ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2021 թվականի N 180-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման հավելվածի 11-րդ և 16-րդ կետերում «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով.
2) որոշման հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«17. Այցելուների միանգամյա մուտքի անցագրերը տրվում են անցագրային հենակետի ծառայողի կողմից ժամը 09:00-18:00-ն (ներառյալ ընդմիջման ժամը):
Հայտերը վարչապետի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով ժամը 09:00-18:00-ն ընդունում է անցագրային հենակետի պատասխանատու ծառայողը, քաղաքացուն ուղեկցում է մինչև հայտ ներկայացրած պաշտոնատար անձի աշխատասենյակ:
Միանգամյա մուտքի անցագրով քաղաքացուն ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է կազմակերպել նրա ուղեկցումն պահպանության ծառայության պահակետ:
Աշխատանքային օրերին ժամը 18:00-22:00-ը, ինչպես նաև հանգստյան (ոչ աշխատանքային) օրերին ժամը 09:00-22:00-ը, միանգամյա մուտքի հայտերն ընդունում է պահպանության ծառայության պահակետի պատասխանատու ծառայողը, իսկ քաղաքացիների ուղեկցումն ու ճանապարհումն ապահովում է հայտ ներկայացրած պաշտոնատար անձը:
Աշխատանքային օրերին, ինչպես նաև հանգստյան (ոչ աշխատանքային) օրերին, ժամը 22:00-ից միանգամյա մուտքի անցագրի հայտ տալու իրավունք ունեն վարչապետի աշխատակազմի ղեկավարը և փոխվարչապետները:».
3) որոշման հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Միանգամյա մուտքի անցագրերում կամ ցուցակներում համապատասխան նշման բացակայության դեպքում պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող այցելուների` սույն կարգի իմաստով անձը հաստատող փաստաթղթերը, կապի միջոցները, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերը, բացառությամբ նոութբուքի, հանձնվում են պահպանության ծառայության պահակետում և վերադարձվում են շենքից դուրս գալիս:».
/ԻՐՏԵԿ - որոշման 1-ին կետում առկա է 2 հատ 3-րդ ենթակետ/
3) որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Վարչապետի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի խափանման դեպքում հայտերը ներքին հեռախոսակապով ժամը 09:00-18:00-ն ընդունում է անցագրային հենակետի պատասխանատու ծառայողը, անհրաժեշտության դեպքում դրանք ստուգելու իրավունքով (հետադարձ զանգի միջոցով), քաղաքացուն ուղեկցում է մինչև հայտ ներկայացրած պաշտոնատար անձի աշխատասենյակ: Այցելուին ընդունող հայտատուն հանդիպման ավարտից հետո անցագրում նշում է կատարում այցելուի դուրս գալու ժամանակի մասին, դա վավերացնում է իր ստորագրությամբ և այցելուին ուղեկցում պահպանության ծառայության պահակետ: Եթե այցելուի անցագրի վրա բացակայում է սահմանված նշումը, ապա պահպանության ծառայության ծառայողը ճշտում է կատարում սահմանված նշումի բացակայության վերաբերյալ և ձեռնարկում է համապատասխան միջոցներ բաց թողնված նշումը կատարելու համար:».
i
4) որոշման հավելվածի 28-րդ կետում «` միանգամյա անցագրի վրա նշելով պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ժամը և ստորագրելով այն: Հանդիպման ավարտից հետո քաղաքացուն ընդունող վերջին պաշտոնատար անձը պարտավոր է միանգամյա անցագրի վրա կատարել համապատասխան նշում ելքի ժամի վերաբերյալ և ստորագրել այն» բառերը հանել.
5) որոշման հավելվածի 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«51. Էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով տրված անցագրերը պահպանվում են էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգում, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի խափանման դեպքում տրված թղթային օգտագործված անցագրերը` պահվում են անցագրային հենակետում, որոնք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ոչնչացվում են համապատասխան ակտով` պահպանության ծառայության աշխատակիցների և վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի աշխատողների կողմից:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. փետրվարի 26
Երևան
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ
հոդվածի 2-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտում
փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն
տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:
Սակայն սույն անհատական որոշման համաձայն փոփոխություններ
են կատարվում ներքին իրավական ակտում, որը հակասում է
օրենքի պահանջներին: