Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 Թ. ԱՊՐԻԼԻ 29-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 Թ. ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 473 ՈՐՈՇՄ ...

 

 

115.0542.080802

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»         08           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11502128

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

25 հունիսի 2002 թվականի N 542-Ա N 66-Ն

 

i

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 Թ. ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 473 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ» ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀՐԱՀԱՆԳԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» թիվ 473 որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ

 

1. Հաստատել ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի թիվ 473 որոշմամբ հաստատված «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի» կիրառումն ապահովող հրահանգը, ձևերը և ձևաթղթերը (կցվում են):

2. Հանձնարարել ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության վարչությանը`

սույն հրամանով հաստատված աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի կիրառումն ապահովող հրահանգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ Ա. Եսայանի վրա:

 

Հավելված 1

      «Հաստատված է»                       «Հաստատված է»

    ՀՀ սոցիալական ապահովության           ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի  

    նախարարի հետ                         նախարարի

    2002 թ. 25 հունիսի                   2002 թ. 17 հուլիսի

    թիվ 66-Ն հրամանով                    թիվ 542-Ա հրամանով   

 

i

ՀՐԱՀԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002Թ. ԱՊՐԻԼԻ 29-Ի N 473 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ» ԿԻՐԱՌՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

 

1. Սույն հրահանգը մշակված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» թիվ 473 որոշման 4-րդ կետի պահանջներին համապատասխան և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (այսուհետև` Գործակալություն) տարածքային մարմինների կողմից վերոհիշյալ որոշման կատարումն ապահովող գործառույթների կանոնակարգման նպատակով:

i

2. Գործակալության տարածքային մարմինն «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) վերաբերյալ տալիս է խորհրդատվություն անձանց և կազմակերպություններին` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից:

(2-րդ կետը փոփ. 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

i

3. Նպաստի վճարումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության (այսուհետև` Կատարող) կողմից, որի հետ Նպաստի վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի և ՀՀ սոցիալական ապահովության նախարարները կնքում են պայմանագիր:

i

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

 

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Գործակալության տարածքային մարմինը Ծրագրին մասնակցելու համար դիմած անձանց մերժելու դեպքում 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:

6. Գործակալության տարածքային մարմինը անձին Ծրագրում ընդգրկելու առաջարկությունը, ինչպես նաև Ծրագրին մասնակցելու փաստը գրառում է անձի հաշվառման քարտում` նշելով Ծրագրի տևողությունը, առաջարկվող աշխատանքի բնույթն ու ստացած Նպաստի չափը:

7. Գործակալության տարածքային մարմին ներկայացվող Ծրագրերը պետք է լինեն թելակարված, պաշտպանիչ թերթիկի վրա ստորագրված, կնքված և էջերը համարակալված:

Ծրագրում պետք է հիմնավորված լինեն իրականացվող աշխատանքների անհրաժեշտությունը, ներկայացված լինեն նպատակը, սպասվելիք արդյունքները, Գործակալության տարածքային մարմնից պահանջվող անձանց թվաքանակը, նրանց մասնակցության չափը (մարդ/օրերի թվաքանակը), Ծրագիրը ներկայացնող կազմակերպության (այսուհետև` Պատվիրատու) ներդրման չափը և ֆինանսական պլանը:

i

8. Գործակալության տարածքային մարմինը յուրաքանչյուր Ծրագրի նախագծի վերաբերյալ հինգ օրյա ժամկետում Պատվիրատուին է ներկայացնում «Եզրակացություն» հավելված 2:

Բացասական եզրակացության դեպքում Գործակալության տարածքային մարմինը եզրակացության հետ միասին Պատվիրատուին է տրամադրում նաև այն հիմնավորող փաստաթուղթը:

(8-րդ կետը փոփ. 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

i

9. Գործակալության տարածքային մարմինը զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) որոշմամբ հաստատված Ծրագրում ընդգրկման ենթակա անձանց տեղեկացնում է Ծրագիրն սկսելու օրվա, կատարվելիք աշխատանքների բնույթի, Ծրագրի տևողության, ինչպես նաև Նպաստի չափի մասին:

Ծրագրում ընդգրկման ենթակա անձանց վերաբերյալ կազմում է ցուցակ (հավելված 3) և աշխատանքներն սկսելուց հինգ օր առաջ տրամադրում Պատվիրատուին:

Սույն կետի երկրորդ մասում նշված ցուցակում ընդգրկված և Ծրագրին մասնակցելուց հրաժարված անձի փոխարեն Գործակալության տարածքային մարմինը, Պատվիրատուի դիմելու դեպքում, Ծրագրում ընդգրկում է մեկ այլ անձի, որի համար Պատվիրատուին տրամադրում է լրացուցիչ ցուցակ:

(9-րդ կետը փոփ. 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

i

10. Գործակալության տարածքային մարմինը Պատվիրատուի կողմից ստացված ցուցակի (հավելված 4) և աշխատանքների կատարողական թերթիկի մեկ օրինակի հիման վրա մինչև տվյալ ամսվա 10-ը Կատարողին է ներկայացնում Նպաստի վճարման ցուցակ (հավելված 5), իսկ Գործակալության համապատասխան բաժին` Նպաստի վճարման հայտ (հավելված 8):

(10-րդ կետը փոփ. 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

i

11. Գործակալության տարածքային մարմնի անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացված «Աշխատանքի դիմաց նպաստի վճարման» հաշվում միջոցների առկայության մասին տեղական գանձապետական բաժանմունքը սահմանված կարգով տեղեկացնում է Գործակալության համապատասխան տարածքային մարմնին, որը վերոհիշյալ հաշվում առկա միջոցների չափով իրենց սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացնում Կատարողի անվամբ կանխիկ գումարի տրամադրման հայտ, միաժամանակ սահմանված կարգով (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարների և Կատարողի միջև կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա) Կատարողին տեղեկացնելով այդ մասին:

(11-րդ կետը փոփ. 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

12. Նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հրահանգի 3-րդ կետում նշված պահանջներին համապատասխան:

13. Սահմանված ժամկետում Նպաստ չստացած նպաստառու անձանց դիմումի համաձայն Նպաստի վճարումն իրականացվում է սույն հրահանգով սահմանված ընթացակարգով` Գործակալության տարածքային մարմնի կողմից կազմված Նպաստի վճարման լրացուցիչ ցուցակի և հայտի հիման վրա:

14. Պատվիրատուն Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների (բնակլիմայական պայմանների փոփոխություն, ծրագրով նախատեսված նյութական միջոցների բացակայություն և այլն) առկայության դեպքում, Ծրագրի ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով, մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է Գործակալության տարածքային մարմին` նշելով դադարեցման հիմքերը:

15. Գործակալության տարածքային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և Պատվիրատուին է հանձնում Ծրագրի ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ եզրակացությունը, որը Պատվիրատուն Ծրագրի դադարեցման առաջարկության հետ միասին 2 օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողովին:

16. Պատվիրատուի կողմից հաստատված Ծրագրից շեղումներ թույլ տալու դեպքում, Գործակալության տարածքային մարմինն այն հայտնաբերելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում, Ծրագիրը ժամկետից շուտ դադարեցնելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հանձնաժողով, այդ մասին տեղյակ պահելով Պատվիրատուին:

17. Հանձնաժողովի առաջարկությամբ Ծրագրի դադարեցման վերաբերյալ մարզպետը կայացնում է որոշում: Ծրագրի դադարեցման վերաբերյալ որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է Պատվիրատուին և Գործակալության տարածքային մարմնին:

Ծրագրի դադարեցման վերաբերյալ որոշումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Գործակալության տարածքային մարմինն այդ մասին տեղյակ է պահում Ծրագրում ընդգրկված անձանց:

18. Ծրագիրը դադարեցվելուց հետո եռօրյա ժամկետում Գործակալության տարածքային մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի և Ծրագիրն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների կողմից համատեղ կազմվում է կատարված աշխատանքների մասին կատարողական ակտ` 3 օրինակից, որից մեկական օրինակ մնում է կատարողական ակտը կազմողների մոտ:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Գործակալության տարածքային մարմինն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին տեղեկատվություն է ներկայացնում Գործակալության համապատասխան բաժին (հավելված 6) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը:

i

20. Գործակալության համապատասխան բաժինը ամփոփում է Գործակալության տարածքային մարմիններից ստացված տեղեկատվություններն ու յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 20-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն հանրապետությունում իրականացված և ընթացքի մեջ գտնվող Ծրագրերի վերաբերյալ (հավելված 7)` ըստ Գործակալության տարածքային մարմինների:

(20-րդ կետը փոփ. 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

 

Հավելված 2

i

Հաստատված է

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի

«20» 06.2003 թ. թիվ 62-Ն/1 և

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

«24» 06.2003 թ. թիվ 938-Ն

համատեղ հրամանով

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության -------------------

(տարածքային մարմնի անվանումը)

տարածքային մարմինը» քննարկելով ------------------------- պատվիրատուի

(պատվիրատուի անվանումը)

կողմից ներկայացված ---------------------------------------- ծրագիրը»

(ծրագրի անվանումը)

գտնում է, որ ծրագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. ապրիլի 29-ի թիվ 473 որոշմամբ հաստատված «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգի» 2-րդ և 6-րդ կետերի պահանջներին և համարում է նպատակահարմար այն իրականացնելու համար:

 

Տարածքային մարմնի

    տնօրեն                    ---------------- -----------------

                              (ստորագրություն) (անուն, ազգանուն)

 

«---» ------------ 2003թ.

 

(հավելված 2-ը փոփ. 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

 

Հավելված 3

Հաստատված է

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի

«20» 06.2003 թ. թիվ 62-Ն/1 և

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

«24» 06.2003 թ. թիվ 938-Ն

համատեղ հրամանով

 

______________ կազմակերպության

(կազմակերպության անվանումը)

ղեկավար __________________

(անուն, ազգանուն)

 

ՑՈՒՑԱԿ

 

«ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության

___________________________ տարածքային մարմնի կողմից

(տարածքային մարմնի անվանումը)

 

«Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրում ընդգրկման ենթակա քաղաքացիների

 

._________________________________________________________________________.

|հ/հ|Անվանումը, ազգանունը |Մասնագիտությունը|Ծրագրում  |Բնակության|Ծանոթու-|

|   |                     |                |ընդգրկման |վայրը     |թյուն   |

|   |                     |                |օրերի թիվը|          |        |

|___|_____________________|________________|__________|__________|________|

| 1 |          2          |        3       |    4     |    5     |    6   |

|___|_____________________|________________|__________|__________|________|

|   |                     |                |          |          |        |

|   |                     |                |          |          |        |

|   |                     |                |          |          |        |

._________________________________________________________________________.

 

Տարածքային մարմնի տնօրեն _________________ ________________________

                               (ստորագրություն)      (անուն, ազգանուն)

 

(հավելված 3-ը փոփ. 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

 

Հավելված 4

Հաստատված է

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի

«20» 06.2003 թ. թիվ 62-Ն/1 և

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

«24» 06.2003 թ. թիվ 938-Ն

համատեղ հրամանով

 

«ՀՀ զբաղվածության ծառայություն»

գործակալության ______________________________

(տարածքային մարմնի անվանումը)

 

տարածքային մարմնի տնօրեն

________________________

                                                  (անուն, ազգանուն)

 

Ձեզ է ներկայացվում ս/թ «----» -ից «----» -ը «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման» կարգով սահմանված աշխատանքներին մասնակցած անձանց և նրանց աշխատած օրերի մասին հետևյալ տեղեկատվությունը.

 

---------------------------

                                                 նշել ծրագրի անվանումը

 

.________________________________________________________________________.

|հ/հ|       Անունը, ազգանունը          |Աշխատած օրերի թվաքանակը` նշելով  |

|   |                                  |մասնակցության սկիզբը և  ավարտը   |

|   |                                  |(լրացնել թվերով, տառերով)        |

|___|__________________________________|_________________________________|

| 1 |               2                  |                 3               |

|___|__________________________________|_________________________________|

|   |                                  |                                 |

|   |                                  |                                 |

|   |                                  |                                 |

.________________________________________________________________________.

 

Ընդամենը` ____________________ մարդ ____________________ օր

 

Ծրագրին իրականացնող

կազմակերպություն

 

___________________

    ___________________           _________________  ___________________

    ___________________            (ստորագրություն)   (անուն, ազգանուն)

 

«----» ---------- 2003 թ.

 

(հավելված 4-ը փոփ. 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

 

Հավելված 5

Հաստատված է

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի

«20» 06.2003 թ. թիվ 62-Ն/1 և

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

«24» 06.2003 թ. թիվ 938-Ն

համատեղ հրամանով

 

Հաստատում եմ`

«Հայաստանի Հանրապետության զբաղվածության

ծառայություն» գործակալության

______________________________ տարածքային մարմնի

(տարածքային մարմնի անվանումը)

տնօրեն ________________________

(անուն, ազգանուն)

 

«---» -----------» 2003 թ.

 

ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ

 

«Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով նշված աշխատանքի դիմաց

նշանակված նպաստի

._________________________________________________________________________.

|հ/հ|Անունը,  |Անձնագրի |Մասնակցած|Մեկ օրվա|Վճարման|Ստացողի      |Ծանոթու-|

|   |ազգանունը|սերիան,  |օրերի    |գումարի |ենթակա |ստորագրու-   |թյուն   |

|   |         |համարը   |թվաքանակը|չափը    |գումարի|թյունը,      |        |

|   |         |         |         |        |չափը   |ամիս, ամսաթիվ|        |

|___|_________|_________|_________|________|_______|_____________|________|

| 1 |    2    |    3    |    4    |    5   |   6   |      7      |   8    |

|_________________________________________________________________________|

|                                                                         |

|                                                                         |

|                                                                         |

._________________________________________________________________________.

Ընդամենը`

1. Ցուցակում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվաքանակը կազմում է _________ մարդ:

2. Ֆինանսական միջոցների ընդհանուր չափը կազմում է ________ դրամ:

3. Քաղաքացու բացակայության դեպքում նրան հասանելիք գումարը տրվում է լիազորագրով, իսկ մահվան դեպքում` մահվան վկայականի պատճենի ներկայացմամբ` նրա ընտանիքի անդամին, այդ մասին կատարելով գրառում «ծանոթություն» սյունակում` նշելով ստացողի անունը, ազգանունը և անձնագրի սերիան ու համարը, ներկայացված փաստաթուղթը կցելով վճարման ցուցակին:

 

(հավելված 5-ը փոփ. 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

 

Հավելված 6

Հաստատված է

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի

«20» 06.2003 թ. թիվ 62-Ն/1 և

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

«24» 06.2003 թ. թիվ 938-Ն

համատեղ հրամանով

 

«Հայաստանի Հանրապետության

զբաղվածության ծառայություն»

գործակալության պետ ___________________

(անուն, ազգանուն)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

______________ տարածքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող

 

«Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրերի մասին

 

«____ -»  _______________ 2003 թ-ի դրությամբ

 

._________________________________________________________________________.

|հ/հ|Ծրագրի  |Ծրագրի|Աշխատանք-|Աշխատանք-|Աշխատանք-|Ծրագրով |Նպաստի |Ծանո- |

|   |պատվիրա-|անվա- |ների     |ների     |ների     |նախատես-|վճարման|թու-  |

|   |տուն    |նումը |սկիզբը   |ավարտը   |թիվը     |ված     |ենթակա |թյուն |

|   |        |      |         |         |         |մարդ/   |ֆինան- |      |

|   |        |      |         |         |         |օրերի   |սական  |      |

|   |        |      |         |         |         |թիվը    |միջոց- |      |

|   |        |      |         |         |         |        |ների   |      |

|   |        |      |         |         |         |        |չափը   |      |

|   |        |      |         |         |         |        |(հազ.  |      |

|   |        |      |         |         |         |        |դրամ)  |      |

|___|________|______|_________|_________|_________|________|_______|______|

| 1 |    2   |   3  |    4    |   5     |    6    |    7   |   8   |   9  |

|___|________|______|_________|_________|_________|________|_______|______|

|   |        |      |         |         |         |        |       |      |

|   |        |      |         |         |         |        |       |      |

._________________________________________________________________________.

 

Տարածքային մարմնի տնօրեն _________________ ________________________

                               (ստորագրություն)      (անուն, ազգանուն)

 

(հավելված 6-ը փոփ. 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

 

Հավելված 7

Հաստատված է

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի

«20» 06.2003 թ. թիվ 62-Ն/1 և

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

«24» 06.2003 թ. թիվ 938-Ն

համատեղ հրամանով

 

ՀՀ սոցիալական ապահովության

նախարար ___ ___________________

(անուն, ազգանուն)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ-ում իրականացված և ընթացքի մեջ գտնվող

 

«Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրերի մասին

 

«____ -»  _______________ 2003 թ-ի դրությամբ

 

._________________________________________________________________________.

|հ/հ|Ծրագրի  |Ծրագրի|Աշխատանք-|Աշխատանք-|Աշխատանք-|Ծրագրով |Նպաստի |Ծանո- |

|   |պատվիրա-|անվա- |ների     |ների     |ների     |նախատես-|վճարման|թու-  |

|   |տուն    |նումը |սկիզբը   |ավարտը   |թիվը     |ված     |ենթակա |թյուն |

|   |        |      |         |         |         |մարդ/   |ֆինան- |      |

|   |        |      |         |         |         |օրերի   |սական  |      |

|   |        |      |         |         |         |թիվը    |միջոց- |      |

|   |        |      |         |         |         |        |ների   |      |

|   |        |      |         |         |         |        |չափը   |      |

|   |        |      |         |         |         |        |(հազ.  |      |

|   |        |      |         |         |         |        |դրամ)  |      |

|___|________|______|_________|_________|_________|________|_______|______|

| 1 |    2   |   3  |    4    |   5     |    6    |    7   |   8   |   9  |

|___|________|______|_________|_________|_________|________|_______|______|

|   |        |      |         |         |         |        |       |      |

|   |        |      |         |         |         |        |       |      |

._________________________________________________________________________.

 

«Հայաստանի Հանրապետության

զբաղվածության ծառայություն»

  գործակալության պետ           _________________  _____________________

                                (ստորագրություն)    (անուն, ազգանուն)

 

(հավելված 7-ը փոփ. 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

 

Հավելված 8

 

i

Աշխատանքի դիմաց նպաստի հայտ ______________________ 2002 թ.

ամիսը

(հավելված 8-ը ուժը կորցրել է 20.06.03 թիվ 62-Ն/1, 24.06.03 թիվ 938-Ն համատեղ հրաման)

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
25.06.2002
N 542-Ն
Հրաման