(օրենքն ուժը կորցրել է 04.06.2021 թվականից` 05.05.21 ՀՕ-194-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
010.0091.031100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 11-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անձի ճանաչումը որպես հաշմանդամ իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների (ԲՍՓՀ) կողմից, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածում «բժշկաաշխատանքային փորձաքննության» բառերը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննության» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «ԲԱՓՀ» բառը փոխարինել «ԲՍՓՀ» բառով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
3 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-91