Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 429-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1731-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը և բժշկական արտադրատեսակների ներմուծման նպատակով իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 429-Ն որոշման (այսուհետ` որոշում) նախաբանում «7-րդ հավելվածի 50-56-րդ կետերին» բառերը փոխարինել «9-րդ հավելվածի 3-րդ և 9-րդ կետերին» բառերով:

i

2. Որոշմամբ հաստատված կարգը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով`

«1.1. Սույն կարգի պահանջները տարածվում են`

1) ԵԱՏՄ անդամ երկրից բժշկական արտադրատեսակների ներմուծման նկատմամբ.

2) երրորդ երկրներից «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերաներմուծում» կամ «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով ներմուծվող բժշկական արտադրատեսակների նկատմամբ:

1.2. ԵԱՏՄ անդամ երկրից բժշկական արտադրատեսակների ներմուծման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթները, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի, սույն կարգի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:»:

3. Որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«3. Բժշկական արտադրատեսակները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի համաձայն (Աղյուսակ), ինչպես նաև ըստ անվանումների: Սույն կարգի աղյուսակում չընդգրկված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով բժշկական արտադրատեսակների ներմուծումը նույնպես իրականացվում է սույն կարգով, եթե ներմուծողը հայտարարագրում է, որ արտադրանքը բժշկական արտադրատեսակ է:»:

i

4. Որոշմամբ հաստատված կարգը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով`

«5.1. Բժշկական արտադրատեսակի ներմուծման հավաստագիր չի պահանջվում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 47.2-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում:»:

i

5. Որոշմամբ հաստատված կարգը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով`

«9.1. ԵԱՏՄ անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն բժշկական արտադրատեսակներ ներմուծելիս ներմուծողը բժշկական արտադրատեսակները տեղափոխում է իր պահեստ և 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմնին` սույն կարգի 9-րդ կետով հաստատված ընթացակարգի համաձայն: Ներմուծողը չի իրացնում, բաշխում, բացթողում կամ կիրառում ներմուծված բժշկական արտադրատեսակները` մինչև ներմուծման (համապատասխանության) հավաստագիր ստանալը:»:

i

6. Որոշման NN 1 և 2 հավելվածներում «ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հոկտեմբերի 12

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.10.2023
N 1731-Ն
Որոշում