Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 659-Լ ՈՐՈՇ ...

 
ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2023 թվականի N 1325-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 659-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 13-րդ հավելվածը, ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 699-Լ և N 727-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 659-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

i

1) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 144-150-րդ ենթակետերով`

«144) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մշտադիտարկման իրականացնում.

145) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի կանխարգելիչ միջոցառումների իրականացում.

146) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի միջազգային կառույցների և գործընկերների հետ համագործակցություն.

147) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության նախնական և կազմակերպչական աշխատանքների իրականացնում.

148) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության աշխատանքներին մասնակցություն.

149) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի հաղորդման կամավոր և ոչ պատժիչ գաղտնի համակարգի կառավարում.

150) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության, ինչպես նաև կրթական ծրագրերի միջոցով հանրության վստահության ապահովում ավիացիոն անվտանգության նկատմամբ:»:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում ստեղծել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժին`

1) 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ ենթակետով.

«17) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.12.2023
N 1325-Լ
Որոշում