ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հուլիսի 2021 թվականի N 1082-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
1) 25-րդ կետը «երինջներ» բառից հետո լրացնել «(հղիությունը ճշտված կենդանիներ)» բառերով.
2) 27-րդ կետի`
i
ա. 2-րդ ենթակետը «ժգ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» պարբերությամբ.
«ժդ. տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, իրականացվում են վարկը հաստատելուց հետո` երեք ամսվա ընթացքում, որի ավարտի վերջին տասնօրյակում շահառուի նախաձեռնությամբ և նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող են երկարաձգվել ևս մեկ ամսով,»,
բ. 5-րդ ենթակետը «զ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» պարբերությամբ.
«է. 2-րդ ենթակետի «ժդ» պարբերությամբ և 31-րդ կետով սահմանված պայմանների խախտման դեպքում:».
3) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«29. Տոհմային ԽԵԿ-ի անկումից և (կամ) սանիտարական սպանդից, կամ օտարումից հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն` դրան կցելով կենդանու անկման վերաբերյալ արձանագրություն և անասնաբույժի եզրակացություն, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք:».
i
4) 31-րդ կետը «ենթակա է վերադարձի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 2020 թվականին անկած կամ սանիտարական սպանդի ենթարկված և հանրապետությունում առկա համավարակի ու ռազմական դրության պատճառով նախարարություն սահմանված կարգով տեղեկատվություն չներկայացված տոհմային կենդանիների մասով` ծրագրի շահառուի կողմից մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ը յուրաքանչյուր անկած կենդանու դիմաց առնվազն 300 հազ. դրամ վարկի մայր գումարը մարելու և վճարման անդորրագիրը նախարարություն ներկայացնելու պայմանով» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի
Երևան