041.0092.060201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 փետրվարի 2001 թվականի N 92
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներն ուսումնասիրելու, անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու, ինչպես նաև 2002 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ «Լեռների տարի» միջոցառմանը նախապատրաստվելու նպատակով`
i
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերի զարգացման հիմնախնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
 
     Հ. Աբրահամյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների
                         գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի
                         նախագահ)
     Վ. Տերտերյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների
                         գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
     Ս. Պապյան         - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
     Հ. Դարբինյան      - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
     Ռ. Ալավերդյան     - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
     Հ. Քլոյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
     Ա. Թոփուզյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ
     Ս. Թովմասյան      - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
                         պետական կոմիտեի նախագահի տեղակալ
     Ս. Օհանյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և
                         բնական ռեսուրսների վարչության պետ
     Ա. Անտոնյան       - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների
                         վարչության սեյսմիկ պաշտպանության ազգային
                         ծառայության գործակալության պետ
     Ս. Մուսոյան       - ՀՀ պատմության և  մշակույթի հուշարձանների
                         պահպանության գործակալության պետի տեղակալ
     Ա. Թանանյան       - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների
                         վարչության պետի տեղակալ
     Մ. Երանոսյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության
                         բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման
                         վարչության պետ
     Հ. Միրզոյան       - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարարության
                         ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման
                         համամասնությունների վարչության պետ
     Է. Կարապետյան     - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության զարգացման
                         ծրագրերի և ներդրումների վարչության պետ
     Ա. Աբիտոնյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի բաժնի վարիչ
     Գ. Ավագյան        - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս
     Հ. Ֆարազյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
                         տնտեսագիտության ինստիտուտի խմբի ղեկավար
     Ս. Բաղդասարյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
                         ծառայության ներկայացուցիչ
                       - ՄԱԿ-ի զարգացման Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ
     Կ. Ամյան          - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման
                         և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր
                         մասնագետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
(կազմը փոփ. 22.03.01 թիվ 222, խմբ. 26.03.02 թիվ 156, 18.09.03 թիվ 451-Ա որոշումներ)
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, միջգերատեսչական հանձնաժողովին` ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերի զարգացման հիմնախնդիրների շուրջ վարել բանակցություններ և դրանց արդյունքում մինչև 2001 թվականի մարտի 15-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը և 2001-2002 թվականներին իրականացվող միջոցառումների ծրագիրը: