| ԻՐՏԵԿ | 
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:  | 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 
ՀՐԱՄԱՆ
 
Թիվ 33-Լ
 
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ 25.02.2020Թ. ԹԻՎ 12-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1671-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի և ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
   i 
1. ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 25.02.2020թ. «Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովի կազմը և հանձնաժողովի կանոնադրությանը հաստատելու մասին» թիվ 12-Լ. հրամանի 1-ին կետի 5-րդ Ենթակետում «պետի տեղակալ, ինքը և մասնավոր պահնորդական գործունեության վերահսկողության բաժանմունքի պետ» բառերը փոխարինել «պետ» բառով:
2. Հրամանը հայտարարել թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովի անդամներին:
 
    ԳՆԴԱՊԵՏ                                Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
 
08 սեպտեմբերի 2020թ.
ք. Երևան