(ուժը կորցրել է 02.06.2023 թիվ 218-Ն հրաման)
i
118.0899.110108
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «11»        01            2008 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11808009
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
24 դեկտեմբերի 2007 թվականի N 899-Ն
 
i
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 855-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 31 և 35-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել.
1) «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 1-ի.
2) «Հավելված N 1-ով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի.
3) «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 3-ի.
4) «Հավելված N 3-ով սահմանված պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 4-ի:
2. Սույն հրամանը պետական հիմնարկների համար ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից, համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից:
i
3. Սույն հրամանը, համապատասխանաբար, ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի, պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու մասին» թիվ 855-Ն հրամանը:
 
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի
2007 թվականի դեկտեմբերի 24-ի
N 899-Ն հրամանի
 
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
 
     1. Հիմնարկի                      3. Հիմնարկին սպասարկող գանձապետական
        անվանումը ___________________    ստորաբաժանման անվանումը _____
 
     2. Բյուջետային ծախսերի           4. Գանձապետական բյուջետային կամ 
        գործառական դասակարգման`          արտաբյուջետային հաշվի (հաշիվների)
                                         համարը __________________
 
Բաժին Խումբ Դաս Ծրագիր Նախարարություն
.___________________________________________.
.___________________________________________.
Ծրագրի անվանումը ____________________________
(հազ. դրամ)
._____________________________________________________________________
|Ձեռքբերվող |Բյուջետային |Նախատեսվում է ֆինանսավորել ՀՀ --- թվականի
|ապրանքի,   |ծախսերի տնտ.|պետական բյուջեից միջոցների կամ
|աշխատանքի, |դասակարգման |արտաբյուջետային միջոցների հաշվին, ընդ որում`
|ծառայության|հոդվածը *   |____________________________________________
|անվանումը *|            |   I եռամսյակ       |   II եռամսյակ        |
|           |            |____________________|______________________|
|           |            |հունվար|փետրվար|մարտ|ապրիլ|մայիս|հունիս    |
|___________|____________|_______|_______|____|_____|_____|__________|
|     1     |    2       |   3   |   4   |  5 |  6  |  7  |   8      |
|___________|____________|_______|_______|____|_____|_____|__________|
|___________|____________|_______|_______|____|_____|_____|__________|
|___________|____________|_______|_______|____|_____|_____|__________|
._____________________________________________________________________
________________________________________________________________.
|
|
|
________________________________________________________________|
|   III եռամսյակ          |       VI եռամսյակ          |        |
|_________________________|____________________________|Ընդամենը|
|հուլիս |օգոստոս|սեպտեմբեր|հոկտեմբեր|նոյեմբեր|դեկտեմբեր|        |
|_______|_______|_________|_________|________|_________|________|
|   9   |   10  |   11    |   12    |   13   |    14   |    15  |
|_______|_______|_________|_________|________|_________|________|
|_______|_______|_________|_________|________|_________|________|
|_______|_______|_________|_________|________|_________|________|
________________________________________________________________.
 
     Գլխավոր ֆինանսիստի         Գանձապետական ստորաբաժանման
ստորագրությունը`________   պաշտոնատար անձի ստորագրությունը` _____
 
Պատասխանատու ստորաբաժանման
     ղեկավարի ստորագրությունը`  ___________                   Կնիքի տեղը
 
«--» «-------» 200-- թվական Կնիքի տեղը «--» «-------» 200-- թվական
 
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի
2007 թվականի դեկտեմբերի 24-ի
N 899-Ն հրամանի
 
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
 
ՀԱՎԵԼՎԱԾ N 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
 
Հավելված N 1-ով սահմանված «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.
 
1. գանձապետական յուրաքանչյուր հաշվի համար կազմվում է առանձին ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույց,
2. տիտղոսային մասի 2-րդ կետում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման տարրերը լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 հավելվածին համապատասխան,
3. աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը, իսկ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դեպքում` դրանց անվանախումբը,
4. աղյուսակի 2-րդ սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 5 և 6 հավելվածներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ),
5. աղյուսակում նշված` վճարման ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,
6. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս:
 
ՀԱՎԵԼՎԱԾ N 3
i
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի
24 դեկտեմբերի 2007 թվականի
N 899-Ն հրամանի
 
ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ
 
     1. Հիմնարկի անվանումը`                   6. Գնման ձևը`  0 Էլեկտրոնային
     2. Բյուջետային ծախսերի գործառական        աճուրդ, 0 Բաց մրցույթ,
     դասակարգման`                             0 Երկփուլ մրցույթ, 0 Փակ
Բաժին Խումբ Դաս Ծրագիր Նախարարություն նպատակային մրցույթ, 0 Փակ
.___________________________________.    պարբերական մրցույթ, 0 Գնանշման
.___________________________________.    հարցում, 0 Մեկ անձ,
     Ծրագրի անվանում`                         0 Բորսաներից գնում
     3. Հիմնարկին սպասարկող գանձապետական      7. Պայմանագրի կողմ հանդիսացող
     ստորաբաժանման անվանումը`                 մատակարարի (կապալառուի կամ
                                              ծառայություն մատուցողի)
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի  անվանումը` գրանցման վայրը`
     գործառնական վարչություն                  հարկային հաշվառման կոդը`
                                              սպասարկող բանկի (մասնաճյուղի)
4. Գանձապետական բյուջետային հաշվի համարը անվանումը`
     5. Պայմանագրի կնքման տարին, ամիսը,       հաշվեհամարը`
     ամսաթիվը և  համարը`                      8. Պայմանագրի կատարման ժամկետը
5.1. Համաձայնագրի կնքման տարին, ամիսը,
ամսաթիվը և համարը`
 
Չափի միավորը` հազար դրամ
 
._________________________________________________________________________.
|Ձեռք|Բյու|Նախատեսվում  է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության           |
|բեր-|ջետա|20-- թվականի  պետական բյուջեից, ընդ որում`                     |
|վող |յին |_______________________________________________________________|
|ապ- |ծախ-|I եռամսյակ   |II եռամսյակ|III եռամսյակ  |IV եռամսյակ        |Ըն|
|րան-|սերի|             |           |              |                   |դա|
|քի, |տնտ.|             |           |              |                   |մե|
|աշխա|դասա|             |           |              |                   |նը|
|տան-|կարգ|_____________|___________|______________|___________________|  |
|քի, |ման |հուն|փե-|մարտ|ապ-|մա-|հու|հու|օգոստ|սեպտ|հոկտ.|նոյեմբ.|դեկտ.|  |
|ծառա|հոդ-|վար |տըր|    |րիլ|յիս|նիս|լիս|     |    |     |       |     |  |
|յու-|վածը|    |վար|    |   |   |   |   |     |    |     |       |     |  |
|թյան|    |    |   |    |   |   |   |   |     |    |     |       |     |  |
|անվա|    |    |   |    |   |   |   |   |     |    |     |       |     |  |
|նու-|    |    |   |    |   |   |   |   |     |    |     |       |     |  |
|մը  |    |    |   |    |   |   |   |   |     |    |     |       |     |  |
|____|____|____|___|____|___|___|___|___|_____|____|_____|_______|_____|__|
| 1  | 2  | 3  | 4 |  5 | 6 | 7 | 8 | 9 | 10  | 11 |  12 |  13   | 14  |15|
|____|____|____|___|____|___|___|___|___|_____|____|_____|_______|_____|__|
|    |    |    |   |    |   |   |   |   |     |    |     |       |     |  |
._________________________________________________________________________.
 
._________________________________________________________________________.
|Հատկաց-|       Պայմանագրով նախատեսված կանխավճարի                         |
|ման    |          Մարման ժամկետը                                         |
|վերջին | (Բյուջեից հատկացված կանխավճարի գծով)                            |
|ժամկետը|_________________________________________________________________|
|       |I եռամսյակ   |II եռամսյակ|III եռամսյակ  |IV եռամսյակ        |Ընդա|
|       |             |           |              |                   |մենը|
|       |_____________|___________|______________|___________________|    |
|       |հուն|փե-|մարտ|ապ-|մա-|հու|հու|օգոստ|սեպտ|հոկտ.|նոյեմբ.|դեկտ.|    |
|       |վար |տըր|    |րիլ|յիս|նիս|լիս|     |    |     |       |     |    |
|       |    |վար|    |   |   |   |   |     |    |     |       |     |    |
|_______|____|___|____|___|___|___|___|_____|____|_____|_______|_____|____|
|  1    | 2  | 3 | 4  | 5 | 6 | 7 | 8 |  9  | 10 |  11 |  12   | 13  | 14 |
|_______|____|___|____|___|___|___|___|_____|____|_____|_______|_____|____|
|       |    |   |    |   |   |   |   |     |    |     |       |     |    |
|_______|____|___|____|___|___|___|___|_____|____|_____|_______|_____|____|
|       |    |   |    |   |   |   |   |     |    |     |       |     |    |
|_______|____|___|____|___|___|___|___|_____|____|_____|_______|_____|____|
|       |    |   |    |   |   |   |   |     |    |     |       |     |    |
._________________________________________________________________________.
 
Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը` _____________
Գանձապետական ստորաբաժանման
պաշտոնատար անձի ստորագրությունը _________________
 
Կնիքի տեղը
Պատասխանատու ստորաբաժանման
ղեկավարի ստորագրությունը ________________
 
«----» «-----» 20-- թվական Կնիքի տեղը «----» «------» 20-- թվական
 
(3-րդ հավելվածը փոփ. 07.02.11 թիվ 56-Ն, 05.06.17 թիվ 273-Ն հրամաններ)
 
ՀԱՎԵԼՎԱԾ N 4
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի
2007 թվականի դեկտեմբերի 24-ի
N 899-Ն հրամանի
 
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՎԵԼՎԱԾ N 3-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
 
Հավելված N 3-ով սահմանված «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.
 
1. գանձապետական յուրաքանչյուր հաշվի համար կազմվում է առանձին քաղվածք պայմանագրից,
2. տիտղոսային մասի 2-րդ կետում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման տարրերը լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 հավելվածին համապատասխան,
3. քաղվածքի տիտղոսային մասի 7-րդ կետը լրացվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս, իսկ «հարկային հաշվառման կոդը» տողը չի լրացվում, եթե պայմանագիրը կնքվել է օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ,
4. տիտղոսային մասի 8-րդ կետում լրացվում է ապրանքների մատակարարման, ծառայությունների տրամադրման և աշխատանքի կատարման պայմանագրերով նախատեսված վերջնաժամկետը,
5. 1-ին աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը, իսկ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դեպքում` դրանց անվանախումբը,
6. 1-ին աղյուսակի 2-րդ սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 5 և 6 հավելվածներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ),
7. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս,
8. քաղվածքի 2-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված է կանխավճարի տրամադրում,
9. քաղվածքի 1-ին և 2-րդ աղյուսակներում վճարման (մարման) ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,
10. քաղվածքի 1-ին աղյուսակում ներկայացված հատկացումները ներառում են նաև համապատասխան ժամանակահատվածում (եռամսյակում, կիսամյակում կամ տարում) հատկացման (մարման) ենթակա ողջ գումարը` ներառյալ նաև 2-րդ աղյուսակում նշված կանխավճարի գումարները: