ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի հունիսի 3-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) ճանապարհային երթևեկության անվտանգությունը.»:
i
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
«ե) քրեական վարույթն իրականացնող մարմիններին` քննչական և դատավարական գործողությունների կատարման ընթացքում:»:
i
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը «Կառավարությունը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատում է ոստիկանության պետը:»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` եռամսյա ժամկետում:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2020 թ. հունիսի 11 Երևան ՀՕ-295-Ն
|
|