Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1949-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 36.4-րդ կետի առաջին պարբերությունը «աճը» բառից հետո լրացնել «` արտահայտված տոկոսով» բառերով,

i

բ. 48-րդ կետի 3-րդ եթակետը «ստանալու համար դիմելու» բառերից հետո լրացնել «, նրա` Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումն ստանալու» բառերով, իսկ «գտնվելու մասին» բառերը փոխարինել «լինելու մասին կամ նշված ժամկետում չի ստացվել նրա` Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը» բառերով.

i

2) որոշման N 9 հավելվածի 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետի դրույթները տարածվում են երկարաժամկետ խնամատարության դեպքերի վրա` խնամատարության պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում:».

i

3) որոշման N 10 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետը «ծնողի» բառից հետո լրացնել «, խնամատար ծնողի» բառերով, իսկ 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին ենթակետով.

«7.1) խնամատարության պայմանագիրը.»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման N 1 հավելվածը 31.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31.4-րդ կետով.

«31.4. Խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի (հոգեզավակի) հաշմանդամության նպաստը կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստն օրենքով սահմանված կարգով խնամատար ծնողին վճարվում է խնամատար ընտանիքում երեխայի (հոգեզավակի) գտնվելու ժամանակահատվածի համար: Այս դեպքում շտեմարանում կատարվում է նպաստառուի նպաստն ստանալու իրավունք ունեցող անձի տվյալների փոփոխություն: Սույն կետի դրույթները տարածվում են երկարաժամկետ խնամատարության դեպքերի վրա` խնամատարության պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում: Մինչև երեխային (հոգեզավակին) խնամատար ընտանիքին հանձնելը նրան չվճարված նպաստի գումարը չի վճարվում:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. դեկտեմբերի 3 
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2020
N 1949-Ն
Որոշում