118.0048.070301
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «07»         03           2001 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801053
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
 
14 փետրվարի 2001 թվականի թիվ 48
 
i
«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 12 ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 26 ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. հուլիսի 24-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի մասին» թիվ 457 որոշումը
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
Հաստատել` «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 5-րդ կետի և 26 հոդվածի կիրառման հետ կապված պարզաբանումը (կցվում է):
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 48 ՀՐԱՄԱՆՈՎ
 
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. հուլիսի 24-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի մասին» թիվ 457 որոշումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է հետևյալը.
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 5-րդ կետի համաձայն, հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք ունի հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի կողմից սահմանված կարգով որակավորված գլխավոր հաշվապահը: նույն օրենքի 26 հոդվածի համաձայն նշված կետը ուժի մեջ է մտցվում 2001 թվականի հունվարի 1-ից, այսինքն` այն տարածվում է սկսած 2001թ. տարեկան (միջանկյալ), ինչպես նաև դրան հաջորդող տարիների (միջանկյալ ժամանակաշրջանների) համար կազմված հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների վրա: