` ապօրինաբար ձեռք բերվածի բռնագրավումով».
երկրորդ մասը շարադրել հետեևյալ խմբագրությամբ.
«ծառերի ու թփերի սիստեմատիկ ապօրինի հատումը, ինչպիսի անտառներում էլ լինի, կամ առաջին անգամ կատարված, բայց խոշոր վնաս պատճառած հատումը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով մեկ հազարից մինչև երկու հազար ռուբլի` ապօրինաբար ձեռք բերվածի բռնագրավումով»:
i
4. Օրենսգրքի 219 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 219. Ինքնակամ շինարարություն կատարելը: Հողն ինքնակամ զավթելը
Առանց համապատասխան թույլտվության կամ հաստատված նախագծի պետական կամ սեփականաշնորհված ոչ տնամերձ հողերի վրա բնակելի տներ, կցաշենքեր, տնտեսական և կենցաղային շինություններ կառուցելը, եթե տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը կայացվելուց հետո այդպիսիք կառուցողի կողմից չեն քանդվել`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով երկու հազարից մինչև երեք հազար ռուբլի` ապօրինի կառուցումների բռնագրավումով:
Հողի ինքնակամ զավթումը, կամ հողի օտարման կարգը խախտող գործարքներ կնքելը, որոնք կատարվել են նույնպիսի խախտումների համար, վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում, կամ զգալի վնաս է հասցվել սեփականատիրոջը`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով երեք հազարից մինչև հինգ հազար ռուբլի` հողամասի համար ստացված դրամական կամ այլ գույքային վարձատրության, ցանքերի ու բերքի բռնագրավումով»:
i
5. Օրենսգրքի 239 հոդվածի սանկցիայում «կամ տուգանքով մինչև երեք հարյուր ռուբլի» բառերը փոխարինել «կամ տուգանքով մեկ հազարից մինչև երկու հազար ռուբլի»բառերով:
i
6. Օրենսգրքի 240 հոդվածի առաջին մասի և 2401 հոդվածի սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով կամ տուգանքով մեկ հազար հինգ հարյուրից մինչև երեք հազար ռուբլի»:
III. Սույն օրենքը կիրարկել այն ընդունելու պահից:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար` Ա. ՍԱՀԱԿՅԱՆ
Երևան 4 հունիսի 1991 թ. Ն-0328-I
|
|