Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1197-Ա Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2021 թվականի N 1123-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1197-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և գործունեության ու գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1197-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) վերնագրից, 1-ին կետից, N 1 հավելվածի վերնագրից հանել «անհատական» բառը.

2) N 1 հավելվածում`

ա. «Տ. Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով,

բ. «Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանության պետի` հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման բնագավառները համակարգող տեղակալ» բառերով,

գ. հանել «Վ. Դանիելյան», «Ա. Սմբատյան», «Վ. Տերտերյան», «Վ. Մելիքյան», «Տ. Հարությունյան», «Ա. Եղիազարյան», «Հ. Ասլանյան», «Ա. Այվազյան», «Վ. Հովհաննիսյան», «Ա. Մաշինյան», «Հ. Սարգսյան» բառերը.

i

3) N 2 հավելվածի 8-րդ կետում «ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «երեք ամիսը մեկ անգամ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.10.2021
N 1123-Ա
Որոշում