Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ...

 

07.08.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

19 դեկտեմբերի 2024 թվականի N 17-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ (AVIA TRAINING CENTERS CERTIFICATION, VALIDATION) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 6-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 1 հավելվածի դրույթները`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկացման և օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկատների հաստատման կարգը (Avia Training Centers Certification, Validation)` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության ավիացիոն ուսումնական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրության և վկայականի տրամադրման, ինչպես նաև օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերի ուսումնասիրության եվ ճանաչման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի N 79-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2-Ն հրամանը:

3. Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված վկայականները գործում են դրանցում նշված ժամկետներում:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պահանջի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱՐԱՐ                                Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

19.12.2024

 

 Հավելված
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2024 թվականի դեկտեմբերի 19-ի
N 17-Ն հրամանի

 

 ԿԱՐԳԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ
(AVIA TRAINING CENTERS CERTIFICATION, VALIDATION)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.  Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 3-Ն (այսուհետ` թիվ 3-Ն հրաման), 2022 թվականի ապրիլի հունիսի 1-ի թիվ 10-Ն (այսուհետ` թիվ 10-Ն/2022 հրաման) և 2025 թվականի մարտի 24-ի թիվ 10-Ն (այսուհետ` 10-Ն/2025) հրամանների պահանջներին Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկացման, ինչպես նաև օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկատների հաստատման հետ կապված հարաբերությունները: Այն ուսումնական կազմակերպությունները (Training Organization (TO)), որոնք չեն իրականացնում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) թիվ 1 հավելվածի հիման վրա թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամաններով պահանջվող հաստատված ուսուցում և վերապատրաստում, ենթակա չեն սույն կարգով սահմանված հաստատման և դրա հիման վրա վերահսկողության իրականացման:

(1-ին կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

2. Սույն կարգի նպատակն է ավիացիոն մասնագետներին հաստատված ուսումնական ծրագրերով ուսուցում կամ վերապատրաստում տրամադրելու համար սույն կարգով սահմանված պահանջներին Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ուսումնական կազմակերպությունների համապատասխանության գնահատման արդյունքում համապատասխան սերտիֆիկատի (այսուհետ` Սերտիֆիկատ) տրամադրումը, ինչպես նաև օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում համապատասխան սերտիֆիկատի հաստատումը:

3. Սույն կարգը մշակված է թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամանների, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) թիվ 1 և թիվ 19 հավելվածների և ԻԿԱՕ դոկ 9841 փաստաթղթի պահանջների հիման վրա:

(3-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

4. Սույն կարգի իմաստով`

1) հաստատված ավիացիոն ուսումնական կազմակերպությունը (Approved Training Organization) (այսուհետ` ՀԱՈՒԿ) կազմակերպություն է, որը հաստատված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից և գործում է Կոմիտեի մշտական վերահսկողության ներքո` Չիկագոյի կոնվենցիայի թիվ 1 հավելվածի ստանդարտներին համապատասխան` ավիացիոն մասնագետների վկայագրման նպատակով հաստատված ուսուցում և վերապատրաստում իրականացնելու համար: Ավիացիոն ուսումնական կազմակերպություններին ներկայացվող լրացուցիչ պահանջներ կարող են սահմանվել «Ավիացիայի մասին» օրենքով:

2) հաստատված ուսուցումը և վերապատրաստումը Կոմիտեի կողմից հաստատված հատուկ ուսումնական ծրագրերի և վերահսկողության ներքո անցկացվող ուսուցումն է: Կոմիտեի կողմից ուսումնական ծրագրերը հաստատվում են` հիմնվելով թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամանների, ինչպես նաև ԻԿԱՕ և ավիացիայի ոլորտին առնչվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտների, առաջարկվող գործելաձևերի ու ընթացակարգերի վրա:

3) ավիացիոն մասնագետ են համարվում`

ա. թռիչքային և սրահի անձնակազմի անդամները,

բ. օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետները,

գ. վերգետնյա թռիչքային կարգավարները,

դ. օդային երթևեկության կառավարման կարգավարները:

4) հայտարարագրված ուսումնական կազմակերպություն (Declared Training Organization) (այսուհետ` ՀՈՒԿ) կազմակերպություն է, որը սույն կարգի համաձայն ներկայացված հայտարարագրի հիման վրա իրավունք ունի տրամադրել ուսուցում ընդհանուր նշանակության ավիացիայի օդաչուներին:

