040.0503.170517
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
11 մայիսի 2017 թվականի N 503-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 249,768.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 24.08.17 թիվ 1046-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի մայիսի 11-ի
N 503-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
 
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN   |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական|Առաջին   |Ինն ամիս |Տարի     |
|ը/կ  |դասակարգման հոդվածների և         |կիսամյակ |         |         |
|     |աշխատանքների անվանումները        |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
| 1   |               2                 |    3    |     4   |    5    |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|     |ԸՆԴԱՄԵՆԸ                         |360,961.1|360,961.1|360,961.1|
|_____|_________________________________|_________|_________|_________|
|     |այդ թվում`                       |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|1.   |Շենքերի և  շինությունների        |99,885.9 |99,885.9 |99,885.9 |
|     |շինարարություն                   |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|     |որից`                            |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|1.1. |Հագվիի համայնքի հանդիսությունների|46,999.5 |46,999.5 |46,999.5 |
|     |սրահի կառուցում                  |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|1.2. |Օձունի համայնքի 31-րդ փողոցի     |26,741.8 |26,741.8 |26,741.8 |
|     |կոյուղագծի կառուցում             |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|1.3. |Ալավերդու համայնքի Սանահին       |10,547.7 |10,547.7 |10,547.7 |
|     |թաղամասի գազաֆիկացում            |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|1.4. |Արջուտի համայնքի փողոցների       |7,821.6  |7,821.6  |7,821.6  |
|     |լուսավորության համակարգի         |         |         |         |
|     |կառուցում                        |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|1.5. |Վահագնիի համայնքի սելավատարի     |7,775.3  |7,775.3  |7,775.3  |
|     |կառուցում                        |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.   |Շենքերի և  շինությունների        |261,075.2|261,075.2|261,075.2|
|     |կապիտալ վերանորոգում             |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|     |որից`                            |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.1. |Վանաձորի համայնքի բազմաբնակարան  |37,965.3 |37,965.3 |37,965.3 |
|     |շենքերի տանիքների վերանորոգում   |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.2. |Ալավերդու համայնքի բազմաբնակարան |25,843.7 |25,843.7 |25,843.7 |
|     |շենքերի տանիքների վերանորոգում   |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.3. |Ստեփանավանի համայնքի             |         |         |         |
|     |բազմաբնակարան շենքերի տանիքների  |19,590.2 |19,590.2 |19,590.2 |
|     |վերանորոգում                     |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.4. |Քարկոփի համայնքի բազմաբնակարան   |4,756.4  |4,756.4  |4,756.4  |
|     |շենքերի տանիքների վերանորոգում   |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.5. |Վանաձորի համայնքի ինֆեկցիոն      |36,891.9 |36,891.9 |36,891.9 |
|     |հիվանդանոց տանող փողոցի          |         |         |         |
|     |վերանորոգում                     |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.6. |Վանաձորի համայնքի փողոցների      |37,986.2 |37,986.2 |37,986.2 |
|     |վերանորոգում                     |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.7. |Ալավերդու համայնքի փողոցների     |17,996.1 |17,996.1 |17,996.1 |
|     |վերանորոգում                     |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.8. |Ստեփանավանի համայնքի փողոցների   |16,999.9 |16,999.9 |16,999.9 |
|     |վերանորոգում                     |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.9. |Տաշիրի համայնքի փողոցների        |10,198.7 |10,198.7 |10,198.7 |
|     |վերանորոգում                     |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.10.|Վանաձորի մոր և  մանկան           |20,000.0 |20,000.0 |20,000.0 |
|     |զբոսայգու վերանորոգում           |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.11.|Վանաձորի համայնքի 9-րդ դպրոցին   |16,410.5 |16,410.5 |16,410.5 |
|     |հարակից կամրջի վերանորոգում      |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.12.|Յաղդանի համայնքի դպրոցի          |6,497.7  |6,497.7  |6,497.7  |
|     |վերանորոգում                     |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.13.|Մեղվահովտի համայնքի համայնքային  |7,694.8  |7,694.8  |7,694.8  |
|     |կենտրոնի վերանորոգում            |         |         |         |
|_____|_________________________________|_________|_________|_________|
|2.14.|Պետրովկայի համայնքի բուժկետի     |2,243.8  |2,243.8  |2,243.8  |
|     |վերանորոգում                     |         |         |         |
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ., որը հնարավոր չէ կատարել 24.08.17 թիվ 1046-Ն որոշում)
 
--------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում