041.1121.220818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2018 թվականի N 1121-Ա
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 490-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին նշանակել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:
(1-ին կետը փոփ. 13.02.2023 թիվ 156-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանին նշանակել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ):
(2-րդ կետը փոփ. 13.02.2023 թիվ 156-Ա որոշում)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 27-ի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 16-ի N 422-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 490-Ա որոշումը:
(որոշումը փոփ. 06.10.2021 թիվ 1112-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