Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2022 թվականի թիվ 46-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նպաստել անկանխիկ եղանակով վճարումների զարգացմանը` մանրածախ գործիքի օգտագործման համար գործարար սովորույթ և բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով, ինչպես նաև նվազեցնել կանխիկի սպասարկման հետ կապված հնարավոր ռիսկերի ի հայտ գալու հավանականությունը,

i

հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը`

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասի ե) կետով, 20-րդ հոդվածի 1-ին մասի ե) և իդ) կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային փողի հաշիվներով գործառնություններն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները, այդ թվում` էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացած, չեն կարող կատարել.

1) առևտրային բանկերի և (կամ) վճարահաշվարկային կազմակերպությունների գլխամասերից և (կամ) մասնաճյուղերից դրամական միջոցների փոխանցում, եթե.

ա. փոխանցման նախաձեռնումը կատարվում է Հայաստանում էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվից և ենթակա է ստացման կանխիկ միջոցներով` Հայաստանում,

բ. փոխանցման նախաձեռնումը կատարվում է կանխիկ միջոցներով Հայաստանում և ենթակա է ստացման արտասահմանյան էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվին,

գ. փոխանցման նախաձեռնումը կատարվում է կանխիկ միջոցներով Հայաստանում և ենթակա է ստացման Հայաստանում էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվին,

դ. փոխանցման նախաձեռնումը կատարվում է Հայաստանում էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվից և ենթակա է ստացման կանխիկ միջոցներով` արտասահմանում:

2) Առանց բանկային հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման համակարգերով (այսուհետ` Հայաստանյան և (կամ) արտասահմանյան համակարգեր) դրամական միջոցների փոխանցում, եթե.

ա. փոխանցման նախաձեռնումը կատարվում է Հայաստանում էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվից և ենթակա է ստացման կանխիկ միջոցներով Հայաստանում` Հայաստանյան և (կամ) արտասահմանյան համակարգերով,

բ. փոխանցման նախաձեռնումը կատարվում է Հայաստանից կանխիկ միջոցներով` Հայաստանյան և (կամ) արտասահմանյան դրամական միջոցների փոխանցումների համակարգերով և ենթակա է ստացման արտասահմանյան էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվին,

գ. փոխանցման նախաձեռնումը կատարվում է կանխիկ միջոցներով Հայաստանից` Հայաստանյան և (կամ) արտասահմանյան դրամական միջոցների փոխանցումների համակարգերով և ենթակա է ստացման Հայաստանում էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվին,

դ. փոխանցման նախաձեռնումը կատարվում է Հայաստանում էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվից և ենթակա է ստացման կանխիկ միջոցներով արտասահմանում` Հայաստանյան և (կամ) արտասահմանյան դրամական միջոցների փոխանցումների համակարգերով:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է արտասահմանյան էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի (Վեբմանի, Յանդեկսդենգի և այլ) հաշվից կանխիկացման իրականացումը կամ այդ հաշիվների կանխիկով համալրումը, ինչպես նաև արտասահմանյան էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկված լիցքավորման քարտերի ձեռքբերումը կանխիկ միջոցներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 2-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

2022 թ. մարտի 25

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
22.03.2022
N 46-Ն
Որոշում