ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 2021 թվականի N 144-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կատարված փոփոխությունները` կապված իրական շահառուի հասկացության փոփոխության հետ,
i
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը, հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշման (այսուհետ` Որոշում) Հավելված 1-ը հաստատել նոր խմբագրությամբ` համաձայն Որոշման Հավելված 1-ի:
2. Որոշման Հավելված 2-ում`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքերում հայտարարությունը ներկայացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 34-րդ, 39-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված դիմումը տրամադրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում` թղթային եղանակով:»,
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն` հայտարարության մեջ իբրև իրական շահառու կարող է նշվել այն ֆիզիկական անձը, որը.
1) ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,
2) տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,
3) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:»,
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Հայտարարության 1.1-ին կետի «ա»-ից «զ» ենթակետերում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում է իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը և քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ինչպես նաև իրավաբանական անձը ներկայացնելու իրավասության հիմքը:»,
4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Հայտարարության 1.2-րդ կետի «ա»-ից «ե» ենթակետերում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում են իրավաբանական անձի իրական շահառուի անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը և քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները` համապատասխան տեղեկատվության առկայության դեպքում:»,
5) 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
i
6) 8-րդ կետը «հանդիսանալու հիմքը:» բառերից հետո լրացնել «Ընդ որում, սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ տվյալներ ներկայացվում են միայն այն դեպքում, երբ առկա չէ սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հիմքերից որևէ մեկով իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձ:» նախադասությամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ Մ. ԳԱԼՍՏՅԱՆ
2021 թ. սեպտեմբերի 30
Երևան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2021 թվականի սեպտեմբերի 28-ի
թիվ 144-Ն որոշմամբ
«Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունվարի 27-ի
թիվ 20-Ն որոշման
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
._________________________________________________________________________.
|1.1 Իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձ |
|ա) __________________________ բ) ________________________________ |
| անուն, հայրանուն, ազգանուն ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի) |
| |
|գ) __________________________ դ) ________________________________ |
| քաղաքացիություն բնակության վայր (երկիր, քաղաք, |
| փողոց, շենք, տուն/բնակարան) |
| |
|ե) __________________________ |
| անձը հաստատող փաստաթղթի |
| սերիան/համարը, տրամադրման |
| ամսաթիվը |
| |
|զ) իրավաբանական անձը ներկայացնելու իրավասությունը ըստ` |
| |
|._. |
|._. լիազորագրի |
| |
|._. |
|._. կանոնադրության |
| |
|._. |
|._. այլ _________________ |
| |
|1.2 Իրական շահառու |
|ա) __________________________ բ) ________________________________ |
| անուն, հայրանուն, ազգանուն ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի) |
| (լրացնել առկայության դեպքում) |
| |
|գ) __________________________ դ) ________________________________ |
| քաղաքացիություն բնակության վայր (երկիր, քաղաք, |
| (լրացնել առկայության դեպքում) փողոց, շենք, տուն/բնակարան) |
| (լրացնել առկայության դեպքում) |
| |
|ե) __________________________ |
| անձը հաստատող փաստաթղթի |
| սերիան/համարը, տրամադրման |
| ամսաթիվը |
| (լրացնել առկայության դեպքում) |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|2. Սույն հայտարարության 1.2-րդ կետում նշված անձը իրավաբանական անձի |
|իրական շահառու է հանդիսանում հետևյալ հիմքերից որևէ մեկով` |
| |
|._. |
|._. ա) ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի |
|իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ |
|ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն |
|իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում, |
| ._. |
| ._. բ) տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) |
|վերահսկողություն այլ միջոցներով, |
| ._. |
| ._. գ) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ |
|ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ: |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Տեղեկացված եմ, որ իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ տվյալներ |
|չներկայացնելը, սխալ (այդ թվում` կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի |
|տվյալներ ներկայացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:|
._________________________________________________________________________.
______________________ ______________________
Ամիս/ամսաթիվ Ստորագրություն
«:
Պաշտոնական հրապարակման օրը` 6 հոկտեմբերի 2021 թվական: