ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2021 թվականի թիվ 15-Ա
ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար հայտեր են ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 6-ին` «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությունը, նոյեմբերի 9-ին` «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը, նոյեմբերի 10-ին` «ՇԱՐԿ» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունները, նոյեմբերի 11-ին` «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ, «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ («Շանթ սպորտ» ծրագիր) և «ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունները, ընդ որում «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ՇԱՐԿ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունները հայտ են ներկայացրել նաև հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու համար:
i
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի համաձայն յուրաքանչյուր հայտին կից ներկայացվել է.
1. փաստաթուղթ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,
2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,
3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,
4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,
5. էթիկայի կանոնագիր,
6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,
7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:
2020 թվականի նոյեմբերի 17-ի և նոյեմբերի 18-ի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցները մինչև 30 րոպե տևողությամբ հրապարակել են իրենց հայտերը և կից փաստաթղթերը:
2021 թվականի հունվարի 8-ին «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերությունը և 2021 թվականի հունվարի 13-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը ներկայացրել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներին մասնակցելու հայտերը հետ վերցնելու մասին դիմումներ, որոնց համաձայն մրցույթներին նրանց մասնակցությունը դադարեցվել է, հետևաբար «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների հայտերի վերաբերյալ վարկանիշային քվեարկություն չի իրականացվել:
2021 թվականի հունվարի 15-ին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի վարկանիշային քվեարկության արդյունքում «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ՇԱՐԿ» ՍՊ և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունները ստացել են հետևյալ վարկանիշային միավորները.
._______________________________________________________________.
|հ/հ|Ընկերության անվանումը |Ամփոփիչ միավորները ըստ |Վարկա- |
| | |գնահատման թերթիկի համարի |նիշային|
| | |___________________________|միավորը|
| | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
|___|_______________________|___|___|___|___|___|___|___|_______|
|1 |«ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲԸ | 91| 95| 87| 88| 91| 84| 77| 613|
|___|_______________________|___|___|___|___|___|___|___|_______|
|2 |«ՇԱՐԿ» ՍՊԸ | 95|111| 91| 93| 95| 88| 84| 657|
|___|_______________________|___|___|___|___|___|___|___|_______|
|3 |«ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊԸ | 76| 81| 73| 78| 71| 79| 73| 531|
._______________________________________________________________.
«ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ՇԱՐԿ» ՍՊ և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունները հաղթահարել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի անցողիկ շեմը, սակայն հաղթող չեն ճանաչվել` սահմանված սլոթերի քանակը ավելի բարձր վարկանիշային միավորներ ստացած մասնակիցների կողմից զբաղեցվելու հիմքով:
«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի թիվ 14-Ա որոշմամբ ճանաչվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ` ստանալով լիցենզիա ստանալու իրավունք:
«ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ և «ՇԱՆԹ» ՍՊ («Շանթ սպորտ» ծրագիր) ընկերությունները ներկայացրել են միայն մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու հայտ:
Ընկերությունների կողմից ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաշվի է առնում հետևյալ չափանիշները` սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում` գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ամբողջ թվերով` 20 միավորային սանդղակով գնահատում է գնահատման թերթիկում նշված յուրաքանչյուր չափանիշը`
1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,
2. հայերեն հաղորդումների գերակայությունը,
3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,
4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,
5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,
6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիտարկում է թվային հանրային մուլտիպլեքսը որպես ազգային մեդիահարթակ, որի սլոթերով հեռարձակվող տեսալսողական ծրագրերի բովանդակությունը արտացոլում է հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը:
Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հանրային մուլտիպլեքսների գործունեության միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ սլոթերի օգտագործման լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողներն ունենում են կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինում են անկախ ու վստահելի, ապահովում են հաղորդումների բարձր որակ: Նրանք առանցքային դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում:
Հանրային մուլտիպլեքսում մեդիածառայություններ մատուցողներն այլ մեդիածառայություններ մատուցողներից առանձնանում են կարծիքների լայն շրջանակով, մասնագիտական էթիկայի կանոնների պահպանմամբ, անաչառության, սոցիալական արդարության, լրագրողների իրավունքների պաշտպանության չափորոշիչների սահմանմամբ և կատարմամբ:
Վարկանիշային քվեարկությունից առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով և համադրելով ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը, աշխատակազմի կողմից կազմված ընկերությունների գործունեության վերաբերյալ տվյալները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ վարկանիշային քվեարկությամբ հայտերը գնահատել են հետևյալ միավորներով.
.____________________________________________________________________.
|հ/հ|Ընկերության անվանումը |Ամփոփիչ միավորները ըստ |Վարկա- |
| | |գնահատման թերթիկի համարի |նիշային|
| | |___________________________|միավորը|
| | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
|___|____________________________|___|___|___|___|___|___|___|_______|
|1 |«ԴԱՐ-21» | 71| 73| 68| 69| 71| 64| 76| 492|
| |ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ | | | | | | | | |
|___|____________________________|___|___|___|___|___|___|___|_______|
|2 |«ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ | 67| 67| 61| 73| 71| 59| 65| 463|
|___|____________________________|___|___|___|___|___|___|___|_______|
|3 |«ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊԸ | 74| 75| 78| 80| 78| 80| 77| 542|
|___|____________________________|___|___|___|___|___|___|___|_______|
|4 |«ՇԱՆԹ» ՍՊԸ | 31| 27| 29| 34| 34| 28| 33| 216|
| |(«Շանթ սպորտ» ծրագիր) | | | | | | | | |
.____________________________________________________________________.
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման համաձայն անցողիկ շեմ է համարվում տվյալ մրցույթում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, այն է` 280 միավորը:
Վարկանիշային քվեարկության արդյունքում «ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունը («Շանթ սպորտ» ծրագիր) չի հաղթահարել մրցույթի անցողիկ շեմը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 102-Ա որոշմամբ հայտարարվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ` 9 սլոթերի քանակով, սահմանելով, որ սլոթերի քանակը կարող է նվազել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, միաժամանակ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 8-ի թիվ 2-Ա որոշմամբ սլոթերի քանակը սահմանվել է 7:
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով ու համադրելով վարկանիշային քվեարկության արդյունքները, այդ թվում նաև միաժամանակ հանրապետական սփռման և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների` որոնք հաղթահարել են մրցույթի անցողիկ շեմը, սակայն հանրապետական սփռման մրցույթում հաղթող չեն ճանաչվել, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. «ՇԱՐԿ» ՍՊ, «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ, «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերություններին ճանաչել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթողներ և տրամադրել Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերություններին ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Տ. ՀԱԿՈԲՅԱՆ
2021թ. հունվարի 15
ք. Երևան