ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին
«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) օրենքով նախատեսված դեպքերում պետական մարմնի անունից առանց լիազորագրի հանդես է գալիս դատարանում և իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:»:
i
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով:
«6) օրենքով նախատեսված դեպքերում ենթակա պետական մարմնի անունից առանց լիազորագրի հանդես է գալիս դատարանում և իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2020 թ. ապրիլի 9 Երևան ՀՕ-190-Ն
|
|