040.0426.280417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 մարտի 2017 թվականի N 426-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 61-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 725,931.7 հազ. դրամ, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 137,843.7 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 206,655.7 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 381,432.3 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի.
(1-ին կետը փոփ. 24.08.17 թիվ 1046-Ն, 23.11.17 թիվ 1497-Ն, 21.12.17 թիվ 1654-Ն որոշումներ)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 4 և 5 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարություն 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետով սահմանված դրույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 30-ի
N 426-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
 
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական  |Առաջին   |Ինն ամիս |Տարի     |
|ը/կ|դասակարգման հոդվածների և           |կիսամյակ |         |         |
|   |աշխատանքների անվանումները          |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|   |ԸՆԴԱՄԵՆԸ                           |256,989.7|256,989.7|256,989.7|
|___|___________________________________|_________|_________|_________|
|   |այդ թվում`                         |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1. |Շենքերի և  շինությունների կապիտալ  |239,989.5|239,989.5|239,989.5|
|   |վերանորոգում                       |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|   |որից`                              |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.1|«Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի     |100,425.9|100,425.9|100,425.9|
|   |շենքի հիմնանորոգում                |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.2|«Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի շենքի      |71,218.2 |71,218.2 |71,218.2 |
|   |հիմնանորոգում                      |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.3|Ոսկետափի համայնքի մշակույթի տան    |20,385.2 |20,385.2 |20,385.2 |
|   |վերանորոգում                       |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.4|Ավշարի համայնքի մանկապարտեզի       |47,960.2 |47,960.2 |47,960.2 |
|   |հիմնանորոգում                      |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|2  |Շենքերի և  շինությունների          |17,000.2 |17,000.2 |17,000.2 |
|   |շինարարություն                     |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|   |որից`                              |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|2.1|Ղուկասավանի համայնքի դպրոցի բակի   |17,000.2 |17,000.2 |17,000.2 |
|   |բարեկարգում, խաղահրապարակի         |         |         |         |
|   |կառուցում և  ցանկապատում           |         |         |         |
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ., որոնք հնարավոր չէ կատարել 24.08.17 թիվ 1046-Ն, 23.11.17 թիվ 1497-Ն որոշումներ)
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 30-ի
N 426-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
 
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական  |Առաջին   |Ինն ամիս |Տարի     |
|ը/կ|դասակարգման հոդվածների և           |կիսամյակ |         |         |
|   |աշխատանքների անվանումները          |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
| 1 |                 2                 |    3    |    4    |    5    |
|___|___________________________________|_________|_________|_________|
|   |ԸՆԴԱՄԵՆԸ                           |326,004.9|326,004.9|326,004.9|
|___|___________________________________|_________|_________|_________|
|   |այդ թվում`                         |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1  |Շենքերի և  շինությունների կապիտալ  |275,025.0|275,025.0|275,025.0|
|   |վերանորոգում                       |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|   |որից`                              |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.1|Արմավիր քաղաքի N 10 հիմնական դպրոցի|43,425.0 |43,425.0 |43,425.0 |
|   |վերանորոգում                       |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.2|Նոր Կեսարիայի համայնքի միջն. դպրոցի|48,250.0 |48,250.0 |48,250.0 |
|   |վերանորոգում                       |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.3|Արազափի համայնքի միջնակարգ դպրոցի  |28,950.0 |28,950.0 |28,950.0 |
|   |վերանորոգում                       |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.4|Արմավիր քաղաքի թիվ 3 հիմնական      |33,775.0 |33,775.0 |33,775.0 |
|   |դպրոցի վերանորոգում                |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.5|Հայկավանի համայնքի մշակույթի տան   |28,950.0 |28,950.0 |28,950.0 |
|   |տանիքի վերանորոգում                |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.6|Վաղարշապատի համայնքի Մաշտոցի փող., |33,775.0 |33,775.0 |33,775.0 |
|   |թիվ 28 բազմաբնակարան բնակելի շենքի |         |         |         |
|   |տանիքի վերանորոգում                |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.7|Մեծամորի համայնքի թիվ 36, թիվ 37   |48,250.0 |48,250.0 |48,250.0 |
|   |բազմաբնակարան բնակելի շենքերի      |         |         |         |
|   |տանիքների վերանորոգում             |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.8|Մարզպետարանի շենքի ջեռուցման       |9,650.0  |9,650.0  |9,650.0  |
|   |համակարգի վերանորոգում             |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|2  |Շենքերի և  շինությունների          |50,979.9 |50,979.9 |50,979.9 |
|   |շինարարություն                     |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|   |որից`                              |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|2.1|Արմավիր քաղաքի Երևանյան  փող.,     |43,760.2 |43,760.2 |43,760.2 |
|   |28/3 բազմաբնակարան բնակելի շենքի   |         |         |         |
|   |երրորդ հարկի և  տանիքի կառուցում   |         |         |         |
|___|___________________________________|_________|_________|_________|
|2.2|Լուկաշինի համայնքի հանրակացարանի   |7,219.6  |7,219.6  |7,219.6  |
|   |կոյուղու կեղտաջրերի կուտակման հորի |         |         |         |
|   |(սեպտիկի) և  կեղտաջրերի հեռացման   |         |         |         |
|   |համակարգի կառուցման                |         |         |         |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ., որը հնարավոր չէ կատարել 24.08.17 թիվ 1046-Ն, 21.12.17 թիվ 1654-Ն որոշումներ)
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 30-ի
N 426-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
 
