ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
13 մարտի 2003 թվականի N 10
18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի 2003 թվականի փետրվարի 21-ի «Մետաքս» ՓԲԸ-ի ֆինանսական առողջացման ծրագիրը քննարկելու մասին» քաղաքացիական գործ ՏՍ-709 որոշումը`
1. Հավանություն տալ «ՈՒայ Էյչ Քեյ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկված` «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության առողջացման ծրագրին` ամբողջությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` պարտատերերի կողմից «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական առողջացման ծրագրի ընդունման դեպքում կնքել «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի «ՈՒայ Էյչ Քեյ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցման մասին պայմանագիր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 13-ի նիստի N 10
արձանագրային որոշման
ԾՐԱԳԻՐ «ՄԵՏԱՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Մետաքս» գործարանն ստեղծվել է 1952 թվականին, նախկին Մարտի 8-ի անվան մետաքսաթելի ֆաբրիկայի և Երևանի Վ. Ի. Լենինի անվան մետաքսագործվածքային ֆաբրիկայի վերակազմավորմամբ` որպես Վ. Ի. Լենինի անվան մետաքսի կոմբինատ: Գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Սեբաստիայի 37:
1989 թվականին վերակազմավորվել է որպես Երևանի Վ. Ի. Լենինի անվան մետաքսի կարի արտադրական միավորում: Նույն թվականին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի 26 կոմիսարների անվան մետաքսի կոմբինատի և Երևանի Վ. Ի. Լենինի անվան մետաքսի կարի արտադրական միավորման աշխատավորական կոլեկտիվների խորհուրդների որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության հրամանով վերակազմավորվել է «Մետաքս» հայկական արտադրական միավորման:
1993 թվականին, Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարի հրամանով, «Մետաքս» հայկական արտադրական միավորման կազմից առանձնացվել է Ստեփանակերտի 26 կոմիսարների անվան մետաքսի կոմբինատը:
1994 թվականին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության մայիսի 6-ի որոշմամբ հաստատված` պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա այդ ձեռնարկություններն ընկերությունների վերակազմավորելու կարգի համաձայն «Մետաքս» հայկական արտադրական միավորումը վերակազմավորվել է «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ): Նույն ակտի հիման վրա և «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի որոշմամբ 1994 թվականի հունիսի 14-ին ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսն անհատույց սեփականաշնորհվել է աշխատավորական կոլեկտիվին` 1268 մարդու:
1996 թվականի հունիսի 3-ին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հայցի հիման վրա, Երևանի նախկին Մյասնիկյանի շրջանի Ժողդատարանի որոշմամբ, «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է սնանկ և առ այսօր գտնվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի վարույթում: Սնանկացման վճռի կայացման պահին «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերությունն ունեցել է հետևյալ հիմնական ապառքները`
ա) բանկային վարկերի գծով` 24,9 մլն դրամ, տուգանք` 33,0 մլն դրամ,
բ) աշխատավարձի գծով` 20,7 մլն դրամ,
գ) բյուջեի ապառք` 25,3 մլն դրամ, տուգանք` 56,7 մլն դրամ,
դ) կենսաթոշակային ֆոնդի ապառք` 26,3 մլն դրամ, տուգանք` 78,2 մլն դրամ,
ե) պարտք էներգակիրների դիմաց` 7,7 մլն դրամ, տուգանք` 4,5 մլն դրամ,
զ) այլ ապառքներ` 31,2 մլն դրամ:
Ընդամենը պարտքը` ապառքները տուգանքների հետ միասին, 1996 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել է 308,5 մլն դրամ: Հետագայում ապառքներն ավելացել են մինչև 551,1 մլն դրամ` 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ: Այդ ժամանակահատվածում հաջողվել է մարել 807,1 մլն դրամի պարտավորություն:
Արդյունքում պարտավորությունների ծավալը 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 52,6 մլն դրամ, այդ թվում`
ա) աշխատավարձի գծով` 1,1 մլն դրամ,
բ) բյուջեի ապառք` 38,1 մլն դրամ,
գ) կենսաթոշակային հիմնադրամի ապառք` 11,7 մլն դրամ,
դ) այլ ապառքներ` 1,6 մլն դրամ:
Ընկերությունը գրավով ապահովված պարտատեր չունի:
Պարտապանը չունի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1-ին հոդվածով սահմանված կարգով կնքված պայմանագրեր:
«Մետաքս» փակ բաժնետիրական ընկերությունն զբաղեցնում է 6 հեկտար հողատարածք:
«Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության` շենքերով զբաղեցված մակերեսը կազմում է 52827 քառ. մետր:
Աշխատողների ցուցակային թիվը կազմում է 531 մարդ:
2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿ
2002 թվականի նոյեմբերին «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերություն է դիմել հայ-ամերիկյան «ՈՒայ Էյչ Քեյ» փակ բաժնետիրական ընկերությունը` առաջարկելով «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ամբողջությամբ (80 տոկոս) փոխանցել իրեն` ի սեփականություն: «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի դիմաց «ՈՒայ Էյչ Քեյ» փակ բաժնետիրական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական առողջացման ծրագրի իրականացմանը` 52,6 մլն դրամի չափով ներդրում կատարելու ձևով ապահովելով սնանկ կազմակերպության պարտավորությունների լրիվ մարումը:
3. ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ «ՄԵՏԱՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պարտապանն ապահովված պարտատերեր չունի:
Պարտապանի չապահովված պարտատերերի պահանջների բավարարման հերթականությունը սահմանվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի 2003 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ: Սույն ֆինանսական առողջացման ծրագրին կցվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի նշված որոշումը` որպես սույն ծրագրի N 2 հավելված:
Չապահովված պարտատերերի պահանջները սույն ֆինանսական առողջացման հաջող ընթացքի դեպքում ենթակա են բավարարման` ամբողջությամբ:
4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պետք է իրականացվեն հետևյալ գործողությունները`
ա) «ՈՒայ Էյչ Քեյ» փակ բաժնետիրական ընկերությունը սույն ֆինանսական առողջացման ծրագիրը` դատարանի կողմից հաստատման (ընդունման) պահից հետո 20-օրյա ժամկետում «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության անվճարունակության հատուկ հաշվին է փոխանցում 52,6 մլն դրամ.
բ) դրամական փոխանցումն ստացվելուց հետո 10-օրյա ժամկետում «ՈՒայ Էյչ Քեյ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության կառավարիչը և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը կնքում են եռակողմ պայմանագիր «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող` 8833 սովորական անվանական բաժնետոմսերի սեփականության իրավունքը «ՈՒայ Էյչ Քեյ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին (պայմանագրի նախագիծը կցվում է սույն ծրագրին` որպես սույն ծրագրի N 1 հավելված).
գ) հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ընդունումից առաջ, այնպես էլ` հետո, պարտապանը գտնվել է սնանկության վարույթում և իր հիմնադիր փաստաթղթերը չի համապատասխանեցրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին` մինչև 2001 թվականի հունվարի 1-ը, կառավարիչը մինչև բաժնետոմսերի փոխանցման գործարքի կնքումը հրավիրում է «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և այլ հիմնադիր փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով դրանք նոր խմբագրությամբ հաստատելու օրակարգով, և կազմակերպում է դրանց` սահմանված կարգով գրանցումը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից:
Պայմանագրի կնքումից և բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրում համապատասխան գրանցում կատարելուց հետո «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության կառավարիչը հրավիրում է բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերությունը բաց բաժնետիրական ընկերության վերակազմակերպելու օրակարգով:
Ժողովի կողմից կայացված որոշումները կառավարչի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստր` պետական գրանցման.
դ) Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի կողմից սույն ծրագիրն ընդունելու մասին որոշում կայացվելուց և անվճարունակության հատուկ հաշվին «ՈՒայ Էյչ Քեյ» փակ բաժնետիրական ընկերության դրամական փոխանցումները մուտքագրվելու պահից մեկամսյա ժամկետում այդ գումարի հաշվին կառավարիչն սկսում է պարտավորությունների մարումն ըստ պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված հերթականությամբ, ինչը պետք է ավարտվի 10-օրյա ժամկետում.
ե) մինչև ֆինանսական առողջացման ծրագրի ավարտն անհրաժեշտ վարչական, ինչպես նաև սույն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսերն իրականացնելու նպատակով կառավարիչը դատարանի թույլտվությամբ իրականացնում է պարտապանի գույքի ուղղակի վաճառք, եթե «ՈՒայ Էյչ Քեյ» փակ բաժնետիրական ընկերությունը նման ծախսերի փոխհատուցումը չի կատարում իր միջոցներից:
Նշված անհրաժեշտ ծախսերի իրականացման համար գույքի վաճառքի դեպքում գոյացող անուղղակի հարկերը վճարվում են առաջնահերթ.
զ) պարտատերերի նկատմամբ «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության ունեցած պարտավորությունների ամբողջական մարումից հետո կառավարիչն «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն եռօրյա ժամկետում դիմում է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարան` անվճարունակության գործն ավարտելու միջնորդությամբ.
է) ֆինանսական առողջացման ծրագրի իրականացումը դադարեցվելու դեպքում «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերությունը ենթակա է լուծարման, իսկ պարտատերերի խմբերի միջև լուծարման ընթացքում պահանջները բավարարվում են «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ:
Հավելված N 1
«Մետաքս» փակ բաժնետիրական
ընկերության ֆինանսական
առողջացման ծրագրի
«Մետաքս» ՓԲԸ բաժնետոմսերի փոխանցման պայմանագիր
Սույն պայմանագիրը կնքված է «Մետաքս» ՓԲ ընկերության` պետական սեփականություն հանդիսացող 8833 (ութ հազար ութ հարյուր երեսուներեք) սովորական անվանական բաժնետոմսերի (այսուհետ` բաժնետոմսեր) սեփականատիրոջ` Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության (այսուհետ` փոխանցող), որը գործում է «Մետաքս» ՓԲԸ-ի (այսուհետ` պարտապան) ֆինանսական առողջացման ծրագրին (այսուհետ` ծրագիր) հավանություն տալու մասին ՀՀ կառավարության 2003 թ. «___» թիվ ____ որոշման հիման վրա «ՈՒայ Էյչ Քեյ» ՓԲԸ-ի (այսուհետ` ձեռք բերող), ի դեմս տնօրեն Հ. Հովհաննիսյանի, որը գործում է ձեռք բերողի բաժնետերերի թիվ 7 արտահերթ ընդհանուր ժողովի որոշման և կանոնադրության համաձայն, և պարտապանի միջև` ի դեմս կառավարիչ Ա. Հովհաննիսյանի, հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Փոխանցողը ծրագրի ֆինանսավորման դիմաց ձեռք բերողին է փոխանցում պարտապանի բաժնետոմսերի` պետական սեփականություն հանդիսացող 8833 (ութ հազար ութ հարյուր երեսուներեք) սովորական անվանական բաժնետոմսերը, այսինքն` այդ բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքը:
1.2. Ձեռք բերողը պարտավորվում է լրիվ ծավալով իրականացնել ծրագրի ֆինանսավորումը:
2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
1. Ձեռք բերողն իրավունք ունի`
2.1.1. որպես ծրագրի ֆինանսավորող իր ներկայացուցչի միջոցով հսկողություն իրականացնելու ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման նկատմամբ:
2.2. Ձեռք բերողը պարտավոր է`
2.2.1. սույն պայմանագիրն ստորագրելու պահից եռօրյա ժամկետում պարտապանի անվճարունակության հատուկ հաշվին փոխանցել 52600000 (հիսուներկու միլիոն վեց հարյուր հազար) դրամ:
2.2.2. «Մետաքս» ՓԲԸ-ում իրականացնել հետևյալ ներդրումները` ըստ տարիների.
.___________________________________________________.
| Ներդրման տարին | Ներդրման ծավալները |
|________________|__________________________________|
|2003 թ. |20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ|
|________________|__________________________________|
|2004 թ. |30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ|
|________________|__________________________________|
|2005 թ. |50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ|
.___________________________________________________.
i
2.2.3. Պահանջ ունեցող ժամանակակից մասնագետների պատրաստման և աշխատանքով ապահովման նպատակով, որպես 2005 թվականի ընթացքում աշխատատեղերի ստեղծման պարտավորության ապահովում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել 32 մլն դրամ:
(2.2.3-րդ կետը փոփ. 06.10.05 թիվ 40 արձանագրային որոշում)
2.3. Փոխանցողը պարտավոր է`
2.3.1. ձեռք բերողի կողմից փոխհատուցման գումարը պարտապանի անվճարունակության հատուկ հաշվին փոխանցելու պահից եռօրյա ժամկետում ապահովել վերջինիս գրանցումը պարտապանի բաժնետերերի ռեեստրում:
2.4. Պարտապանը պարտավոր է`
2.4.1. պարտապանի պարտավորությունների ամբողջական մարումից հետո, ծրագրում սահմանված ժամկետում դիմել ՀՀ տնտեսական դատարան` անվճարունակության գործի ավարտի մասին միջնորդությամբ:
3. Պայմանագրի ժամկետը
3.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ավարտվում է պատշաճ կատարմամբ:
3.2. Սույն պայմանագրի շրջանակներում գնորդի ստանձնած պարտավորությունների կատարման առումով` տարիների հաշվարկը կսկսվի ՀՀ տնտեսական դատարանի կողմից պարտապանի անվճարունակության վերաբերյալ գործի ավարտի մասին կայացված որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից:
4. Պայմանագրի գինը
