Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2022 թվականի N 574-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱՎՈՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ (ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 473-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» և «զ» ենթակետերը, 37-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների (դրույքաչափերի) հաշվարկման և կիրառման կանոնները` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների հաշվարկման և կիրառման մեթոդիկան հաստատելու մասին» N 473-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2022 թ.

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2022 թվականի դեկտեմբերի 28-ի

N 574-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱՎՈՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ (ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն կանոնները սահմանում են անհատական հանրային ամրակցված կամ շարժական կապի հեռախոսացանցերում զանգերի վերջնավորման մեծածախ շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների (այսուհետ` Օպերատոր) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների (դրույքաչափերի) (այսուհետ` Վճարներ) հաշվարկման և կիրառման կարգը:

2. Վճարները հաշվարկվում են հիմք ընդունելով միջազգային համեմատելի ցուցանիշների տվյալները, այն է` Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2018/1972 (ԵՄ) կանոնակարգը լրացնող` Եվրոպական Միության ողջ տարածքում շարժական և ամրակցված ցանցերի ձայնային վերջնավորման առավելագույն վճարները սահմանող Եվրոպական Հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի պատվիրակված (ԵՄ) 2021/654 կարգավորման 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված` շարժական և ամրակցված ձայնային վերջնավորման միասնական առավելագույն վճարները (դրույքաչափերը), և կիրառվում են հետևյալ աղյուսակով սահմանված բանաձևերով ու ժամանակացույցով`

 

._____________________________________________________________________.

|Փոխկապակցման  |             Առավելագույն վճարի չափը                  |

|ծառայության   |______________________________________________________|

|տեսակը        |01.01.2023|01.01.2024|01.01.2025|01.01.2026|01.01.2027|

|              |թվականից  |թվականից  |թվականից  |թվականից  |թվականից  |

|              |մինչև     |մինչև     |մինչև     |մինչև     |մինչև     |

|              |31.12.2023|31.12.2024|31.12.2025|31.12.2026|31.12.2027|

|              |թվականը   |թվականը   |թվականը   |թվականը   |թվականը   |

|              |          |          |          |          |          |

|              |          |          |          |          |          |

|______________|__________|__________|__________|__________|__________|

|Հանրային շար- |Վ = (0,7 *|Վ = (0,55 |Վ = (0,4 *|Վ = (0,2 *|Վ = (0,2 *|

|ժական հեռախո- |ՓՄ)/100   |* ՓՄ)/100 |ՓՄ)/100   |ՓՄ)/100   |ՓՄ)/100   |

|սացանցում     |          |          |          |          |          |

|զանգերի վերջ- |          |          |          |          |          |

|նավորման      |          |          |          |          |          |

|ծառայություն  |          |          |          |          |          |

|______________|__________|__________|__________|__________|__________|

|Հանրային      |Վ = (0,07 |Վ = (0,07 |Վ = (0,07 |Վ = (0,07 |Վ = (0,07 |

|ամրակցված     |* ՓՄ)/100 |* ՓՄ)/100 |* ՓՄ)/100 |* ՓՄ)/100 |* ՓՄ)/100 |

|հեռախոսացան-  |          |          |          |          |          |

|ցում զանգերի  |          |          |          |          |          |

|վերջնավորման  |          |          |          |          |          |

|ծառայություն  |          |          |          |          |          |

._____________________________________________________________________.

 

3. Սույն կանոնների 2-րդ կետի աղյուսակով սահմանված բանաձևերում Վ-ն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում փոխկապակցման ծառայությունների վերջնավորման առավելագույն վճարն է, որը շարժական և ամրակցված կապի ցանցերի համար հաշվարկվում է առանձին և կլորացվում է մինչև հարյուրերորդական նիշ, իսկ ՓՄ-ն հաշվարկային տարվա նախորդող տարվա սեպտեմբերի 1-ին, հոկտեմբերի 1-ին և նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` 1 եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքների միջին մեծությունն է:

4. Սույն կանոնների 2-րդ կետի աղյուսակով սահմանված առավելագույն վճարից ցածր վճար կիրառելու դեպքում Օպերատորն ապահովում է դրանց ոչ խտրական (միևնույն վճար) կիրառումն իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կամ շարժական կապի ցանցերի հետ փոխկապակցված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի նկատմամբ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
28.12.2022
N 574-Ն
Որոշում