Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0169.230218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2018 թվականի N 169-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիայի 26 հասցեում գտնվող 5469218,4 դրամ սկզբնական արժեքով 848 քառ. մետր ընդհանուր մակերեսով նախկին ճաշարանային երկհարկանի մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը` կադաստրային արժեքով (այսուհետ` N 1 գույք) հետ վերցնել «Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(1-ին կետը փոփ. 26.11.2020 թիվ 1856-Ա որոշում)

2. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 21/1 հասցեում գտնվող 9318135,64 դրամ սկզբնական արժեքով 1166 քառ. մետր ընդհանուր մակերեսով դպրոցի մասնաշենքը (որից 252,8 քառ. մետր նկուղ) (այսուհետ` N 2 գույք) հետ վերցնել «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(2-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1856-Ա որոշում)

3. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված N 1 գույքի չափագրման, առանձնացման և որպես առանձին գույքային միավորների գրանցման աշխատանքները:

(3-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1856-Ա որոշում)

4. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված տվյալները.

1) «Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի հունվարի 31-ին կնքված N 05/0017 անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված N 1 գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2015 թվականի օգոստոսի 20-ին կնքված N 112/0015 անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 2-րդ կետում նշված N 2 գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին,

(4-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1856-Ա որոշում)

5. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված տվյալները, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված N 1 գույքի և N 2 գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

(5-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1856-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2018
N 169-Ա
Որոշում