Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

11.02.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.09.2002  -ից մինչեւ   11.02.2002  -ը:
 

(վերացվել է 18.01.06 ՆՀ-8-Ն հրամանագիր)

i

030.1176.090902

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսչություն` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Սահմանել, որ`

i

ա) Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսչության հիմնական խնդիրն է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զորքերի, զորախմբերի, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության զորքերի տեսչական ստուգումներ կատարելը.

բ) Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունը, կառուցվածքն ու աշխատանքային ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը.

գ) Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսչության ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսչության կանոնադրության և կառուցվածքի նախագծերը:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

9 սեպտեմբերի 2002 թ.

ՆՀ-1176-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
09.09.2002
N ՆՀ-1176-Ն
Հրամանագիր