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Առաջին   |Ինն ամիս |Տարի     |
|ը/կ |դասակարգման հոդվածների և          |կիսամյակ |         |         |
|    |աշխատանքների անվանումները         |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
| 1  |                2                 |    3    |    4    |    5    |
|____|__________________________________|_________|_________|_________|
|    |ԸՆԴԱՄԵՆԸ                          |549,738.3|549,738.3|549,738.3|
|____|__________________________________|_________|_________|_________|
|    |այդ թվում`                        |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.  |Շենքերի և  շինությունների կապիտալ |450,300.0|450,300.0|450,300.0|
|    |վերանորոգում                      |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|    |որից`                             |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.1 |Բյուրեղավանի համայնքի մշակույթի   |40,000.0 |40,000.0 |40,000.0 |
|    |տան վերանորոգման աշխատանքներ      |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.2 |Նոր Հաճնի համայնքի բազմաբնակարան  |40,000.0 |40,000.0 |40,000.0 |
|    |շենքերի տանիքների վերանորոգման    |         |         |         |
|    |աշխատանքներ                       |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.3 |Չարենցավանի համայնքի բազմաբնակարան|40,000.0 |40,000.0 |40,000.0 |
|    |շենքերի տանիքների վերանորոգման    |         |         |         |
|    |աշխատանքներ                       |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.4 |Հրազդանի համայնքի որոշ բարձրահարկ |90,400.0 |90,400.0 |90,400.0 |
|    |շենքերի վերելակների վերանորոգման  |         |         |         |
|    |աշխատանքներ                       |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.5 |Եղվարդի համայնքի գեղագիտական      |40,000.0 |40,000.0 |40,000.0 |
|    |կենտրոնի վերանորոգման աշխատանքներ |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.6 |Ջրվեժի համայնքի դպրոցի            |16,300.0 |16,300.0 |16,300.0 |
|    |մարզադահլիճի վերանորոգման         |         |         |         |
|    |աշխատանքներ                       |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.7 |Ակունքի համայնքի մանկապարտեզի     |41,200.0 |41,200.0 |41,200.0 |
|    |շենքի վերանորոգման աշխատանքներ    |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.8 |Գառնիի համայնքի առողջության       |63,000.0 |63,000.0 |63,000.0 |
|    |կենտրոնի շենքի վերանորոգման       |         |         |         |
|    |աշխատանքներ                       |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.9 |Ձորաղբյուրի համայնքի մանկապարտեզի |7,700.0  |7,700.0  |7,700.0  |
|    |շենքի վերանորոգման աշխատանքներ    |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.10|Արզականի համայնքի մշակույթի տան   |11,700.0 |11,700.0 |11,700.0 |
|    |պատուհանների փոխման աշխատանքներ   |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.11|Քանաքեռավանի համայնքի մշակույթի   |20,000.0 |20,000.0 |20,000.0 |
|    |տան վերանորոգման աշխատանքներ      |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.12|Նոր Երզնկայի համայնքի փողոցների   |20,000.0 |20,000.0 |20,000.0 |
|    |ասֆալտապատման աշխատանքներ         |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.13|Առինջի համայնքի փողոցների         |20,000.0 |20,000.0 |20,000.0 |
|    |ասֆալտապատման աշխատանքներ         |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|2.  |Շենքերի և  շինությունների         |99,438.3 |99,438.3 |99,438.3 |
|    |շինարարություն                    |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|    |որից`                             |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|2.1 |Քասախի համայնքի նոր թաղամասի      |17,500.0 |17,500.0 |17,500.0 |
|    |գազիֆիկացման աշխատանքներ          |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|2.2 |Արամուսի համայնքի նոր թաղամասի    |15,300.0 |15,300.0 |15,300.0 |
|    |գազիֆիկացման աշխատանքներ          |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|2.3 |Լեռնանիստի համայնքի փողոցային     |9,838.3  |9,838.3  |9,838.3  |
|    |լուսավորության անցկացման          |         |         |         |
|    |աշխատանքներ                       |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|2.4 |Սոլակի համայնքի փողոցային         |10,000.0 |10,000.0 |10,000.0 |
|    |լուսավորության անցկացման          |         |         |         |
|    |աշխատանքներ                       |         |         |         |
|____|__________________________________|_________|_________|_________|
|2.5 |Աբովյանի համայնքի արտաքին         |46,800.0 |46,800.0 |46,800.0 |
|    |ջրահեռացման համակարգի կառուցման   |         |         |         |
|    |աշխատանքներ                       |         |         |         |
._____________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ., որը հնարավոր չէ կատարել 24.08.17 թիվ 1046-Ն որոշում)
 
-------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 4 և 5 հավելվածները չեն բերվում
 
@