ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2021 թվականի N 665-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2008-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը հաստատելու մասին» N 2008-Լ որոշման`
i
1) 2-րդ կետում «2021 թվականի պետական բյուջեում» բառերը փոխարինել «2021-2022 թվականների պետական բյուջեներում» բառերով.
2) հավելվածի`
i
ա. 1-ին կետը «սովորողներին» բառից հետո լրացնել «, որոնք 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դրությամբ ընդգրկված են ՈՒՀ-ների ուսանողական համակազմում կամ սահմանված կարգով դադարեցրել են ուսումնառությունը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ` ներառյալ 2020 թվականի ամառային զորակոչը:» բառերով,
i
բ. 3-րդ կետը «1-ին կիսամյակի» բառերից հետո լրացնել «(պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածների դեպքում` զորակոչվելու համապատասխան ուսումնական տարվա 1-ին կիսամյակի)» բառերով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
2021 թ. ապրիլի
Երևան