ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 2021 թվականի N 1359-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 922-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատելու մասին» N 922-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետի 13-րդ ենթակետի «դ» պարբերությունում «անձնակազմի կառավարման» բառերը փոխարինել «կազմակերպչական զորահավաքային» բառերով.
2) որոշման հավելվածի 21-րդ կետում`
ա. 3-րդ ենթակետում «անձնակազմի կառավարման» բառերը փոխարինել «կազմակերպչական զորահավաքային» բառերով,
բ. 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին ենթակետով.
«4.1) զինված ուժերի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն.»,
գ. 14-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին ենթակետով.
«14.1) զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի վարչություն.»:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի վարչությունն ստեղծվում է զինված ուժերի ավիացիայի վարչության բաժանման միջոցով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. օգոստոսի
Երևան
___________________________________
ԻՐՏԵԿ` Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):