Հաշվի առնելով, որ ձեռք բերողը պարտավորվում է իրականացնել ծրագրի ֆինանսավորումը` 52600000 (հիսուներկու միլիոն վեց հարյուր հազար) դրամի չափով, փոխանցողը և ձեռք բերողը պայմանավորվում են, որ բաժնետոմսերի օտարումը գնորդին տեղի է ունենում ծրագրի իրականացման ֆինանսավորման դիմաց:
5. Այլ պայմաններ
5.1.1. Սույն պայմանագրի 2.2.2.-րդ կետով սահմանված պարտավորությունները ձեռք բերողի կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ բաժնետոմսերի սեփականության իրավունքն անցնում է փոխանցողին, եթե դրանց սեփականության իրավունքն արդեն իսկ փոխանցված է եղել ձեռք բերողին:
5.1.2. Ծրագրի գործողության ավարտից և անվճարունակության գործի ավարտից հետո դադարեցվում են սույն պայմանագրով սահմանված պարտապանի բոլոր իրավունքներն ու պարտականությունները:
6. Վեճերի լուծման կարգը
Սույն պայմանագրից ծագող վեճերը ենթակա են լուծման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Կողմերի հասցեները և այլ վավերապայմաններ
______________________________________________________________
Փոխանցող |
ՀՀ պետական գույքի կառավարման | __________________
նախարարություն | նախարար
հասցե` Երևան |
_______________________________|______________________________
Ձեռք բերող | Հ. Հովհաննիսյան
«ՈՒայ Էյչ Քեյ» ՓԲԸ | ________________
հասցե` Երևան | տնօրեն
_______________________________|______________________________
Պարտապան | __________________________
«Մետաքս» ՓԲԸ | Ա. Հովհաննիսյան, կառավարիչ
______________________________________________________________
Հավելված N 2
«Մետաքս» փակ բաժնետիրական
ընկերության ֆինանսական
առողջացման ծրագրի
Քաղաքացիական գործ ՏՍ-709
2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին
18.02.2002 թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի անվճարունակության գործեր քննող դատավոր Կ. Պետրոսյանս, քննելով «Մետաքս» ՓԲԸ-ի անվճարունակության գործով կառավարչի միջնորդությունը պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին`
ՊԱՐԶԵՑԻ`
Երևանի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի 03.06.96 թ. որոշմամբ անվճարունակ ճանաչված «Մետաքս» ՓԲԸ-ի կառավարիչ Արտաշես Հովհաննիսյանը 17.02.03 թ. դատարան ներկայացրած միջնորդությամբ խնդրել է իր կողմից կազմված` «Մետաքս» ՓԲԸ-ի նկատմամբ պահանջների վերջնական ցուցակը հաստատել:
Միջնորդության քննարկման ընթացքում Արտաշես Հովհաննիսյանը ներկայացրեց ծանուցումը հավաստող փաստաթղթեր այն մասին, որ «Մետաքս» ՓԲԸ-ի պարտապանը և բոլոր պարտատերերն օրենքով սահմանված կարգով ստացել են դատարանի կողմից ուղարկված պահանջների նախնական ցուցակը, որի դեմ չառարկելով` խնդրել են այն հաստատել:
ՈՒսումնասիրելով կառավարչի միջնորդությունը և ներկայացրած փաստաթղթերը` գտնում եմ, որ այն ներկայացվել է «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածին համապատասխան, ուստի` ենթակա է բավարարման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144, 221.3 հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ`
1. Հաստատել «Մետաքս» ՓԲԸ-ի անվճարունակության գործով կառավարչի ներկայացրած պահանջների վերջնական ցուցակը /կցվում է/:
2. «Մետաքս» ՓԲԸ-ի անվճարունակության գործով կառավարիչ Արտաշես Հովհաննիսյանին` սույն որոշման մասին տեղյակ պահել պարտատերերին և պարտապանին:
Հաստատված է ՀՀ տնտեսական դատարանի
18.02.2003 թ. որոշմամբ
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
«Մետաքս» ՓԲԸ-ի
պահանջների և պարտատերերի` ըստ առաջնահերթության
._________________________________________________________________.
|NN |Պարտատերերի անվանումը |Պահանջի չափը`|Պահանջների խումբը` ըստ |
|ը/կ| |ՀՀ դրամով |առաջնահերթության |
|___|_______________________|_____________|_______________________|
|1. |Շահումյանի ՏՀՏ |40000000 |61 հոդված է/խումբ |
|___|_______________________|_____________|_______________________|
|2. |ՀՀ ՍԱՊՀ Շահումյանի ՏԿ |12300000 |61 հոդված է/խումբ |
|___|_______________________|_____________|_______________________|
|3. |Աշխատավորական կոլեկտիվի|1900000 |61 հոդված է/խումբ |
| |աշխատավարձ | | |
|___|_______________________|_____________|_______________________|
| |Ընդամենը |54200000 | |
._________________________________________________________________.