Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈ ...

 

 

040.0751.040717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունիսի 2017 թվականի N 751-Ն

 

i

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 6-րդ մասը և 81-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու և դրա կարգի վերաբերյալ առնվազն երկու օտար լեզվով հուշաթերթիկի (բրոշյուրների) տպագրությունը և Հայաստանի Հանրապետություն ժամանելու և մեկնելու վայրերում տեղադրված մաքսային կետերի միջոցով դրանց` օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրումը.

2) համապատասխան նշումով (Tax free) տեղեկատվական ցուցաթերթիկների տպագրությունը և դրանց անվճար տրամադրումը Հայաստանի Հանրապետությունում ավելացված արժեքի հարկ վճարող անձանց` նրանց կողմից դրանք քաղաքացիների համար տեսանելի վայրերում փակցնելու համար.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու հնարավորության վերաբերյալ գովազդային պաստառների տպագրությունը և դրանց տեղադրումը Հայաստանի Հանրապետություն ժամանելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու վայրերում.

4) համապատասխան նշումով (Tax free invoices) արկղերի տեղադրումը սահմանի անցման կետերում` ավելացված արժեքի հարկի փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ուղարկելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 29-ի

N 751-Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

(վերնագիրը փոփ. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

 

i

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրյա անձ) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) գումարներն օտարերկրյա անձանց փոխհատուցելու դեպքերը, ինչպես նաև կարգավորվում է օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարներն օտարերկրյա անձանց փոխհատուցելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը:

(1-ին կետը փոփ. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկ վճարողներից (այսուհետ` հարկ վճարող) ձեռք բերված ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները փոխհատուցվում են, եթե միաժամանակ առկա են հետևյալ դեպքերը`

1) օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրացուցային օրվա ընթացքում սույն կարգով սահմանված` ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ապրանքների) արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կազմում է առնվազն 50.000 դրամ.

2) Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքներն արտահանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա անձանց կողմից դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում.

3) մինչև Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքների արտահանումը դրանք չեն օգտագործվել և ունեն գործարանային փաթեթավորում և (կամ) պիտակավորում:

(2-րդ կետը փոփ. 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարները չեն փոխհատուցվում, եթե օտարերկրյա անձի կողմից ձեռք են բերվել`

1) սննդամթերք.

2) ծխախոտի արտադրանք.

3) դեղորայք.

4) մշակութային արժեքներ.

5) տրանսպորտային միջոցներ և դրանց առանձին մասեր.

6) ապրանք, որի դիմաց սույն կարգին համապատասխան օտարերկրյա անձին փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս է 8335 դրամից:

(3-րդ կետը փոփ. 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

i

3.1. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում օտարերկրյա անձին ենթակա են փոխհատուցման տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ: Ընդ որում, օտարերկրյա անձին փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարը չի կարող գերազանցել 350 հազար դրամը: Փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարը գերազանցող մասը ենթակա չէ փոխհատուցման:

(3.1-ին կետը լրաց. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

i

3.2. ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը օտարերկրյա անձին, վերջինիս նախաձեռնությամբ, կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված օպերատորի միջոցով: Լիազորված օպերատոր կարող է հանդիսանալ հեղինակավոր օտարերկրյա կազմակերպությունը կամ վերջինիս մասնաճյուղը, պայմանով, որ տվյալ օտարերկրյա կազմակերպությունն ունի առնվազն 10 այլ պետություններում ԱԱՀ-ի գումարների վերադարձի թվային համակարգերի ներդրման և գործարկման փորձ:

(3.2-րդ կետը լրացվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

3.3. Լիազորված օպերատոր ընտրելու նպատակով լիազոր մարմինը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասներորդ օրը իր պաշտոնական կայքում տեղադրում է լիազորված օպերատոր ներգրավելու վերաբերյալ հայտարարություն: Որպես լիազորված օպերատորներ ընտրվում են լիազոր մարմին դիմած այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված չափանիշներին: Սույն որոշման իմաստով լիազոր մարմին է համարվում Պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` լիազոր մարմին):

(3.3-րդ կետը լրացվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

3.4. Լիազոր մարմնի և օպերատորների միջև կնքվում է պայմանագիր, որով, ի թիվս այլ հարցերի, սահմանվում է օպերատորի` օտարերկրյա անձանց ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումն իրականացնելու լիազորությունը, մաքսային մարմնին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն կարգի 3.5-րդ կետով սահմանված լիազորված օպերատորի թվային համակարգին հասանելիության տրամադրումը, ինչպես նաև լիազոր մարմնի և օպերատորի միջև ծագող հարաբերությունները կանոնակարգող, այդ թվում` օպերատորի կողմից հաշվետվություններ ներկայացնելու, օպերատորի և մաքսային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման, օպերատորի` պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում օպերատորի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու և վերջինիս լիազորությունները դադարեցնելու հետ կապված դրույթներ: Ընդ որում, որպես լիազորված օպերատոր, վերջինիս լիազորությունների դադարման դեպքում լիազորված օպերատորը պարտավոր է դադարեցումից առնվազն 6 ամիս առաջ դրա մասին տեղեկացնել լիազոր մարմնին:

3.4.1. Լիազոր մարմնի և օպերատորի միջև կնքված պայմանագրի գործողության ընթացքում սույն կարգով սահմանված` օտարերկրյա անձանց ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է բացառապես օպերատորի միջոցով: Օպերատորի լիազորությունների դադարեցման դեպքում օպերատորի կողմից չվերադարձված` վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաև օպերատորի լիազորությունների դադարեցումից հետո ներկայացված դիմումների հիման վրա վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է մաքսային մարմինների միջոցով` մինչև նոր օպերատորի հետ սույն կարգով նախատեսված պայմանագրի կնքումը: Ընդ որում, լիազորված օպերատոր ընտրված լինելու դեպքում` օպերատորի կողմից օտարերկրյա անձանց ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է, եթե օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրացուցային օրվա ընթացքում սույն կարգով սահմանված` ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ապրանքների) արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կազմում է առնվազն 10.000 դրամ, իսկ ԱԱՀ-ի գումարները չեն փոխհատուցվում, եթե օտարերկրյա անձի կողմից ձեռք է բերվել ապրանք, որի դիմաց սույն կարգին համապատասխան օտարերկրյա անձին փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս է 1667 դրամից:

(3.4-րդ կետը լրացվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

3.5. Լիազորված օպերատորը պարտավոր է իր միջոցների հաշվին ապահովել ԱԱՀ-ի գումարների վերադարձի ամբողջական թվային համակարգի ստեղծումը, ներդրումը և անխափան գործարկումը: Ընդ որում, թվային համակարգը պետք է ապահովի տեղեկատվության փոխանակումը հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հետ:

(3.5-րդ կետը լրացվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

3.6. Լիազորված օպերատորը օտարերկրյա անձին ԱԱՀ-ի գումարների վերադարձ իրականացնելիս իրավունք ունի գանձել միջնորդավճար, որը չի կարող գերազանցել վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարի 25 տոկոսը:

(3.6-րդ կետը լրացվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

3.7. Յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը լիազորված օպերատորի կողմից գրություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` տվյալ ժամանակահատվածի համար լիազորված օպերատորի կողմից օտարերկրյա անձանց վերադարձված ԱԱՀ-ի գումարների վերաբերյալ, էլեկտրոնային եղանակով` xls ֆայլով կցելով տեղեկությունն ըստ ԱԱՀ-ի վերադարձերի հարկային հաշիվների սերիաների և համարների: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, հավելվածի 3.5-րդ կետում նշված լիազորված օպերատորի թվային համակարգի միջոցով, իրականացնում է տվյալների համադրում, և գրությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում համադրման արդյունքում հաստատված ԱԱՀ-ի գումարների հանրագումարին համապատասխան գումարը փոխանցում է լիազորված օպերատորի բանկային հաշվին:

Լիազորված օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն կարգի 3.5-րդ կետով սահմանված լիազորված օպերատորի թվային համակարգին հասանելիություն:

