Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 700-Լ ՈՐՈ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 սեպտեմբերի 2023 թվականի N 982-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 700-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) 9-րդ կետի 1-ին ենթակետը «աշխատանքի» բառից հետո լրացնել «, կամավոր աշխատանքի» բառերով.

2) 10-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«3) աշխատանքի պետական կարգավորման, աշխատանքի վարձատրության (բացառությամբ պետական մարմիններում), կամավոր աշխատանքի բնագավառների քաղաքականության մշակումն ու իրականացումը.».

i

3) 11-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «զարգացում» բառից հետո լրացնել «, կամավոր աշխատանք» բառերով.

4) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ ենթակետերով.

«6.1) մշակում է կամավոր աշխատանքի խթանման, ինչպես նաև կամավորության մշակույթի զարգացման ու տարածման վերաբերյալ առաջարկություններ, միջոցառումներ կամ ապահովում դրանց իրականացումը.

6.2) կամավոր աշխատանքի սուբյեկտներին տրամադրում է տեղեկատվական, մեթոդական կամ խորհրդատվական աջակցություն.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2023 թվականի հոկտեմբերի 13-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                     Ն. Փաշինյան

 

2023 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.09.2023
N 982-Լ
Որոշում