Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿ ...

 

 

040.1122.150917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1122-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 22.02.18 թիվ 168-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1122-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳ  |Անվանումը                     |Չափի|Քա- |Ծագման/   |Արժեքը     |

|ը/կ|ԱԱ-ի |                              |միա |նակը|արտահանման|(դրամ)     |

|   |ծածկա|                              |վորը|    |երկիրը    |           |

|   |գիրը |                              |    |    |          |           |

|___|_____|______________________________|____|____|__________|___________|

|1. |9019 |Օզոնային, թթվածնային և        |կգ  | 450|Ավստրիա/- |  134700580|

|   |     |աերոզոլային թերապիայի         |    |    |          |           |

|   |     |ապարատուրա, արհեստական        |    |    |          |           |

|   |     |շնչառության կամ այլ թերապևտիկ |    |    |          |           |

|   |     |շնչառական սարքավորումներ,     |    |    |          |           |

|   |     |Թոքերի արհեստական             |    |    |          |           |

|   |     |օդափոխության սարք             |    |    |          |           |

|___|_____|______________________________|____|____|__________|___________|

|2. |8419 |Ստերիլիզատոր ցածր             |հատ |   1|ԱՄՆ/-     |   52468766|

|   |     |ջերմաստիճանային/Steriliser    |    |    |          |           |

|   |     |Plasma                        |    |    |          |           |

|___|_____|______________________________|____|____|__________|___________|

|3. |9019 |Ներքնակ հակապարկելահարուքային |կգ  |  55|Գերմանիա/-|    2686320|

|___|_____|______________________________|____|____|__________|___________|

|4. |9405 |Բժշկական նպատակների համար 4), |կգ  | 730|Գերմանիա/-|   35785456|

|   |     |Վիրաբուժական լուսատուներ      |    |    |          |           |

|___|_____|______________________________|____|____|__________|___________|

|5. |9405 |Բժշկական նպատակների համար 4), |կգ  | 159|Գերմանիա/-|   34194328|

|   |     |Վիրաբուժական լուսատու         |    |    |          |           |

|   |     |տեսախցիկով                    |    |    |          |           |

|___|_____|______________________________|____|____|__________|___________|

|6. |9402 |Վիրաբուժական սեղան, էլեկտրական|կգ  | 697|Գերմանիա/-|  101257044|

|___|_____|______________________________|____|____|__________|___________|

|7. |9402 |Վիրաբուժական սեղան, էլեկտրական|կգ  | 410|Գերմանիա/-|   58111186|

|   |     |անգիովասկուլյար               |    |    |          |           |

|___|_____|______________________________|____|____|__________|___________|

|8. |9405 |Բժշկական նպատակների համար 4), |կգ  |  60|Գերմանիա/-|    7569912|

|   |     |Վիրաբույժի լուսատու գլխին     |    |    |          |           |

|   |     |ամրացվող                      |    |    |          |           |

|_____________________________________________________________|___________|

|        Ընդամենը                                             |426 773 592|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.09.2017
N 1122-Ա
Որոշում