(4-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

5. Սերտիֆիկատը տրամադրվում է Կոմիտեի կողմից անժամկետ` շարունակական վերահսկողություն իրականացնելու պայմանով:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի հունիսի 14-ի N 06-Ն հրամանով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի մասնագետներին սերտիֆիկատների տրամադրման համար հիմք են ընդունվում համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող ավարտական այն փաստաթուղթը, ինչպես նաև համապատասխան վերապատրաստումը, որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող այն փաստաթղթերը, որոնք տրամադրվել են Կոմիտեի կողմից սույն կարգի համաձայն սերտիֆիկատ ստացած կամ հայտարարագրված ավիացիոն ուսումնական կազմակերպությունների կամ հաստատված օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների կողմից:

7. Սույն կարգի համաձայն սերտիֆիկատ ստացած կամ հայտարարագրված ավիացիոն ուսումնական կազմակերպությունների կամ հաստատված օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների ցանկը Կոմիտեն տեղադրում է իր պաշտոնական կայքէջում (www.aviation.am): Նշված ցանկում փոփոխության դեպքում Կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում թարմացնում է այն:

(7-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

 

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԸ

 

8. Սերտիֆիկատ տրամադրելու գործընթացն իրականացվում է իրար հաջորդող հետևյալ փուլերով`

1) հայտի պաշտոնական ներկայացման փուլ. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ուսումնական կազմակերպությունը (այսուհետ` հայտատու) թղթային կամ էլեկտրոնային եղանակով սույն կարգի համաձայն հայտ է ներկայացնում Կոմիտե` կից ներկայացնելով սույն կարգով պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը: Թղթային եղանակով հայտը ներկայացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնաշենք, իսկ էլեկտրոնային եղանակով` Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով"

2) հայտի և հայտին կից ներկայացված փաստաթղթերի գնահատման փուլ. հայտին կից ներկայացված փաստաթղթերի գնահատումն իրականացվում է Կոմիտեի կողմից.

3) հայտատուի մոտ ստուգումների փուլ. հայտի և հայտին կից ներկայացված փաստաթղթերի գնահատման արդյունքում դրական եզրակացության դեպքում Կոմիտեի մասնագետները հայտատուի մոտ իրականացնում են ստուգումներ.

4) սերտիֆիկացման փուլ. այս փուլում սույն կարգի համաձայն հայտատուին տրամադրվում է սերտիֆիկատ կամ մերժվում դրա տրամադրումը:

 

3. ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

9. Սերտիֆիկատ ստանալու համար հայտատուն Կոմիտե է ներկայացնում հայտ (այսուհետ` Հայտ)` ըստ հետևյալ ավիացիոն մասնագիտությունների` ընդ որում յուրաքանչյուր սերտիֆիկատի ստացման համար լրացվում և ներկայացվում է առանձին հայտ.

1) թռիչքային և սրահի անձնակազմի անդամների և վերգետնյա թռիչքային կարգավարների ուսուցման և վերապատրաստման համար` համաձայն սույն կարգի Ձև 1-ի,

2) օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետի ուսուցման և վերապատրաստման համար` համաձայն սույն կարգի Ձև 2-ի,

3) օդային երթևեկության կառավարման կարգավարների ուսուցման և վերապատրաստման համար` համաձայն սույն կարգի Ձև 3-ի:

10. Հայտին կից հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) հայտատուի պետական գրանցման կամ հաշվառման համարը,

2) հայտատուի կողմից գործունեություն իրականացնելու համար շենքերի կամ շինությունների սեփականության իրավունքի վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճենը,

3) ուսումնական կամ վերապատրաստման դասընթացների ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկման միջոցների և օգտագործվող սարքավորումների վերաբերյալ տեղեկություններ և այդ սարքավորումների սերտիֆիկատները կամ վարձակալության պայմանագրի պատճենը,

4) ըստ ավիացիոն մասնագիտական ուսուցման ուղղությունների տեսակների` թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամաններով նախատեսված այլ փաստաթղթեր, տեղեկություններ, այդ թվում` սարքավորումների և տեխնիկական միջոցների վերաբերյալ,

5) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

6) Կոմիտեի կողմից հաստատման ենթակա հետևյալ փաստաթղթերը.

ա. ուսուցման և ընթացակարգերի ձեռնարկը (Training and Procedures Manual),

բ. հայտատուի ուսումնական կամ վերապատրաստման ծրագրերը (թղթային կամ էլեկտրոնային, այդ թվում` էլեկտրոնային սերտիֆիկացված), ներառյալ ուսումնական թռիչքային վարժասարքերը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ ծրագրերին և հայտատուի գործունեության շրջանակին համապատասխան որակավորված և կոմպետենտ մասնագետների վերաբերյալ տեղեկություն` կցելով այդ մասնագետների անհրաժեշտ վկայականները, լիցենզիաները, որակավորումներ կամ որակավորման նիշերը կամ որակավորումը և կոմպետենտությունը հավաստող այլ փաստաթղթեր, ինչպես նաև այդ ծրագրերին համապատասխան ուսուցման կամ վերապատրաստման նյութերը,

գ. ղեկավար անձնակազմի վերաբերյալ տեղեկություն (Form 4)` համաձայն Ձև 4,

դ. տեխնիկական ուսումնական կազմակերպության ձեռնարկը (Maintenance Training Organisation Exposition), օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետների ուսուցման և վերապատրաստման դեպքում:

(10-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

 

4. ՀԱՅՏԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

11. Հայտը և դրան կից փաստաթղթերը Կոմիտեում մուտքագրվելուց հետո Կոմիտեն իրականացնում է դրանց ամբողջականության գնահատում: Հայտում և կից փաստաթղթերում թերություններ կամ անճշտություններ լինելու կամ դրանք ոչ ամբողջական լինելու դեպքում հայտատուին այդ մասին թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է Կոմիտեում հայտը մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ համալրել դրանք:

12. Այն դեպքում, երբ հայտը և կից փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Կոմիտեում մուտքագրվելու օրվանից, որը չի կարող ավել լինել, քան թերությունների կամ անճշտությունների մասին առաջին գրավոր տեղեկացումը հայտատուի մոտ ստացվելուց հետո 30 աշխատանքային օրը:

13. Հայտը և կից փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում Կոմիտեն 30 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն, գնահատում դրանց համապատասխանությունը թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամանների պահանջներին:

(13-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված գնահատման արդյունքում Կոմիտեի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է փաստաթղթերի համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն:

15. Փաստաթղթերի համապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տեղեկացնում վերջինիս մոտ Կոմիտեի համապատասխան մասնագետի կամ մասնագետների խմբի կողմից ստուգումներ անցկացնելու մասին` նշելով անցկացման ժամանակահատվածը:

16. Փաստաթղթերի անհամապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է հայտատուին` առաջարկելով վերացնել դրանք: Անհամապատասխանության վերացման ժամկետները գրավոր (թղթային կամ էլեկտրոնային եղանակով) համաձայնեցվում են Կոմիտեի հետ, որը չի կարող գերազանցել հայտատուի մոտ դրա մասին տեղեկացումը ստանալուց հետո 3 ամիսը:

17. Սույն կարգի 11-րդ, 12-րդ և 16-րդ կետերով նախատեսված ժամկետներում հայտատուի կողմից թերությունները և անճշտությունները, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում Հայտի ընդունումը մերժվում է, որի մասին Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է հայտատուին:

 

5. ՀԱՅՏԱՏՈՒԻ ՄՈՏ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

18. Հայտատուի մոտ ստուգումներն իրականացվում են թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամանների հիման վրա մշակված և Կոմիտեի նախագահի կողմից հաստատված հարցաշարերով` սույն կարգի 15-րդ կետով նախատեսված տեղեկացումը հայտատուի մոտ ստացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(18-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

19. Կոմիտեի մասնագետների կողմից հայտատուի մոտ ստուգումների ընթացքում լրացված հարցաշարի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է եզրակացություն` սույն կարգի պահանջներին հայտատուի համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:

 

6. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄԸ

 

20. Հայտատուի` սույն կարգի 19-րդ կետով նախատեսված համապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեի նախագահը 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է համապատասխան Սերտիֆիկատ, իսկ ուսումնական թռիչքային վարժասարքի հաստատման դեպքում` որակավորման վկայական` թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամաններով սահմանված ձևին համապատասխան: Սերտիֆիկատի տրամադրման հետ մեկտեղ Կոմիտեի նախագահի հրամանով հաստատվում են նաև հայտատուի կողմից հայտին կից ներկայացված և հաստատում պահանջող փաստաթղթերը: Հայտատուի կողմից ներկայացված Ձև 4-ը ստորագրվում է կոմիտեի ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման բաժնի կողմից: Սերտիֆիկատի տրամադրմամբ Կոմիտեն ընդունելի է համարում դրա տրամադրման համար հիմք հանդիսացող և հաստատում չպահանջող մյուս փաստաթղթերը:

(20-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

21. Հայտատուի` սույն կարգի 19-րդ կետով նախատեսված անհամապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում է տեղեկացնում է հայտատուին` առաջարկելով վերացնել դրանք: Անհամապատասխանության վերացման ժամկետները համաձայնեցվում են Կոմիտեի հետ, որը չի կարող գերազանցել հայտատուի մոտ տեղեկացումը ստանալուց հետո 3 ամիսը:

22. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում մերժում է Սերտիֆիկատի տրամադրումը` նշելով բոլոր էական փաստական և իրավական հիմքերը: Սերտիֆիկատի տրամադրումը մերժվելու դեպքում հայտատուն կարող է կրկին դիմել Սերտիֆիկատի ստացման համար ոչ շուտ, քան 6 ամիս հետո:

23. Կոմիտեն Սերտիֆիկատի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո այդ մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին:

 

7. ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՏՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

24. Ուսումնական և վերապատրաստման ծրագրերը և այդ ծրագրերին համապատասխան ուսուցման և վերապատրաստման նյութերը նվազագույնը պետք է համապատասխանեն ՀԱՈՒԿ-ի շահառու (պատվիրատու) կազմակերպությունների ուսումնական ծրագրերին և այդ ծրագրերին համապատասխան ուսուցման և վերապատրաստման նյութերին: Այդ կապակցությամբ ՀԱՈՒԿ-ի մշտապես վերանայում է այդ ծրագրերը և նյութերը, որոնք պետք է հաստատվեն Կոմիտեի կողմից: ՀԱՈՒԿ-ի շահառու (պատվիրատու) կազմակերպություններ են հանդիսանում ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունները:

25. ՀԱՈՒԿ-ն Սերտիֆիկատի տրամադրման համար հիմք հանդիսացած պահանջների և պայմանների ցանկացած փոփոխության դեպքում դրա իրավական հիմքի առաջացման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղեկացնել Կոմիտեին` ներկայացնելով սույն կարգի 10-րդ կետով սահմանված այն փաստաթղթերը և տեղեկությունը, այդ թվում` սարքավորումների և տեխնիկական միջոցների վերաբերյալ, որոնք ենթարկվել են փոփոխության, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

26. Սերտիֆիկատում նշված վավերապայմանների փոփոխության դեպքում նոր Սերտիֆիկատ ստանալու համար ՀԱՈՒԿ-ն սույն կարգի 25-րդ կետով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հետ միաժամանակ ներկայացնում է նաև սույն կարգով սահմանված հայտ:

27. ՀԱՈՒԿ-ն սարքավորումների, ծրագրային ապահովման, օժանդակ միջոցների կամ պատասխանատու կառավարիչների (Post Holder) փոփոխության, ինչպես նաև թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամաններով նախատեսված այլ դեպքերում այդ մասին թղթային կամ էլեկտրոնային եղանակով Կոմիտեին տեղեկացնում է անհապաղ:

(27-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

28. Սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները և հայտը Կոմիտեի կողմից քննարկվում է սույն կարգով սահմանված նույն ընթացակարգով:

29. ՀԱՈՒԿ-ի կողմից փոփոխությունների վերաբերյալ փաստաթղթերը և տեղեկությունները և հայտը Կոմիտեի կողմից քննարկվում են այն Կոմիտեում մուտքագրվելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:

 

8. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

30. Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն հաստատում է օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկատները` ներառյալ այդ կազմակերպությունների ուսումնական ծրագրերը, որով Կոմիտեն ճանաչում է այդ օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունը, դրա կողմից տրված փաստաթղթերը, ինչպես նաև ուսումնական թռիչքային վարժասարքերի սերտիֆիկատները: Այդպիսի անհրաժեշտությունն առաջանում է, երբ Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ուսումնական կազմակերպությունները չեն կարող բավարարել որոշակի մասնագիտացված ուսուցման կամ վերապատրաստման ծրագրերի պահանջը, բացակայում են նման կազմակերպությունները կամ ուսումնական թռիչքային վարժասարքերը կամ այդ կազմակերպություններում բացակայում են որոշակի ուսումնական ծրագրեր:

31. Կոմիտեի կողմից սույն կարգի համաձայն օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունը կամ այդ կազմակերպության տված փաստաթղթերը կամ ուսումնական թռիչքային վարժասարքերը հաստատվում են (ճանաչվում են) ըստ մասնագիտական ուղղությունների`

1) շահառու հանդիսացող կազմակերպության կամ անձի դիմումի հիման վրա,

2) Կոմիտեի նախաձեռնությամբ:

(31-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

32. Սույն կարգի 31-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում Կոմիտեն գնահատում է հաստատման (ճանաչման) նպատակահարմարությունն ըստ արդյունավետության (հեռավորություն, մասնակիցների թիվ, այլընտրանք): Տվյալ դեպքում տվյալ օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության մոտ ստուգումների անցկացումը, օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության կամ օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական կազմակերպության տված փաստաթղթերի կամ ուսումնական թռիչքային վարժասարքերի ճանաչումը, ինչպես նաև սահմանված կարգով ճանաչված օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության կամ ուսումնական թռիչքային վարժասարքի պահպանության համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումն իրականացվում են շահառու հանդիսացող կազմակերպության կողմից` իր միջոցների հաշվին:

33. Սույն կարգի 31-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.

1) կազմակերպության գրանցման պետության ավիացիոն իշխանության կողմից տրված վկայականը (սերտիֆիկատը),

2) կազմակերպության կիրառելի շահագործման և ուսուցման ձեռնարկը (Operations and Training Manual, Maintenance Training Organisation Exposition),

3) ուսումնական թռիչքային վարժասարքի սերտիֆիկատների պատճենները (առկայության և հաստատման կամ ճանաչման անհրաժեշտության դեպքում),

4) կազմակերպության գրանցման պետության ավիացիոն իշխանության կողմից իրականացված վերջին վերահսկողության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան իրավասու կազմակերպության (Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալություն (EASA), Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ICAO)) կողմից իրականցված վերջին աուդիտի արդյունքները (եթե կիրառելի և առկա է),

5) համապատասխանության և որակի ապահովման նպատակով ներքին աուդիտի վերաբերյալ տեղեկատվություն` դրանք հիմնավորող փաստաթղթերով:

(33-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

34. Սույն կարգի 33-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ամբողջական փաթեթը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը Կոմիտեում ստացվելուց հետո սույն կարգի 4-րդ գլխով նախատեսված ընթացակարգով իրականացվում է օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության, ուսումնական թռիչքային վարժասարքի կամ ուսումնական ծրագրի` սույն կարգի պահանջներին համապատասխանության գնահատում:

35. Սույն կարգի 34-րդ կետով նախատեսված համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում Կոմիտեն ճանաչում է օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունը, ուսումնական ծրագիրը կամ առկայության դեպքում ուսումնական թռիչքային վարժասարքի սերտիֆիկատը: Կոմիտեն, նախքան օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության սերտիֆիկատի հաստատումը (ճանաչումը), սույն կարգի 5-րդ գլխով նախատեսված ընթացակարգով կարող է կազմակերպությունում իրականացնել ստուգումներ, եթե կազմակերպության վերաբերյալ բացակայում են գրանցման պետության ավիացիոն իշխանության կողմից իրականացված վերահսկողության վերաբերյալ տեղեկատվություն կամ համապատասխան իրավասու կազմակերպության (Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալություն (EASA), Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) կողմից իրականցված վերջին աուդիտի արդյունքները կամ վերջին 1 տարվա ընթացքում կազմակերպությունում չեն իրականացվել սույն կարգի 33-րդ կետի 4-րդ և 5-րդ կետով նախատեսված գործողություններից որևէ մեկը կամ կազմակերպությունում իրականացված վերջին աուդիտի կամ վերահսկողության գործողության վավերականության ժամկետն ավարտվում է մինչև շահառու կազմակերպության կամ անձի կողմից ուսումնական ծրագրին մասնակցության ավարտը: Տվյալ դեպքում օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության մոտ ստուգումների անցկացումն իրականացվում է շահառու հանդիսացող կազմակերպության կամ անձի միջոցների հաշվին:

(35-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

36. Օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության, ուսումնական ծրագրի կամ ուսումնական թռիչքային վարժասարքի ճանաչման դեպքում Կոմիտեն այդ մասին համապատասխան որոշումը կայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության գրանցման պետության ավիացիոն իշխանություններին:

37. Կոմիտեն օտարերկրյա կազմակերպությունների կամ ուսումնական թռիչքային վարժասարքի կամ ուսումնական ծրագրի ճանաչման նպատակով կրկնակի հաստատման գործողություններից խուսափելու և գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ավտոմատ կերպով փոխադարձաբար ճանաչում է այն պետությունների ավիացիոն ուսումնական կազմակերպության, ուսումնական ծրագրի կամ ուսումնական թռիչքային վարժասարքի վկայականները, որոնք ընդունել են Կոնվենցիայի N 1 հավելվածին համապատասխան Սերտիֆիկատի տրամադրման ընդհանուր կանոններ և որոնց հետ կնքվել միջազգային պայմանագիր, այդ թվում երկկողմ համաձայնագիր, որով ավտոմատ կերպով փոխադարձաբար կողմերը ճանաչում են Վկայականների (Սերտիֆիկատների) ավտոմատ կերպով փոխադարձաբար ճանաչման սույն կարգը: Այդ պետությունների ցանկը և կնքված պայմանագրերը հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքէջում:

 

9. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՎԱՐԺԱՍԱՐՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

38. Կազմակերպության ուսումնական ծրագրում ներառված և ուսուցման կամ վերապատրաստման, փորձարկման կամ ստուգման համար նախատեսված ցանկացած ուսումնական թռիչքային վարժասարք, նախքան դրա սկզբնական օգտագործումը, ենթակա է Կոմիտեի կողմից հաստատման (սերտիֆիկացման): Կազմակերպության հայտի, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի հիման վրա ուսումնական թռիչքային վարժասարքերը կարող են հաստատվել Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից` տվյալ կազմակերպության գրանցման պետության սահմանած կարգի համաձայն:

39. Կոմիտեի կողմից ուսումնական թռիչքային վարժասարքի հաստատման նպատակը թիվ 3-Ն հրամանով սահմանված պահանջներին դրա համապատասխանելիության որոշումն է: 

(39-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

 

10. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (DTO)

 

40. ՀՈՒԿ-ի կողմից ուսուցումն իրականացվում է թիվ 3-Ն հրամանով սահմանված կարգով և սահմանված պահանջներին համապատասխան Կոմիտե ներկայացված հայտարարագրի (այսուհետ` Հայտարարագիր) հիման վրա (Ձև 5) Կոմիտեի կողմից հաստատված ուսումնական ծրագրերով, որին կից ներկայացվում է նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

41. ՀՈՒԿ-ը ենթակա չէ Կոմիտեի կողմից սույն կարգով սահմանված կարգով հաստատման:

42. Հայտարարագիրը Կոմիտեում մուտքագրվելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի կողմից իրականացվում է Հայտարարագրի և կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականության, ինչպես նաև թիվ 3-Ն հրամանի պահանջներին ՀՈՒԿ-ի համապատասխանության գնահատում:

43. ՀՈՒԿ-ի համապատասխանության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է դրա վերաբերյալ եզրակացություն և ներկայացնում Կոմիտեի նախագահին: Կոմիտեի նախագահը եզրակացության հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է Հայտարարագիրը:

44. Անհամապատասխանության դեպքում Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ՀՈՒԿ-ին` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք: Սահմանված ժամկետում անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում մերժում է Հայտարարագիրը` այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով ՀՈՒԿ-ին:

45. ՀՈՒԿ-ի կողմից հայտարարագրված ուսումնական ծրագրերի ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին ՀՈՒԿ-ն անհապաղ էլեկտրոնային կամ թղթային եղանակով տեղեկացնում է Կոմիտեին` համաձայնեցման:

 

11. ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

46. Կոմիտեն իրականացնում է շարունակական վերահսկողություն (այսուհետ` Վերահսկողություն) ՀԱՈՒԿ-ի, ինչպես նաև հաստատված ուսումնական թռիչքային վարժասարքերի, ՀՈՒԿ-ի, սույն կարգի համաձայն հաստատված օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների կողմից տրված և Կոմիտեի կողմից ճանաչված փաստաթղթերի նկատմամբ` սույն կարգով նախատեսված պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու համար:

48. Կոմիտեի կողմից Վերահսկողությունն իրականացվում է թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամաններով սահմանված կարգով` Կոմիտեի նախագահի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:

(48-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

49. Կոմիտեի կողմից վերահսկողությունն իրականացվում է հետևյալ պարբերականությամբ.

1) ՀԱՈՒԿ-ի նկատմամբ` օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների ուսուցման և վերապատրաստման դեպքում 23 ամսվա ընթացքում առնվազն 1 ամբողջական ստուգում, իսկ օդային երթևեկության կառավարման կարգավարների, թռիչքային և սրահի անձնակազմի անդամների և վերգետնյա թռիչքային կարգավարների ուսուցման և վերապատրաստման դեպքում` տարին մեկ անգամ,

2) ուսումնական թռիչքային վարժասարքերի նկատմամբ` երկու տարին 1 անգամ,

3) ՀՈՒԿ-ի մոտ տարին 1 անգամ,

4) սույն կարգի համաձայն հաստատված օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական կազմակերպությունների կողմից տրված և Կոմիտեի կողմից ճանաչված փաստաթղթերի նկատմամբ` երկու տարին մեկ անգամ:

(49-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

50. Այն դեպքում, երբ սույն կարգի համաձայն հաստատված օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կողմից անդամակցած որևէ միջազգային ավիացիոն կազմակերպության ուսումնական կազմակերպություն, կամ այն սերտիֆիկացվել կամ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության կողմից անդամակցող որևէ կազմակերպության կողմից, ապա Կոմիտեն Վերահսկողության շրջանակներում հիմք է ընդունում Հայաստանի Հանրապետության կողմից անդամակցած տվյալ միջազգային ավիացիոն կազմակերպության կողմից իրականացված աուդիտի եզրակացությունը և տրված սերտիֆիկատների ժամկետները:

51. Չպլանավորված վերահսկողությունն (random inspection) իրականացվում են Կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա` թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամաններով սահմանված կարգով և դեպքերում:

(51-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

52. ՀՈՒԿ-ի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն.

1) ելնելով թռիչքային անվտանգության նկատառումներից կամ

2) Չպլանավորված վերահսկողություն (random inspection)` պայմանավորված ուղղիչ գործողություններով կամ ՀՈՒԿ-ի հայտարարագրված գործունեության կասեցման վտանգի առկայության դեպքում:

53. Սերտիֆիկատի սահմանափակման, կասեցման և դադարեցման հիմքերը սահմանված են թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամաններով:

(53-րդ կետը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

54. Սերտիֆիկացված կամ հաստատված ավիացիոն ուսումնական կազմակերպության սերտիֆիկատի պահպանության, հաստատված կամ ճանաչված ուսումնական թռիչքային վարժասարքի պահպանության համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված է տարեկան տուրք, որը սահմանված կարգով և ժամկետում չվճարելը հիմք է համապատասխան սերտիֆիկատի գործողության կասեցման համար: Սույն կետով նշված հիմքով սերտիֆիկատի գործողությունը կարող է կասեցվել մինչև 3 ամիս ժամանակահատվածով, որի ընթացքում կասեցման հիմքը չվերացնելու դեպքում սերտիֆիկատի գործողությունը ենթակա է դադարեցման:

 

Ձև 1

 

 

APPLICATION

 

 FOR AN ATO CERTIFICATE

 

pursuant to order N 3-Ն of the Minister of Territorial Administration and

 

Infrastructure of RA, dated 11.02.2022

 

for the issue of a certificate as an approved training organisation (ATO)

1. Name of training organisation under which the activity is to take place address, fax number, e-mail, URL
2. Training courses offered theory and/or flight training
3. Name of head of training type and number of licence full/part-time
4. Name of chief flight instructor as (3)
5. Name of chief theoretical knowledge instructor as (3)
6. Name of flight instructor(s), where applicable as (3)
7. Aerodrome(s) / operating site(s) to be used IFR approaches, if applicable night flying, if applicable air traffic control flight testing facilities, if applicable data reply facilities, if applicable
8. Flight operations accommodation location, number and size of rooms
9. Theoretical instruction facilities location, number and size of rooms
10. Description of training devices (as applicable) FFS, FNPT I, II and III, FTD 1, 2 and 3, and 3, and BITD
11. Description of aircraft Class/type(s) of aircraft registration of aircraft IFR equipped, if applicable Flight test instrumentation, if applicable
12. Proposed administration and manuals: (submit with application if required)

(a) course programmes

(b) training records

(c) operations manual

(d) training manual

13. Details of proposed compliance monitoring system  

I, (name______________________________), on behalf of (name of training organization_____________________________________________) certify that all the above named persons are in compliance with the applicable requirements and that all the above information given is complete and correct.

Date:____ / ______ / ________

 

_________________________________Signature

 

(Ձև 1-ը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

 

Ձև 2

 

 

ՀԱՅՏ/APPLICATION

 

pursuant to order N 10-Ն of the Minister of Territorial Administration and

 

Infrastructure, dated 01.06.2022

 

Գրանցված հայտատուի անունը և հասցեն.  

Registered name & Adress of Aplicant:

 

Առևտրային անունը (եթե տարբեր է);

Trading Name (if different):

 

Վավերացում պահանջող հասցեները:

Addrsses requiring Approval:

 

Հեռ. Tel.№ +374..............................Ֆաքս. Fax..................................

E-Mail........................................

 

ՓԱՐՏ-147 վավերացման սկզբնական/փոփոխման շրջանակը` սույն հայտին համապատասխան, Scope of Part-147 Approval Relevant to This Initial/Change of Application

(see page 2 for possibilities):

 

Բազային ուսուցում; Base Training:

 

Տիպի ուսուցում; Type training:

 

Կազմակերպությունը ճանաչված է համաձայն ՓԱՐՏ-21*, ՓԱՐՏ-145*, ՓԱՐՏ-Մ* մասերի: (կիրառվողը թողնել)

Does the organisation hold approval under PART-21*/ PART-145*/PART-M* *Cross out wichever is not applicable

 

6. Հաշվետու կառավարչի անունը և պաշտոնը Position and name of the (proposed #) Accountable Manager: …………………….…… ………………………………………………………………………………………………………

7. Հաշվետու կառավարչի ստորագրությունը Signature of the (proposed #) Accountable Manager: …………………………………………….

8. Ամսաթիվ: Date:……………………….

 

(Ձև 2-ը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

 

Ձև 3

 

Application

 

pursuant to order N 10-Ն of the Minister of Territorial Administration and Infrastructure, dated 24.03.2025

 

ANNEX III PART ATCO.OR

 

REQUIREMENTS FOR AIR TRAFFIC CONTROLLER TRAINING ORGANISATIONS

 

1. name and address of the training organisation:
2. the address(es) of the place(s) of operation (including, where relevant, the list of ATC units) if different from the applicant's address in point (1);
3.

the names and contact details of:

1) the accountable manager;

2) the head of the training organisation, if different from point (1);

3) the person(s) nominated by the training organisation as the focal point(s) for communication with the competent authority;

4. date of intended start of activity or change;
5. a list of types of training to be provided and at least one training course from each type of training that is intended to be provided;
6. the declaration of compliance with the applicable requirements shall be signed by the accountable manager, stating the training organisation's compliance with the requirements at all times;
7. the management system processes; and
8. the date of application.

(Ձև 3-ը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

 

Ձև 4
FORM 4

 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

 

Civil Aviation Committee

 

Կառավարող անձնակազմին վերաբերող մանրամասներ` սահմանված ՓԱՐՏ 147-ով

Details of Management Personnel required to be accepted as specified in Part –147

1. Անուն, ազգանունը

Name

 

2. Պաշտոնը

Position

 

3. Համապատասխան որակավորումը

Qualification relevant to the item (2) position

 

4. Համապատասխան աշխատանքային փորձը

Work experience relevant to the item (2) position

 

Ստորագրություն_________________

Signiture

 

___________________________________

 

 

____________________________________

 

 

____________________________________

 

 

____________________________________

 

 

 

Թվականը ____________________

 Date

ՔԱԿ օգտագործման համար/CAC use only

Իրավասու իշխանության լիազորված անձնակազմի անդամի անունը և

ստորագրությունը, ով հավանություն է տալիս տվյալ անձնավորությանը

Name and signature of authorized competent authority staff member accepting this person

 

Ստորագրություն ________________________

Signiture

 

Անուն, ազգանուն________________________

Name

Թվականը __________________________

Date

 

Հիմնարկ ___________________________

Office

 

On completion, please send this form under confidential cover to the competent authority

 

Ձև 5

 

 

DECLARATION

 

pursuant to order N 3-Ն of the Minister of Territorial Administration and

 

Infrastructure of RA, dated 11.02.2022

☐ Initial declaration

 

☐ Notification of changes ¹ – DTO reference number:

1.

Declared training organisation (DTO)

 

Name:

2.

Place(s) of business

 

Contact details (address, phone, email) of the DTO's principal place of business:

3.

Personnel

 

Name and contact details (address, phone, email) of the DTO's representative:

 

Name and contact details (address, phone, email) of the DTO's head of training and, if applicable, of the DTO's deputy head(s) of training:

4.

Training scope

 

List of all training provided:

 

List of all training programmes used to provide the training (documents to be attached to this declaration) or, in the case referred to in point DTO.GEN.230(d) of Annex VIII (Part-DTO, the reference to all approved training manuals used to provide the training:

5.

Training aircraft and FSTDs

 

List of aircraft used for the training:

 

List of qualified FSTDs used for the training (if applicable, including letter code as indicated on the qualification certificate):

6.

Aerodrome(s) and the operating site(s)

 

Contact details (address, phone, email) of all aerodromes and operating sites used by the DTO to provide the training:

7. Date of intended commencement of training:
8.

Application for approval of examiner standardisation courses and refresher seminars

(if applicable)

 

☐ The DTO hereby applies for approval of the above-mentioned training programme(s) for examiner courses for sailplanes or balloons in accordance with points DTO.GEN.110(b) and DTO.GEN.230(c) of Annex VIII (Part-DTO).

9.

Statement

 

The DTO has developed a safety policy in accordance with Annex VIII (Part-DTO), and in particular with point DTO.GEN.210(a)(1)(ii) thereof, and will apply that policy during all training activities covered by the declaration.

 

The DTO complies and will, during all training activities covered by the declaration, continue to comply with the essential requirements set out in Paragraph 11 of this regulation, with the requirements of Annex I (PartFCL) and Annex VIII (Part-DTO).

 

We confirm that all information contained in this declaration, including its annexes (if applicable), is complete and correct.

 

Name, date and signature of the representative of the DTO

 

Name, date and signature of the head of training of the DTO

(Ձև 5-ը փոփ. 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

 

Ձև 6

(Ձև 6-ը ուժը կորցրել է 07.08.2025 թվականից` 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

 

 

Ձև 7

(Ձև 7-ը ուժը կորցրել է 07.08.2025 թվականից` 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

 

 

Ձև 8

(Ձև 8-ը ուժը կորցրել է 07.08.2025 թվականից` 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

 

 

Ձև 9

(Ձև 9-ը ուժը կորցրել է 07.08.2025 թվականից` 24.07.25 թիվ 18-Ն հրաման)

 

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2024 թվական:

 


 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
19.12.2024
N 17-Ն
Հրաման