(3.7-րդ կետը լրացվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

3.8. Լիազորված օպերատորը պարտավոր է անհրաժեշտության դեպքում ապահովել իր գործունեության համար պահանջվող լիցենզիաների կամ թույլտվությունների ստացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(3.8-րդ կետը լրացվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

i

4. Օտարերկրյա անձի կողմից հարկ վճարողից ԱԱՀ-ի գումարները հետ ստանալու պահանջ ներկայացվելու դեպքում` հարկ վճարողը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս է գրում սույն կարգին կից` սույն կարգի 4.1-ին կետով սահմանված տվյալները պարունակող N 1 ձևի ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ: ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում օտարերկրյա անձի բոլոր տվյալները լրացվում են էլեկտրոնային եղանակով: ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում ձեռագիր լրացված ցանկացած տվյալի դեպքում ԱԱՀ-ի փոխհատուցումը մերժվում է սույն կարգի 15-րդ կետի համաձայն:

(4-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

4.1. ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալներն են`

i

1) հաշվարկային փաստաթղթի սերիան ու համարը.

2) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.

3) ապրանքի մատակարարման ամսաթիվը.

4) ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը` առանձին սյունակով կամ տողով.

5) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկը, ապրանքի դասակարգիչն ու ապրանքի քանակը.

6) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը` առկայության դեպքում (այդ թվում` հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը.

7) ապրանք մատակարարող`

ա. ԱԱՀ վճարողի ԱԱՀ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության դեպքում` կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և առաքման վայրի հասցեն, վերադարձի հաշիվն ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, բնակության վայրի հասցեն, առաքման վայրի հասցեն, վերադարձի հաշիվն ստորագրելու իրավասություն ունեցող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.

8) ապրանք ձեռք բերող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անունը, ազգանունը, բնակության երկիրը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, վճարային քարտի (VISA կամ MASTER) համարը:

(4.1-ին կետը լրաց. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

(4.1-ին կետը փոփոխվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

i

5. Օտարերկրյա անձին տրամադրվում է ինտերնետային կապի միջոցով` էլեկտրոնային եղանակով դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային` ստորագրելու իրավասություն ունեցող անձի կողմից ստորագրված տարբերակը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը` տպագրված հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա (այսուհետ` ՀԴՄ հարկային հաշիվ):

(5-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

i

6. ՀԴՄ հարկային հաշիվը չի պահպանում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի ձևը, սակայն պետք է պարունակի ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները: ՀԴՄ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում օտարերկրյա անձին տրամադրվում է նաև ձեռք բերված ապրանքի դիմաց վճարումը հավաստող փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն):

(6-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

7. Ապրանքների (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված ապրանքների) իրացման դեպքերում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ դուրս է գրվում, եթե օտարերկրյա անձի կողմից մեկ օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերվող ապրանքների (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված ապրանքների) արժեքը (անկախ գնում կատարելու դեպքերի թվից) գերազանցում է սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը:

i

8. Եթե սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը լրանում է օտարերկրյա քաղաքացու կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրացուցային օրվա ընթացքում մեկից ավելի անգամ ձեռք բերված ապրանքների արժեքի հանրագումարով, ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ դուրս է գրվում օտարերկրյա անձի կողմից տվյալ հարկ վճարողից տվյալ օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերված մյուս ապրանքների համար տրամադրված փաստաթղթերը (հաշվարկային փաստաթուղթ, այդ թվում` ՀԴՄ կտրոն կամ դրամարկղի մուտքի օրդեր) ներկայացվելու դեպքում:

(8-րդ կետը փոփոխվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

9. Մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների մասով օտարերկրյա քաղաքացուն ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ տրամադրված լինելու դեպքում այդ օրացուցային օրվա ընթացքում նույն հարկ վճարողից կատարված նոր գնումների մասով ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ տրամադրվում է` անկախ այդ գնումների գումարի` սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը գերազանցելու հանգամանքից:

10. Եթե օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների համար օտարերկրյա անձին տրամադրված է ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ, նույն օրացուցային օրվա ընթացքում այդ անձի կողմից նույն հարկ վճարողից նոր ապրանքներ ձեռք բերվելու դեպքում, օտարերկրյա անձի պահանջով, կարող է դուրս գրվել ձեռքբերումների ընդհանուր գումարով ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ` նախկինում դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը սահմանված կարգով չեղարկվելու դեպքում:

11. Օտարերկրյա անձի անվամբ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ դուրս է գրվում անձնագիր կամ անձը նույնականացնող այլ փաստաթուղթ ներկայացվելու դեպքում:

i

12. Հայաստանի Հանրապետությունից ապրանքներն արտահանելիս` այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա անձի կողմից վճարված ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման համար օտարերկրյա անձը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին է ներկայացնում`

1) անձնագիրը.

2) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ հարկային հաշիվը.

3) արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը կամ դրամարկղի մուտքի օրդերը կամ բանկային փոխանցման անդորրագիրը).

4) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում (ՀԴՄ հարկային հաշվում) նշված` արտահանվող ապրանքը.

5) օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում` օդանավի նստեցման կտրոնը (օդանավի անձնակազմի համար` անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագիրը):

(12-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

(12-րդ կետը փոփոխվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

i

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերը և ապրանքը (կամ ուղեբեռը) ներկայացվելուց հետո Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են`

1) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի վավերականությունը (հարկային մարմնի հարկային հաշիվների տեղեկատվական համակարգում դրանց առկայությունը).

2) օտարերկրյա անձի մոտ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված ապրանքի առկայությունը.

(2-րդ ենթակետն ուժը կորցնելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

3) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակի վրա ստորագրելու իրավասություն ունեցող անձի անվան, ազգանվան և ստորագրության առկայությունը.

4) Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում սույն կարգի 3.1-ին կետով սահմանված պայմանների պահպանված լինելը:

(13-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

(13-րդ կետը փոփոխվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

i

13.1. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերը լիազորված օպերատորին ներկայացնելու դեպքում օտարերկրյա անձը այդ փաստաթղթերը տրամադրում է մաքսային մարմնին սույն կարգի 14-րդ կետով սահմանված ապրանքի առկայությունը ստուգելու նպատակով:

(13.1-ին կետը լրացվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

i

14. Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի աշխատողը կարող է օտարերկրյա անձից պահանջել բացել ուղեբեռը և ներկայացնել ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված ապրանքը:

(14-րդ կետը փոփոխվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

15. ԱԱՀ-ի գումարի փոխհատուցումը մերժվում է, եթե չեն պահպանվել սույն կարգի պահանջները` բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում օտարերկրյա անձի անունը, ազգանունը լրացվել են տառասխալներով: ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված ապրանքների միայն մի մասի համար սույն կարգի պահանջները պահպանված լինելու դեպքում` այդ ապրանքների մասով ԱԱՀ-ի գումարները փոխհատուցվում են, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը գերազանցում է սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը:

i

16. Սույն կարգով սահմանված պայմանները բավարարելու դեպքում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակի կամ ՀԴՄ-ի հարկային հաշվի վրա մաքսային մարմնի աշխատողի կողմից կատարվում է «Ենթակա է փոխհատուցման» գրառումը` նշելով փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը (բառերով ու թվերով), և կնքվում է դրոշմակնիքով, որից հետո փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարի չափի վերաբերյալ տեղեկությունն ըստ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի սերիայի և համարի մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Մաքսային մարմնի կողմից օտարերկրյա անձին վերադարձվում են ներկայացված բոլոր փաստաթղթերը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում` նաև նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի) պատճենը:

(16-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

(16-րդ կետը փոփոխվելու է ՀՀ ֆինանսների նախարարությանը համապատասխանաբար լիազորված օպերատորի թվային համակարգին և հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն տրամադրելուն հաջորդող աշխատանքային օրը` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

i

17. «Ենթակա է փոխհատուցման» գրառումով և մաքսային մարմնի կողմից կնքված` ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ-ի հարկային հաշիվը և ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում` նաև օդանավի նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագիր) պատճենն օտարերկրյա անձի կողմից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` գումարը բանկային փոխանցմամբ ստանալու համար: Օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն փաստաթղթերն ուղարկվելու համար դրանք գցվում են այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղադրված` համապատասխան նշումով (Tax free invoices) արկղի մեջ:

(17-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

(17-րդ կետը հանվելու է ՀՀ ֆինանսների նախարարությանը համապատասխանաբար լիազորված օպերատորի թվային համակարգին և հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն տրամադրելուն հաջորդող աշխատանքային օրը` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

i

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

i

22. Սույն կարգի 17-րդ կետում նշված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ուղարկվում յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը: Ստացված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված վճարային քարտի համարին գումարները ԱՄՆ դոլարով փոխանցում է ոչ ուշ, քան փաստաթղթերն ստանալուն հաջորդող 30-րդ օրը: Բանկի կողմից մերժված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն վերադարձված գումարները ենթակա չեն կրկին փոխանցման և մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես այլ եկամուտ:

(22-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

(22-րդ կետը փոփոխվելու է ՀՀ ֆինանսների նախարարությանը համապատասխանաբար լիազորված օպերատորի թվային համակարգին և հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն տրամադրելուն հաջորդող աշխատանքային օրը` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

i

22.1. ԱԱՀ-ի վերադարձը լիազորված օպերատորի կողմից կարող է իրականացվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով: ԱԱՀ-ի գումարների վերադարձի իրականացման կարգը և այլ գործառնական պայմանները սահմանվում են լիազորված օպերատորի կողմից` սույն կարգով սահմանված պահանջների պահպանմամբ: Գումարների կանխիկ վերադարձը կարող է իրականացվել սահմանային անցման կետերում գործող առևտրային բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերի կամ Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքերի միջոցով:

(22.1-ին կետը լրացվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

i

23. Օտարերկրյա անձին փոխհատուցվող ԱԱՀ-ի գումարները կարող են նվազեցվել բանկային ծառայությունների դիմաց գանձվող գումարների չափով:

(23-րդ կետը լրաց. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

 

Ձև N 1

i

Form N 1

 

._____________________________________________________________________.

|[1] Դուրսգրման|ԱԱՀ-Ի        |[2] Սերիան Series|[3] Համարը Number     |

|ամսաթիվը      |ՎԵՐԱԴԱՐՁԻ    |                 |                      |

|Date of issue |ՀԱՇԻՎ        |                 |                      |

|______________|VAT Refund   |________________________________________|

|     |  |20 թ.|Invoice      |[4] Մատակարարման ամսաթիվը Date of       |

|     |  |     |             |supply-                                 |

|______________|             |________________________________________|

|              |             |          |          |20 թ.             |

|_____________________________________________________________________|

|Ապրանքներ մատակարարող (առաքող) անձի, կազմակերպության    Supplier's   |

|_____________________________________________________________________|

|5] Ավելացված արժեքի հարկ վճարողի       | | | | | | | | | | | | |     |

|հաշվառման համարը VAT identification    | ._____________________.     |

|number                                 |                             |

|_______________________________________|_____________________________|

|[6] Կազմակերպության դեպքում` անվանումը |           |                 |

|In case of a company-Name              |           |                 |

|Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում ֆիզիկական  |           |                 |

|անձի անունը, ազգանունը, «անհատ         |           |                 |

|ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը           |           |                 |

|In case of an entrepreneur-Name,       |           |                 |

|Surname, the note of «Entrepreneur» or |           |                 |

|«PE»                                   |           |                 |

|_______________________________________|_____________________________|

|[7] Կազմակերպության դեպքում` գտնվելու  |                             |

|վայրի հասցեն                           |                             |

|In case of a company-Location address  |                             |

|Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական |                             |

|անձի բնակության վայրի հասցեն           |                             |

|In case of an entrepreneur-Residence   |                             |

|address                                |                             |

|_______________________________________|_____________________________|

|[8] Առաքման վայրի հասցեն The site from |                             |

|which the good are supplied            |                             |

|_______________________________________|_____________________________|

|[9] Լրացուցիչ տվյալներ Additional data |                             |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Ապրանքներ ձեռք բերող անձի            Recipient's                     |

|_____________________________________________________________________|

|[10] Անունը, ազգանունը Full name   |                                 |

|___________________________________|_________________________________|

|[11] Անձնագրի կամ անձը             |                                 |

|նույնականացնող այլ փաստաթղթի       |                                 |

|փաստաթղթի սերիան և  համարը         |                                 |

|Passport series number or other    |                                 |

|personal identification document   |                                 |

|___________________________________|_________________________________|

|[12] Բնակության երկիրը Country of  |                                 |

|the residence                      |                                 |

|___________________________________|_________________________________|

|[13] Բնակության վայրի հասցեն       |                                 |

|Location of residence, address     |                                 |

|___________________________________|_________________________________|

|[14] Էլ. փոստի հասցեն E-mail       |                                 |

|address                            |                                 |

|___________________________________|_________________________________|

|[15] (15-րդ կետն ուժը կորցրել է 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)       |

|___________________________________|_________________________________|

|[16] Վճարային քարտի (VISA կամ      |._______________________________.|

|MASTER) համարը Card (VISA or       || | | | | | | | | | | | | | | | ||

|MASTER) number                     |                                 |

._____________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|[17] Մատակարարվող ապրանքների քանակի և  վճարման ենթակա գումարի հաշվարկը   |

|Calculation of quantity and amount of delivered goods to be paid         |

|_________________________________________________________________________|

|NN |Ապ-  |Ապ-  |Չափի   |Ապ-  |Միա- |Առևտրային |Ընդհա-|ԱԱՀ-ի |ԱԱՀ-ի |Ընդա-|

|ը/կ|րանքի|րանքի|միավորը|րանքի|վորի |զեղչը`    |նուր  |դրույ-|գումա-|մենը |

|   |անվա-|դասա-|Unit of|քանա-|գինը |առկայու-  |արժեքը|քաչափը|րը    |Total|

|   |նա-  |կար- |measure|կը   |Price|թյան      |Total |VAT   |VAT   |     |

|   |ցանկը|գիչը |       |Quan-|per  |դեպքում   |Cost  |rate  |amount|     |

|   |The  |Code |       |tity |unit |(այդ      |      |      |      |     |

|   |list |of   |       |     |     |թվում`    |      |      |      |     |

|   |of   |goods|       |     |     |հրապարակա-|      |      |      |     |

|   |goods|     |       |     |     |յին       |      |      |      |     |

|   |     |     |       |     |     |առևտրային |      |      |      |     |

|   |     |     |       |     |     |զեղչը)    |      |      |      |     |

|   |     |     |       |     |     |Commercial|      |      |      |     |

|   |     |     |       |     |     |discount- |      |      |      |     |

|   |     |     |       |     |     |if        |      |      |      |     |

|   |     |     |       |     |     |available |      |      |      |     |

|   |     |     |       |     |     |(including|      |      |      |     |

|   |     |     |       |     |     |public    |      |      |      |     |

|   |     |     |       |     |     |commercial|      |      |      |     |

|   |     |     |       |     |     |discount) |      |      |      |     |

|___|_____|_____|_______|_____|_____|__________|______|______|______|_____|

| 1 |  2  |  3  |   4   |  5  |  6  |    7     |  8   |   9  |  10  | 11  |

|___|_____|_____|_______|_____|_____|__________|______|______|______|_____|

|   |     |     |       |     |     |          |      |      |      |     |

|___|_____|_____|_______|_____|_____|__________|______|______|______|_____|

|   |     |     |       |     |     |          |      |      |      |     |

|___________________________________|__________|______|______|______|_____|

|Ընդամենը Total                     |          |      |  X   |      |     |

._________________________________________________________________________.

 

Ստորագրելու իրավասություն ունեցող անձ

(A person authorized to sign the Refund Invoice)

 

_________________________________________________

      (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

         (signature)             (full name)

 

(1-ին ձևը փոփ. 03.08.2023 թիվ 1333-Ն որոշում)

(1-ին ձևը փոփոխվելու է 01.01.2027թ` 03.09.2026 թիվ 1315-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ _______________________________________________________________________

(բանկի լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

_______________________________________________________________________

                      (ՀՎՀՀ-ն, պետական գրանցման համարը)

 

Խնդրում եմ փոխհատուցել 20 _____ թվականի ________________________ ամսվա ընթացքում բանկի N ____________ գործառնական գրասենյակի կողմից օտարերկրյա քաղաքացիներին (անձանց) փոխհատուցված ավելացված արժեքի հարկի գումարները` _____________________________________________________________________ դրամ:

(թվերով և բառերով)

 

Ամսվա ընթացքում բանկի գործառնական գրասենյակի կողմից ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման համար հիմք հանդիսացող` ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվները, ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթղթերի բնօրինակները և նստեցման կտրոնների (օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի) պատճենները (______ թերթ) կցվում են:

 

ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ___________________ _______________________

                                (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

        ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ___________________  __________________________

                          (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

 

____ ____________ 20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.06.2017
N 751-Ն
Որոշում