ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
24 մարտի 2022 թվականի N 381-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի «Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1481-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
  i 
1) որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետ`
«2.1. Նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու համար հայտարարատուն կարող է մաքսային մարմին ներկայացնել մեկ դիմում մեկ տարին չգերազանցող` հայտարարատուի կողմից խնդրարկված ժամանակահատվածում իրականացվող ներմուծումների համար` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:».
  i 
2) հավելվածի 5-րդ կետը «ներկայացվել» բառից հետո լրացնել «կամ ներկայացվելու» բառերով.
  i 
3) հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը «տրամադրում» բառից հետո լրացնել «, ընդ որում` նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար նշվում է մաքսատուրքի գծով այն պարտավորությունների առավելագույն հանրագումարը, որոնք կարող են միաժամանակ առաջանալ խնդրարկվող ժամանակահատվածում ներկայացվելիք նախնական մաքսային հայտարարագրերի հիման վրա ներմուծվող և բաց թողնվող ապրանքների համար» բառերով.
  i 
4) հավելվածի 16-րդ կետը «չեղյալ ճանաչվել» բառերից առաջ լրացնել «մաքսային մարմինների նախաձեռնությամբ կամ հայտարարատուի դիմումի հիման վրա» բառերով.
  i 
5) հավելվածի 17-րդ կետը «հանգամանքի բացահայտման» բառերից հետո լրացնել «կամ հայտարարատուի կողմից դիմումի ներկայացման» բառերով.
  i 
6) հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2022 թ. մարտի 24
Երևան
 
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի մարտի 24-ի
N 381-Ն որոշման
 
Ձև N 1
 
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
___________________________________________
                                             Մաքսատուն-վարչության անվանումը
 
ԴԻՄՈՒՄ
 
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Վճարողի անունը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը և հայրանունը).
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
 
Վճարողի հասցեն (իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում` հաշվառման հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
 
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար, անձը հաստատող փաստաթղթի համարը` ֆիզիկական անձանց համար.
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
 
Խնդրում եմ տրամադրել ներմուծման մաքսատուրքի հետաձգման կամ տարաժամկետ վճարման (ընդգծել համապատասխան տարբերակը)
հնարավորություն` _________________________ դրամի չափով, __________________________ ամիս ժամկետով` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հետևյալ հիմքի (հիմքերի) առկայությունը.
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
_________________________________________________________________________:
 
Ներմուծման մաքսատուրքի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը խնդրում եմ տրամադրել __________________________ ժամանակահատվածում նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների ներմուծման համար (լրացվում է միայն նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար):
 
ԴԻՄՈՂ` _______________________________  ____________________________
               (դիմումատուի անվանումը)             (ստորագրությունը)
 
«___ «___________ 20 թ.
 
Ձև N 2
 
ՈՐՈՇՈՒՄ
 
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
 
._________________________________________________________________________.
|1. Իրավաբանական     |2. Գրանցման   |3. Ընդունման   |4. Ժամկետի հետաձգում/|
|անձի անվանումը կամ  |համարը        |ամսաթիվը       |տարաժամկետ վճարում   |
|անհատ ձեռնարկատիրոջ,|              |               |                     |
|ֆիզիկական անձի      |              |               |                     |
|անունը, ազգանունը   |              |               |                     |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|5. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված           |
|համապատասխան հիմքը                                                       |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|6. Նախնական հայտարարագրման ժամանակահատվածը (լրացվում է միայն նախնական    |
|հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար)      |
|_________________________________________________________________________|
|7. Մաքսային         |8. Ներմուծման |9. Ներմուծման մաքսատուրքի վճարման    |
|հայտարարագրի        |մաքսատուրքի   |ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ     |
|գրանցման համարը     |գումարը, որի  |վճարման ժամկետը (ամիսներով)          |
|                    |մասով         |                                     |
|                    |ընդունվում է  |                                     |
|                    |որոշումը      |                                     |
|_________________________________________________________________________|
|10. Ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը       |
|հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունը (համար, ամսաթիվը)            |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|11. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը   |
|_________________________________________________________________________|
._________________________________________________________________________.
 
Պաշտոնական հրապարակման օրը` 24 մարտի 2022 թվական: