ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 2130-Ա
ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձոր, Եղեգնաձոր համայնք, Միկոյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի 11 150 178 դրամ կադաստրային արժեքով, 220 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք 1) հետ վերցնել Կադաստրի կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
i
2. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք, Զորավար Անդրանիկի 24/1 հասցեում գտնվող վարչական շենքի 12 292 467 դրամ սկզբնական արժեքով, 35 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք 2)` համաձայն հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
(2-րդ կետը փոփ. 17.06.2022 թիվ 896-Ա որոշում)
3. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս քաղաք, Ռոմանի փողոց թիվ 98/1 հասցեում գտնվող վարչական շենքի 17 447 000 դրամ սկզբնական արժեքով, 250.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք 3) հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Կադաստրի կոմիտեի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածք 1-ի, տարածք 2-ի, տարածք 3-ի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի
Երևան
Հավելված
i
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 17-ի
N 896-Ա որոշման

(հավելվածը լրաց. 17.06.2022 թիվ 896-Ա որոշում)