Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 17 ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2022 թվականի N 97-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1709-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 18-ի «Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 1709-Լ որոշման`

i

1) վերնագրում, NN 1 և 2 հավելվածների վերնագրերում և ամբողջ տեքստում «4 ամիս» բառերը փոխարինել «6 ամիս» բառերով.

i

2) 5-րդ կետի 2-րդ ենթակետը «նոյեմբեր, դեկտեմբեր» բառերից հետո լրացնել «և 2022 թվականի հունվար, փետրվար» բառերով.

i

3) N 1 հավելվածի 3-րդ կետում «4 ամսվա» բառերը փոխարինել «6 ամսվա» բառերով.

4) N 1 հավելվածի 5-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետը «50000 դրամ» բառերից հետո լրացնել «` 2021 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար, և 40000 դրամ` 2022 թվականի հունվար և փետրվար ամիսների համար.» բառերով,

բ. 2-րդ ենթակետը «25000 դրամ» բառերից հետո լրացնել «` 2021 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար, և 20000 դրամ` 2022 թվականի հունվար և փետրվար ամիսների համար:» բառերով.

i

5) N 2 հավելվածը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.

«13.1. Անձի տվյալները չեն ընդգրկվում վճարման ցուցակում նաև այն դեպքում, երբ վճարման ցուցակը ձևավորելու օրվա դրությամբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի, իսկ եթե շահառուն երեխա է` նրա օրինական ներկայացուցչի մահվան պետական գրանցում:».

i

6) N 2 հավելվածի 22-րդ կետում «2021 թվականի դեկտեմբերի 17-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հուլիսի 29-ը» բառերով, իսկ «2021 թվականի դեկտեմբերի 21-ը» բառերը` «2022 թվականի օգոստոսի 5-ը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2022 թվականի փետրվարի 4-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` սույն որոշմամբ հաստատված միջոցառումը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով միջոցներ հատկացնելու մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունվարի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.01.2022
N 97-Լ
Որոշում