040.0892.100815
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 օգոստոսի 2015 թվականի N 892-Ն
«ՀՐԱԺԱՐՈՒՄ` ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 246-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացման գործընթացն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
(1-ին կետը փոփ. 25.05.2023 թիվ 797-Ն որոշում)
1.1 «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման գործընթացն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշմամբ սահմանված լիազոր պետական մարմինները` նույն որոշմամբ նախատեսված ապրանքախմբերի համար:
(1.1-ին կետը լրաց. 25.05.2023 թիվ 797-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշման վերանգիրը և նախաբանը փոփ. 25.05.2023 թիվ 797-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