13.10.2022 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի  15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասերով.
 «5.1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը, որպես օտարերկրյա քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել որևէ մարզաձևի` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որևէ տարիքային խմբում) հանդես գալու համար և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:
5.2. Սույն հոդվածի 5.1-ին մասով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը դիմում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, որը մեկամսյա ժամկետում պարզում է ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն հոդվածի 5.1-ին մասին և միջնորդություն է ներկայացնում  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որը քաղաքացուն ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից` Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդությունն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:»:
 
 i 
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.
«11.1. Որպես օտարերկրյա քաղաքացի որևէ մարզաձևի` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որևէ տարիքային խմբում) հանդես գալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրած անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդությունն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:»: 
 
Հոդված 3. 
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքը գործում է մինչև 2023 թվականի հունվարի 31-ը: 
 
| Հայաստանի ՀանրապետությանՆախագահ
 | Վ. Խաչատուրյան | 
| 2022 թ. հոկտեմբերի 11
 Երևան
 ՀՕ-363-Ն
 |  | 
 
Պաշտոնական հրապարակման օրը`  12 հոկտեմբերի 2022 թվական: