Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252- ...

 
ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունվարի 2024 թվականի N 19-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման (այսուհետ` որոշում) հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման հավելվածի 17-րդ կետը «ենթակա է պետական-իրավական փորձաքննության» բառերից հետո լրացնել «, ներառյալ` Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության որոշման» բառերով.

i

2) 20-րդ կետի 2-րդ ենթակետը «ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին» բառերից հետո լրացնել «, իսկ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկումն ապահովելու նպատակով մշակված նորմատիվ իրավական ակտի նախագծին կցվող հիմնավորման մեջ ներառելով նաև առանձին նշում Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին, որը ներառում է մոտարկման ենթակա իրավական ակտի վերնագիրը, համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և ներկայացված նախագծի` Եվրոպական միության օրենսդրությանը համապատասխանեցման կամ մասնակի համապատասխանեցման (նաև չհամապատասխանեցման) պատճառների վերաբերյալ» բառերով.

i

3) 22-րդ կետի 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման նպատակով մշակված նախագծերի դեպքում արդարադատության նախարարությունը նախագիծն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ է ներկայացնում մոտարկման համապատասխանության վերաբերյալ իր կարծիքը:»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                        Ն. Փաշինյան

 

2024 թ. հունվարի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.01.2024
N 19-Լ
Որոշում