| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 սեպտեմբերի 2021 թվականի N 1415-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 218-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) 18-րդ կետը «ներկայացված դիմումով» բառերից հետո լրացնել «կամ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը նախարարության տրամադրած տվյալների հիման վրա (հիմք ընդունելով այդ անձի համար սահմանված կարգով ներկայացված և մերժված վերջին դիմումը),» բառերով.
i
2) 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին կետով.
«23.1. Սույն կարգի 23-րդ կետի համաձայն` մինչև 2021 թվականի հուլիսի 5-ը բանկի կողմից վերադարձված դրամական օգնության գումարները ծառայությունը կրկին վճարման է ուղարկում մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը` վճարման ցուցակները ձևավորելով բանկի տրամադրած` շահառուների (անչափահաս երեխայի դեպքում` նաև ծնողի կամ խնամակալի) տվյալների հիման վրա:».
i
3) 25-րդ կետում «օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 1-ը» բառերով, «օգոստոսի 15-ը» բառերը` «նոյեմբերի 5-ը» բառերով, «հոկտեմբերի 1-ը» բառերը` «դեկտեմբերի 15-ը» բառերով, իսկ «հոկտեմբերի 15-ը» բառերը` «դեկտեմբերի 20-ը» բառերով.
4) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«26. Եթե նախարարության կողմից վճարվող աջակցության գումարը մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը չի վճարվում (չի փոխանցվում շահառուի կամ երեխայի օրինական ներկայացուցչի բանկային հաշվին կամ նրանց չի վճարվում կանխիկ եղանակով` Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով), վճարող կազմակերպությունները չվճարված դրամական օգնության գումարները մինչև 2021 թվականի նոյեմբերի 15-ը վերադարձնում են նախարարություն, իսկ նախարարությունը մինչև 2021 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` գումարի չափի մասին տեղեկացնելով ծառայությանը: Սույն կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, եթե մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15-ը դրամական օգնությունը չի վճարվում, ապա չվճարված դրամական օգնության գումարները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը վճարող կազմակերպությունները վերադարձնում են նախարարություն, իսկ նախարարությունը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 25-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` գումարի չափի մասին տեղեկացնելով ծառայությանը:».
i
5) 27-րդ կետում «օգոստոսի» բառը փոխարինել «նոյեմբերի» բառով, իսկ «սեպտեմբերի» բառը` «դեկտեմբերի» բառով.
6) 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29-րդ կետով.
i
«29. Սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ շահառուն (երեխայի օրինական ներկայացուցիչը) կենսաթոշակառու է և դատարանի վճռով ճանաչվել է անհայտ բացակայող` անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը նախարարություն ներկայացնելու դեպքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. Պապիկյան
2021 թ. սեպտեմբերի
Երևան