040.0752.200716
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2016 թվականի N 752-Ա
i
«ՍԱՖԵԺ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Թույլատրել «ՍԱՖԵԺ» բաց բաժնետիրական ընկերությանը (Ֆրանսիայի Հանրապետություն)`
1) Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 1-ի և 2-ի և Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված` «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեությունը`տրանսպորտային ոլորտում.
2) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 2-ի և Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական շրջանակներում նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետերով նախատեսված` «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն» գործունեությունը`տրանսպորտային ոլորտում:
(որոշումը փոփ. 28.12.17 թիվ 1712-Ա, 24.05.18 թիվ 602-Ա որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