Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 17 ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2022 թվականի N 295-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1709-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 18-ի «Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 6 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 1709-Լ որոշման`

i

1) 7-րդ կետը «ֆիզիկական անձանց» բառերից հետո լրացնել «կամ Արցախի Հանրապետության» բառերով.

i

2) 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ կետեր.

«9. Առաջարկել Արցախի Հանրապետության կառավարությանը սույն միջոցառման շրջանակներում Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին 2022 թվականի հունվար և փետրվար ամիսների համար վճարել այն շահառուների դրամական օգնության գումարները, որոնց այդ ամիսների համար չի վճարելու ֆինանսավորողը:

10. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ըստ անհրաժեշտության ապահովել Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա գումարներին համապատասխան վճարման ցուցակների տրամադրումը Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը` սույն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակները տրամադրելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:».

i

3) N 2 հավելվածի 22-րդ կետում «` ծառայությանը տրամադրելով այն շահառուների (երեխայի օրինական ներկայացուցչի) տվյալները, ում չի վճարվել դրամական օգնության գումարը և ամիսները, որոնց համար բանկին փոխանցված դրամական օգնության գումարը չի վճարվել շահառուին (երեխայի օրինական ներկայացուցչին)» բառերը փոխարինել «, եթե այդ գումարը բանկ է փոխանցվել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից, և Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջե, եթե այն բանկ է փոխանցվել Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից» բառերով.

i

4) N 2 հավելվածը 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին և 22.2-րդ կետերով.

«22.1. Սույն կարգի 22-րդ կետում նշված գումարները վերադարձնելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, դրամական օգնության գումարը չվճարված շահառուների (երեխայի օրինական ներկայացուցչի) տվյալներն ըստ ամիսների (որոնց համար դրամական օգնության գումարը չի վճարվել) բանկը տրամադրում է ծառայությանը, եթե գումարը բանկին փոխանցվել է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից, կամ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը, եթե գումարը բանկին փոխանցվել է Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից:

22.2. Սույն կարգի 22.1-ին կետում նշված տեղեկատվությունը բանկերը Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը տրամադրում են, ինչպես նաև Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը վճարման ցուցակները բանկերին տրամադրում է ծառայության միջոցով:»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մարտի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.03.2022
N 295-Լ
Որոշում